Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

6 իր, որոնք բոլորը թյուրիմացաբար համարում են գայթակղիչ

19.06.2020

Սրանցից շատերը վերջերս համարվում էին թրենդային, սակայն բոլորին արդեն հոգնեցրել են։

Շատ ընթերցողներ, հավանաբար, մատները խաչել են ՝ հույս ունենալով, որ իրենց սիրած իրերը չեն տեսնի այս ցանկում: Այդուանդերձ, դուք պետք է ձերբազատվեք դրանցից, հակառակ դեպքում՝ լավ կփչացնեն ձեր կերպարը:

1. Ընդգծված գոտկատեղով բաճկոնը

Այս իրը կանանց առնվազն կեսի հավերժ սերն է: Մեկ կոճակով բաճկոնը, որը դուք ստիպված եք լինում արձակել ճաշն ուտելուց անմիջապես հետո, այլևս ձեր կերպարը չի զարդարում, այլ, ընդհակառակը, խղճուկ տեսք է տալիս: Այն փաստը, որ նա հարմար նստում է գոտկատեղին, բավարար չէ  կանացի ու գեղեցկ համարելու համար։ Դե, եթե, իսկապես, չեք ցանկանում ի ցույց դնել ձեր կողային ծալքերը:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ ամեն անգամ համառորեն փորձել տեղավորվել այս հակաթրենդի մեջ, եթե կարող եք նախընտրել ժամանակակից ազատ ոճի մոդելները:

600x580

2. Ցանցային զուգագուլպաները՝ ջինսի տակից

Անկեղծ՝ այս ոճը փոթորկում է տղամարդկանց երևակայությունը: Մինչև որովայնը քաշած ցանցային զուգագուլպա, վրայից ջինսե տաբատ՝ անպայման լայն անցքերով: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է այդպիսի գեղեցկությունը թաքցնել բոլորից: Այս ոճը, որը կրում էին թե երիտասարդ, թե մեծահասակ կանայք, վաղուց վերածվել է անճաշակության:

Ընդհանրապես, ավելի լավ է ցանցային զուգագուլպաներից ընդհանրապես հրաժարվել. դրանք ձեր կերպարը դարձնում են ոչ թե կանացի և գեղեցիկ, այլ գռեհիկ ու ծիծաղելի:

600x580

3. Ընձառյուծի նախշով մետաքսե կիսաշրջազգեստը

Նորաձևության ևս մեկ հակահերոս: Անցյալ տարի շատ կանայք պարզապես խելագարվում էին այս միդի կիսաշրջազգեստների համար: Ամեն դեպքում, այժմ այն համարվում է վատ ոճ և անճաշակության նշան (որքան փոփոխական են տիկնայք):

Ընձառյուծի նախշը չնայած դեռ արդիական է, սակայն վաղուց մնացել է «բոլորի կոկորդում»: Դրան փոխարինելու համար գնալով ավելի գերադասելի են դառնում զեբրի, ընձուղի կամ վերացական նախշապատկերները: Ի դեպ, դրանք ոչ պակաս կանացի ու գեղեցիկ են:

600x580

4. Հեծանվորդի տաբատները

Հիշո՞ւմ եք, թե որքան շռնդալից հաջողությամբ դրանք անցյալ տարի մուտք գործեցին նորաձևություն: Ինչպե՞ս էին դրանք հագնում բոլոր աստղերը, ինչպե՞ս էին նորաձևության բլոգերները գովերգում և ծափահարում այս սպորտային հագուստին: 2020-ի գարնանից բոլորը հրաժարվեցին դրանցից՝ դուրս մղելով նորաձևության մայրուղուց: Ցավալի է։ Հատկապես նրանց համար, ովքեր նոր-նոր էին գնել և չէին էլ հասցրել հագնել:

Փոխարենն այժմ լավ առիթ է հայտվել մարզադահլիճ հաճախելու և հեծանիվ քշելու․ մարզվելիս, անշուշտ, դրանք արդիական կլինեն:

600x580

5. Փոքրիկ թիթեռնիկ-ժապավենով վերնաշապիկը

Կարևոր նկատառում. ամառային զգեստապահարանից բացառում ենք բարակ ժապավենով հնացած ձևվածքի վերնաշապիկները: Եվ այն չենք շփոթում լայն վզկապով ճոխ և թրենդային բլուզի հետ:

Վերնաշապիկի հնացած ձևվածքն այն է, որը կիպ գրկում և ձգում է մեր մարմինը: Իսկ բարակ ժապավենը, որն այդքան քնքույշ գրկում է պարանոցը, ցավոք, համարվում է ոչ նորաձև:

600x580

6. Ճոխ, ժանյակավոր տոպը

Նորաձևության դիզայներները հոգնել են ժանյակից: Դրան փոխարինլու է եկել ոչ պակաս թեթև և քնքուշ ասեղնագործը, սակայն շատ նորաձևության հետևորդներ անտեսում են դա և համառորեն կրում են ճոխ տոպեր: Որքան էլ մենք փորձենք համադրել ժանյակը գերժամանակակից տոպի հետ, այն չափազանց կենցաղային և ավելորդ է թվում: Միգուցե հրաժարվելու ժամանա՞կն է:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3145 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2022-2023-ի նորաձև լողազգեստները

23.06.2022
Վերջին ցուցադրությունները տպավորություն են թողնում, որ 2022-2023 թվականների ամռան նորաձև լողազգեստների հավաքածուները կարծես հավաքված լինեն տարբեր դարաշրջաններից։

Այս ամառան ամենանորաձև սանդալները

16.06.2022
Կոշիկ՝ որն անպայմանորեն պետք է համալրի ձեր զգեստապահարանը:

Մերկ մարմնի պատրանքով հանդերձանքը փոխարինելու է եկել «մերկ» զգեստներին

27.05.2022
Եթե նախկինում «մերկ» զգեստների թրենդը շատերին չափազանց համարձակ էր թվում, ապա այժմ պարզվում է, որ այն ամենն, ինչ տեսել էինք ավելի վաղ, այնքան էլ սադրիչ չէր։

Զգայուն շրթունքներ. ինչպես կատարել դասական վառ դիմահարդարում և խուսափել սխալներից

12.05.2022
Վառ ու զգայուն շուրթերը կարող են խենթացնել տղամարդկանց, ինչպես նաև ճակատագրական շունչ հաղորդել կերպարին։

Եղունգների լաքի 5 ամենանորաձև երանգները 2022 թվականի ամռանը

26.04.2022
Ընտրեք եղունգների ամենավառ լաքերը և պատրաստվեք ծովափնյա սեզոնին։

2022 թվականի ամենանորաձև աքսեսուարը

12.04.2022
Who What Wear պորտալը հայտարարել է 2022 թվականի ամենանորաձև աքսեսուարի մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1442 անգամ
04.07.2022
Դիտվել է 941 անգամ
02.07.2022
Դիտվել է 414 անգամ
29.06.2022
Դիտվել է 400 անգամ
30.06.2022
Դիտվել է 305 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster