Ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում Ռիհանան արդեն ապացուցել է, որ ոչ միայն լավ երգում է, այլև հաջողություններ է գրանցում նորաձևության մեջ:
Նորաձևության արդյունաբերությունը լավ եկամուտ է բերում աստղին, իսկ ներքնազգեստի նրա ապրանքանիշը մեծ պահանջարկ ունի գնորդների շրջանում: Երեկ 32-ամյա աստղը ներկայացրել է իր ապրանքանիշի նոր գովազդային արշավը:
Ֆոտոշարքում երգչուհին նկարահանվել է արմավենիների ֆոնի վրա և ցուցադրել է դեղնավուն ժանյակավոր հավաքածու:
Դրա վաճառքը սկսվել է երեկվանից: Այնուամենայնիվ, այն ապրանքանիշի պաշտոնական կայքում այսօր գնելը չի հաջողվում. այդտեղ տեղակայված է ռասայական անարդարության և անհավասարության դեմ հաղորդագրություն՝ կապված Ջորջ Ֆլոյդի սենսացիոն դեպքի հետ:
«Մենք չենք լռում և մի կողմ չենք կանգնում: Ռասայական անհավասարության, անարդարության և բացահայտ ռասիզմի դեմ պայքարը չի սահմանափակվում ֆինանսական նվիրատվություններով և աջակցության խոսքով: Ի համերաշխության սևամորթների համայնքի, մեր աշխատակիցների, ընկերների, ընտանիքների և տարբեր ոլորտների գործընկերների, մենք հպարտորեն մասնակցում ենք BlackoutTuesday-ին:
Savage X Fenty-ը հունիսի 2-ին չի աշխատելու: Սա հանգստյան օր չէ: Սա օր է՝ մտածելու և իրական փոփոխություններ կատարելու ձևեր գտնելու համար»,-ասում է հաղորդագրության մեջ:
Այսօր Միացյալ Նահանգներում անցկացվում է Black Out Tuesday արշավ՝ ի հիշատակ ոստիկանության գործողությունների արդյունքում մահացած երկրի սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի: Շատ հայտնիներ իրենց ինստագրամյան էջերում արդեն տեղադրել են սև քառակուսիներ և դիմել արդարության ու արդարադատության կոչով:
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։
28-09-2026 08:24 Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ցուցակից հեռացրել են ստեղծագործություններից մեկը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում անանուն գրառում է եղել, որ Թելիսոն Օրելիենի «Կամ սա էր, կամ մահ» վեպը գրեթե ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից։ Փարիզում գործող «Ակադեմիա Գոնկուր» գրական կազմակերպությունը հայտարարել է, որ վեպը բացառելու որոշումը պայմանավորված է «Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը պահպանելու ցանկությամբ, որի հիմնական դերը գրականության խթանումն ու արժևորումն է»։
28-09-2026 07:47 Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրությունների քանակով առաջատարն է մոդելների շարքում։ Շաբաթվա ընթացքում նա մասնակցել է չորս ցուցադրության և բացման շոուին։ Սեպտեմբերը Միլանում միշտ նորաձևության ժամանակաշրջան է, բայց այս տարի հանրության ուշադրությունը հատկապես գրավել է մեկ անուն։ Իրինա Շեյքը, ով այս տարի դարձավ 40 տարեկան, շաբաթը Միլանում անցկացրեց այնպես, ինչպես նույնիսկ ամենապահանջված մոդելներին հազվադեպ է հոջողվում։
28-09-2026 05:34 Դամիանո Դեյվիդի և Դավ Քեմերոնի աստղային ամուսնությունը կայացել է Տոսկանայում: Նորապսակները արարողությունը նշել են համապատասխան շքեղությամբ և հանդիսավորությամբ, ապա վինտաժային կաբրիոլետով մեկնել տոնակատարության: Զույգը հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, բայց նրանք Իտալիան համարում են իրենց երկրորդ տունը, իսկ փեսայի ծնողները նույնիսկ ապրում են Հռոմում: Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրում է, որ հենց այդ պատճառով են ընտրել այդ երկիրը: Այնուամենայնիվ, Դամիանոն ռոմանտիկորեն ավելացնում է. «Տան զգացողությունն ավելի շատ կախված է նրանից, թե ում հետ եմ: Երբ ես Քլոեի (Դավ Քեմերոնի իրական անունը՝ խմբ.) հետ եմ, նույնիսկ, եթե մենք շրջագայության մեջ ենք Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ես ինձ տանն եմ զգում: Մենք իսկապես բավարար ենք միմյանց համար»: