Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նորաձևության 5 խորհուրդ Անջելինա Ջոլիի և Էմիլի Կլարկի ոճաբանից

22.04.2020

Պարզ կանոններ Պետրա Ֆլաներիից՝ զգեստապահարանը հետաքրքիր դարձնելու համար։

Կատարելագործիր դասականը

Երբ Պետրային խնդրել են իր ոճը նկարագրել երեք բառով, նա ասել է․ «Դասական, բայց ժամանականից»։ Եվ այս արտահայտությունը համապատասխանում է ոչ միայն նրա ամենօրյա կերպարներին, այլև աստղային լուքերին՝ կարմիր գորգի վրա։ Պետրան գիտի, թե ինչպես կերպարանափոխել դասականը, որպեսզի կերպարը դարձնի առավելագույն արդիական և ուշադրություն գրավի։

Եթե դա հանրահայտ սև շրջազգեստն է, ապա իջեցված ուսերով։ Եթե նրբագեղ գրկող՝ ապա նախշազարդերով։ Իսկ եթե խիստ տաբատով կոստյում է, ոչ թե ճերմակ վերնաշապիկով, այլ՝ կարճ տոպով։

600x580

600x580

Ներշնչվիր սոցիալական ցանցերից

Պետրան վստահ է, որ գրեթե բոլորը կարող են ստեղծել ամենօրյա նորաձև կերպարներ: Իսկ գաղափարներ և ոգեշնչում նա առաջարկում է փնտրել սոցիալական ցանցերում՝ կրկնելով Instagram-ում դուր եկած աստղերի կերպարները:

Այնտեղ նա տեսնում է նաև հնարավորություններ երիտասարդ դիզայներների համար, որոնք, սոցիալական ցանցերի շնորհիվ, կարող են ճանաչելի դառնալ։

Խառնիր ոճերը

Ոճաբանը պնդում է, որ հետաքրքիր կերպար ստանալու համար պետք է խառնել ոճերը։

«Ես սիրում եմ կանացի հագուստները համատեղել տղայական իրերի հետ: Օրինակ ՝ ծաղկավոր վերնաշապիկը՝ բոյֆրենդ ջինսի հետ», - ասում է Պետրան: Միևնույն ժամանակ, հիշեցնում է, որ չի կարելի մոռանալ պատեհության մասին. եթե տվյալ հանդերձանքը կատարյալ է երաժշտական փառատոնի համար, ապա խիստ գրասենյակային հագուստ կրողի համար՝ անընդունելի:

600x580

600x580

Գույն ավելացրու

«Մարդիկ հաճախ վախենում են գույներից, բայց եթե դրանց հետ ընկերանաս, ապա կարող են շատ օգնել: Գույնը կարող է քեզ բոլորովին այլ անձնավորություն դարձնել: Ավելացնել երջանկություն: Գույները կարող են նաև թխացնել ձեր աչքերը և մազերը»,-կարծում է ոճաբանը:

Ամենից հաճախ Պետրան աշխատում է հանրաճանաչ երանգներով. օրինակ, աստղային վերջին պատկերներում նա ավելացրել է նուրբ վարդագույն, շոկոլադե-շագանակագույն և կապույտի տարբեր երանգներ:

600x580

600x580

Ընտրեք շրջազգեստը

Եթե չգիտես ինչ հագնել, ապա ոճաբնը խորհուրդ է տալիս ընտրել շրջազգես: Բայց այն մեկը, որը կատարյալ է նստում ձեզ վրա (այդպիսին հաստատ արժե գտնել).

«Երբեմն շատ ժամանակ է պահանջվում կերպար ստեղծելու, հասկանալու համար, թե արդյո՞ք իրերը ներդաշնակում են իրար: Շրջազգեստի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է. միայն այն բավարար է: Այստեղ կարևոր է, որ դու փայլես այդ շրջազգեստի մեջ, և ոչ թե հակառակը․ այնպես որ՝ ընտրեք այն, ինչը ձեզ դուր է գալիս, շեշտում է կազմվածքը ու թաքցնում թերությունները»,-խորհուրդ է տալիս Պետրան:

600x580

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1231 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Էշլի Գրեմը ծննդաբերությունից վեց ամիս անց նկարահանվել է լողազգեստի գովազդում

30.07.2020
Որդու ծնվելուց վեց ամիս անց 32-ամյա Էշլի Գրեմը վերադարձել է մոդելային գործունեությանը և նկարահանվել Swimsuits For All ապրանքանիշի հետ իր մշակած լողազգեստների հավաքածուի գովազդում։

62-ամյա մոդելը բացահայտել է իր գրավչության գաղտնիքները

12.06.2020
62-ամյա կինը, որին երիտասարդները հաճախ են հրավիրում ժամադրության, բացահայտել է իր գրավչության գաղտնիքը:

Նորաձևության 5 խորհուրդ Անջելինա Ջոլիի և Էմիլի Կլարկի ոճաբանից

22.04.2020
Պարզ կանոններ Պետրա Ֆլաներիից՝ զգեստապահարանը հետաքրքիր դարձնելու համար։

«Յարիբոն» երգելիս երակներով եմ զգում, թե ինչ եմ կատարում․ Kéyoh

17.02.2020
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր տեսահոլովակը, որում ներառված են հայերեն բառեր եւ ռիթմեր, լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպացի հանդիսատեսի շրջանում։

Գեղեցկուհի Ռիհանան դարձել է իր իսկ ապրանքանիշը գովազդող արշավի հերոսուհի

14.01.2020
Ռիհանան նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի գովազդային Ֆոտոշորքում։

Ես կորցրել եմ ցանկությունը սիրելու նրանց, ովքեր ինձ չեն սիրում

05.12.2019
Ահա, թե ինչ սկզբունքներ է դավանում օսկարակիր դերասանուհի Մորիլ Սթրիփը՝ իր հարուստ կենսափորձի արդյունքում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2020 01:27
45-ամյա դերասանուհի Շառլիզ Թերոնն ասում է, որ չի ցանկանում նոր հարաբերություններ սկսել: «Ես ինքս ինձ հետ եմ հանդիպում», - կատակում է նա, մինչ երեխաները ակնարկում են աստղային մայրիկին, որպեսզի նա կարգավորի անձնական կյանքը:
10-08-2020 01:15
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը 34-ամյա ռուս երգչուհի Նատալյա Իոնովային արգելել է մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմում տված համերգի պատճառով:
10-08-2020 00:55
Աստղեր, որոնք աշխատատել են «Մակդոնալդս»-ում. Շերոն Սթոուն, Փինկ, Սիլ, Ջեյմս Դ`Արսի, Ջեյմս Ֆրանկո:
10-08-2020 00:10
47-ամյա Ջուդ Լոուի ընտանիքում համալրում է․ դերասանը և նրա 33-ամյա կինը`Ֆիլիպ Քոենը, երեխա ունեցել են: Լոուի համար նորածին երեխան դարձավ վեցերորդը, իսկ սիրելիի համար ՝ առաջինը:
10-08-2020 00:04
37-ամյա Նատալյա Ռուդովան նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում, որի արդյունքը հրապարակվել է Instagram-ում: "Քնա՞ծ ես" - ստորագրել է դերասանուհին սև և սպիտակ լուսանկարը, որտեղ ներկայացնում է  միայն ջինսե տաբատով, թաց ոճավորմամբ և հարուստ դիմահարդարմամբ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2020
Դիտվել է 739 անգամ
06.08.2020
Դիտվել է 601 անգամ
04.08.2020
Դիտվել է 541 անգամ
07.08.2020
Դիտվել է 305 անգամ
08.08.2020
Դիտվել է 246 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster