Ավելորդ քաշը գցելուն կօգնի պարզ խմելու ջրի ճիշտ և պարբերական օգտագործումը։
Ճապոնական բժշկական ընկերակցությունը (JMA) առաջարկում է անմիջապես արթնանալուց հետո սուրճի կամ թեյի փոխարեն խմել սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ ջուր։ Այս մասին նշվում է Focus-online-ում հրապարակված հետազոտության արդյունքներում՝
Ընդ որում՝ ատամները պետք է մաքրել այն բանից հետո, երբ արդեն ջուրը խմած կլինեք։ Իսկ նախաճաշել պետք է ջուր խմելուց 45 րոպե անց։ Ի դեպ, ջուրը նվազեցնում է քաղցի զգացողությունը, և հագենալ կարելի է ավելի քիչ սնունդով, քան սովորաբար։ Սակայն նախաճաշից հետո երկու ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում ոչինչ չուտել։
Ընկերակցությունում նշում են, որ սոված վիճակով ջրի պարբերական օգտագործման և օրվա ընթացքում հավասարակշռված սննդի (առանց գերհագենալու) պարագայում ավելորդ քաշն աստիճանաբար կվերանա։ Բացի այդ, արդեն մեկ ամիս անց կկանոնակարգվի արյան ճնշումը և դրանում շաքարի պարունակությունը։
Սոված փորին ընդունած ջուրը նաև օրգանիզմից դուրս է բերում գիշերվա ընթացքում կուտակված տոքսինները, աշխուժացնում է նյութափոխանակությունը և աղիների աշխատանքը, պաշտպանում սպամոքսի այրոցներից։
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: