Ոմանց համար տնից աշխատանքը երջանկություն է, իսկ մյուսների համար՝ փորձություն։
Չէ՞ որ մեզանից ոչ բոլորը կարող է իրեն ստիպել նստել գրասեղանի մոտ, երբ կողքդ հարմարավետ մահճակալն է, իսկ մթնոլորտն ավելի շատ տրամադրում է սիրելի սերիալը նայելու, և ոչ երբեք՝ հաշվետվություններ կազմելու։ Այդուհանդերձ՝ լուծում կա։
Փորձագետները վստահ են, որ կենտրոնանալու և ողջ որն արդյունավետ անցկացնելու համար անհրաժեշտ է պահպանել այն արարոողակարգը, որն իրականացնում էիք մինչ մեկուսացումը։ Ցնցուղ ընդունեք, նախաճաշ պատրաստեք, իսկ ամենակարևորը՝ փոխեք հագուստը։ Ննջազգեսի փոխարեն հագնելով կոստյում կամ շրջազգեստ՝ դուք կլիցքավորվեք աշխատանքային տրամադրությամբ։
Ներկայացվող հավաքածույում դուք կգտնեք յոթ ոճային և հարմարավետ ամենօրյա կերպար՝ «մեկուսացման» յուրաքանչյուր օրվա համար։
03-11-2026 08:42 «Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 08:42 «Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։