Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2020 թ

23.03.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Խոյ

Ժամանակն է ուրախացնելու ինքներդ ձեզ: Ներառեք ձեր օրակարգում զվարճանք և ընկերների հետ նեղ շրջապատով հանդիպումներ: Հնարավոր է, որ դուք զերծ չմնաք վիրուսներից և մրսածությունից: Բայց եթե ժամանակին դիմեք բժիշկի՝ բուժումը չի ձգձգվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Ցուլ

Այս շրջանը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Միայնակ Ցուլերը կարող են հանդիպել իրենց ճակատագրի ընկերոջը: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա փորձեք չմտնել պարտքփրի տակ, վարկեր չվերցնել: Մարտի 24-ը ձեզ համար դժվար օր կլինի, նախապես ապահովեք մտերիմների աջակցությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Երկվորյակ

Մի դիմադրեք այն հանգամանքներին, որոնք տեղի կունենան ձեր կյանքում: Ավելի լավ է սովորեք հմտորեն հարմարվել դրանց: Հարազատների հետ մի վիճեք. շուտով հնարավոր է նրանց օգնության կարիքն ունենաք: Երեխաներն այս օրերին կլինեն ծայրաստիճան պահանջկոտ: Դիմացեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Խեցգետին

Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում: Ժամանակաշրջանը բարենպաստ է ինքնաբուխ որոշումներ կայացնելու համար: Արդեն հիմա հնարավոր և անհրաժեշտ է պլանավորել ամառային արձակուրդը: Լավ է, եթե այն լինի ընտանիքի կամ ընկերների հետ: Ավելի լավ է միայնակ չմնաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Առյուծ

Այս տարվա մարտի 23-ը ձեզ համար չափազանց հաճելի օր կլինի: Սիրելի մարդը կզարմացնի, օրը լավ կդասավորվի, իսկ տրամադրությունը հրաշալի կլինի: Այս շաբաթ հնարավոր են խոչընդոտներ ու բարդ մարտահրավերներ: Գլխավորը' միանգամից ամեն ինչ միաժամանակ մի նախաձեռնեք: Որոշեք առաջնահերթությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կույս

Այժմ դժվար կլինի պայքարել ծուլության դեմ: Բայց եթե չկարողանաք դա անել, դժվարություններ կունենաք: Այս շաբաթ ձեր ազատ ժամանակն անցկացրեք օգտակար գրքերի ընթերցանությամբ: Շուտով աշխատավայրում հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր գիտելիքները և զարմացնելու բոլորին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կշեռք

Աստղերը խորհուրդ են տալիս դանդաղեցնել ընթացքը և դադարել շտապել: Երկրորդական գործերը թողեք հետագայի համար: Աշխատավայում գործի կուտակում կառաջանա շաբաթվա կեսին, բայց այդտեղ էլ ավելի լավ է աշխատանքի բաժանում անել, քան ամեն ինչ ինքնուրույն կատարել: Խղճացեք ինքներդ ձեզ: Այժմ ձեզ հարկավոր է որակյալ հանգիստ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կարիճ

Ձեր էներգիան այժմ կբավարարի շատ փոքր ու մեծ գործեր կատարելու համար: Հետաքրքիր է, որ ամենահաջողված օրերից մեկը կլինի ուրբաթը՝ մարտի 27-ը: Համարձակորեն ծրագրեք կարևոր հանդիպումներ և բանակցություններ: Առաջիկա հանգստյան օրերին թուլացեք լիարժեքորեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Աղեղնավոր

Ձեր վրա հզոր ազդեցություն կունենան շրջապատի մարդիկ: Ընտրեք ձեր զրուցակիցներին ավելի հանգամանալի: Որոշեք առաջնահերթությունները. ավելի լավ է առաջին տեղում ընտանիքը դնել: Աշխատանքը կսպասի: Այս օրերին ավելի լավ է բախումներից խուսափել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Այծեղջյուր

Գայթակղություններին, որոնք ձեզ կհետապնդեն ամեն քայլափոխի, ավելի լավ է չտրվել: Սա վերաբերում է նաև ձեր սննդին: Հատկապես հանգստյան օրերին պահմանեք առողջ սննդակարգ: Սիրած մարդն այս օրերին կարող է իրեն դրսևորել ոչ լավագույն կողմերով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Ջրհոս

Սադրանքների մի տրվեք: Հանգիստ եղեք, նույնիսկ, եթե ձեզ հունից հանեն: Ֆինանսական իրավիճակը կբարելավվի: Այս ժամանակահատվածում բարենպաստ է ներդրումներ կատարելը: Այնուամենայնիվ, մինչ այդ լավ կլինի խորհրդակցել մասնագետի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը․ Ձկներ

Նույնիսկ եթե չհաջողվի իրականացնել նախատեսված ծրագրածի ամբողջ մասը, մի նախատեք ինքներդ ձեզ: Վերջերս լավ եք աշխատել: Պարգևատրեք ինքներդ ձեզ հաճելի ուղևորությամբ կամ գնումներով: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում խուսափեք ծանր սննունդ ընդունելուց:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3197 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020
Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2020 12:34
Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ 117-ամյա Կանե Տանական երկարակեցության ռեկորդ է սահմանել մոլորակում:
20-09-2020 12:16
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեյն Ֆոնդան հիշել է Մայքլ Ջեքսոնի հետ ընկերության մասին։ «Չինական համախտանիշ» ֆիլմի աստղը երկար ժամանակ մտերիմ է եղել երգչի հետ եւ չի դադարեցրել շփումը նրա հետ, ընդհուպ մինչեւ նրա մահը՝ 2009թ.։  Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ մերկ վիճակում լողացել է Մայքլի հետ։
20-09-2020 06:20
Համարվում է, որ աշնանը սերոտոնինի՝ այսպես կոչված «ուրախության հորմոնի» արտադրությունը նվազում է: Որպեսզի սերոտոնինի մակարդակը կրկին բարձրանա, օրգանիզմը համապատասխան ազդակներ է ուղարկում ուղեղին՝ առաջացնելով քաղցր եւ աղի ուտելու ցանկություն:
20-09-2020 02:25
Որկրամոլ մարդը ֆիզիկական կեսունակությունը պահպանելու համար անհրաժեշտ սնունդը դիտարկում է որպես կյանքի գերնպատակ:
18-09-2020 10:19
Միացյալ Նահանգների հեռուստատեսային քննադատների ասոցիացիան նշել է տարվա լավագույն հեռուստասերիալը: Լավագույնն է ճանաչվել «Պահապաններ» (Watchmen) սերիալը: Այն հաղթել է չորս անվանակարգում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.09.2020
Դիտվել է 5201 անգամ
14.09.2020
Դիտվել է 3922 անգամ
20.09.2020
Դիտվել է 599 անգամ
16.09.2020
Դիտվել է 462 անգամ
17.09.2020
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster