Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հարցումը պարզել է, թե կանանց արտաքինի հատկապես որ յուրահատկություններն են գրավում տղամարդկանց

18.03.2020

Իրականում այնպես չէ, որ տղամարդիկ սիրում են միայն նիհար կանանց, ասենք՝ Անջելինա Ջոլիի նման: Արտաքին տեսքի նկատմամբ համակրանքը ձևավորվում է դեռևս մանկուց՝ մոր կերպարից սկսած:

Բայց կան հիմնարար բաներ, որոնց մասին պետք է հիշել: Ի՞նչ են իրականում սիրում տղամարդիկ: Այսօր, սիրելի լեդիներ, մենք կխոսենք այդ մասին:

Այսպիսով, առաջինը, որին պետք է ուշադրություն դարձնել, բնականությունն է: Դիմահարդարումը չպետք է նմանվի գրիմի՝ ինչպես թատրոնում ելույթ ունենալուց առաջ: Անգամ պեպեններն են ողջունելի:

Դիմահարդարումը պետք է լինի բնական, ինչպես նաև աղջկա պահվածքը: Տղամարդիկ չեն սիրում դիմակներ, նրանք ցանկանում են իրենց հարմարավետ զգալ, իսկ դա հնարավոր է միայն իսկական կնոջ կողքին:

600x580

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա տղամարդկանց դուր են գալիս, երբ շեշտը դրված է իրանի վրա: Ինչպես նաև միշտ գրավիչ է կերպարի կանացիությունը: Կիսաշրջազգեստ և զգեստներ, սիրելի տիկնայք:

600x580

Եվ ամենևին էլ ոչ՝ խակի գույնի տաբատ: Չնայած, տաբատները ևս կարող են նրբագեղ տեսք ունենալ, եթե հագնեք բարձր կրունկների հետ: Ի դեպ, տաբատների ամենականացի մոդելը բարձր գոտկատեղ ունեցողն է:

600x580

Սանրվածքների և դիմահարդարման առումով տղամարդիկ խելքահան են լինում շրթներկով և թափված մազերով կանանցից: Դա դասական է, պարոնայք է: Եվ այն հավերժ է:

600x580

Էլի ի՞նչ: Հիշեք, որ ցանկացած հանդերձանք լավն է այնքանով, որքանով ընդգծում է ձեր կազմվածքի առավելությունները: Կարևոր է, որ հագուստի մեջ ձեզ հարմարավետ զգաք: Կարևոր է նաև բաց լինելը: Տղամարդիկանց գրավում է անկեղծ ժպիտը:

600x580

Հագուստի գույնի առումով բացառություններ չկան: Սակայն կանայք ավելի լավ են ընկալվում միաերանգ կամ փոքր նախշապատկերներով հագուստով: Վանդակներն ու գծերը՝ հիանալի են: Պտավորը՝ նույնպես։ Միայն թե՝ ոչ բոլորը միանգամից:

600x580

Տղամարդկանց դուր գալու համար կարևոր է, որ սիրեք ինքներդ՝ ձեզ: Սա, թերևս, ավելի կարևոր է, քան հագուստը: Եթե կինն իրեն գեղեցիկ է զգում, ապա մյուսները նույնպես նրան այդպես կտեսնեն:

Եթե ոչ, ապա ոչ մի հագուստ էլ չի օգնի: Ընդունեք պարզ ճշմարտությունը. ցնակացած կին գեղեցիկ է յուրովի: Եղեք ինքներդ՝ ձեր նման, և թող ձեզ ուղեկցեն միայն հաջող ժամադրությունները:

Աղբյուր' LADYNEWS.am

 

 

Դիտվել է 1711 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Այս խոսքերը կգերեն ցանկացած կնոջ․ իսկ ինչ են տղամարդիկ իրականում ուղում ասել

30.06.2020
Թերևս տղամարդկանց և կանանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում: Այդ իսկ պատճառով, հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց։

Գեղեցիկ կանանց 8 խնդիր, որոնց մասին ոչ ոք չգիտի

11.06.2020
Տղամարդկանց մեծ մասը գտնում է, որ գեղեցիկ կանայք կարող են ստանալ ամեն ինչ: Իրականում գեղեցկությունը կարող է ոչ միայն առավելություն լինել, այլև պատիժ:

Կանանց 5 տեսակ, որոնց տեսքն այժմ նորաձև է

05.06.2020
Գեղեցկության հանրաճանաչ մասնագետ Դևիդ Կիբին առաջ է քաշել արտաքինի տեսակների տեսությունը:

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1669 անգամ
08.07.2020
Դիտվել է 506 անգամ
07.07.2020
Դիտվել է 489 անգամ
10.07.2020
Դիտվել է 398 անգամ
09.07.2020
Դիտվել է 361 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster