Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հարցումը պարզել է, թե կանանց արտաքինի հատկապես որ յուրահատկություններն են գրավում տղամարդկանց

18.03.2020

Իրականում այնպես չէ, որ տղամարդիկ սիրում են միայն նիհար կանանց, ասենք՝ Անջելինա Ջոլիի նման: Արտաքին տեսքի նկատմամբ համակրանքը ձևավորվում է դեռևս մանկուց՝ մոր կերպարից սկսած:

Բայց կան հիմնարար բաներ, որոնց մասին պետք է հիշել: Ի՞նչ են իրականում սիրում տղամարդիկ: Այսօր, սիրելի լեդիներ, մենք կխոսենք այդ մասին:

Այսպիսով, առաջինը, որին պետք է ուշադրություն դարձնել, բնականությունն է: Դիմահարդարումը չպետք է նմանվի գրիմի՝ ինչպես թատրոնում ելույթ ունենալուց առաջ: Անգամ պեպեններն են ողջունելի:

Դիմահարդարումը պետք է լինի բնական, ինչպես նաև աղջկա պահվածքը: Տղամարդիկ չեն սիրում դիմակներ, նրանք ցանկանում են իրենց հարմարավետ զգալ, իսկ դա հնարավոր է միայն իսկական կնոջ կողքին:

600x580

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա տղամարդկանց դուր են գալիս, երբ շեշտը դրված է իրանի վրա: Ինչպես նաև միշտ գրավիչ է կերպարի կանացիությունը: Կիսաշրջազգեստ և զգեստներ, սիրելի տիկնայք:

600x580

Եվ ամենևին էլ ոչ՝ խակի գույնի տաբատ: Չնայած, տաբատները ևս կարող են նրբագեղ տեսք ունենալ, եթե հագնեք բարձր կրունկների հետ: Ի դեպ, տաբատների ամենականացի մոդելը բարձր գոտկատեղ ունեցողն է:

600x580

Սանրվածքների և դիմահարդարման առումով տղամարդիկ խելքահան են լինում շրթներկով և թափված մազերով կանանցից: Դա դասական է, պարոնայք է: Եվ այն հավերժ է:

600x580

Էլի ի՞նչ: Հիշեք, որ ցանկացած հանդերձանք լավն է այնքանով, որքանով ընդգծում է ձեր կազմվածքի առավելությունները: Կարևոր է, որ հագուստի մեջ ձեզ հարմարավետ զգաք: Կարևոր է նաև բաց լինելը: Տղամարդիկանց գրավում է անկեղծ ժպիտը:

600x580

Հագուստի գույնի առումով բացառություններ չկան: Սակայն կանայք ավելի լավ են ընկալվում միաերանգ կամ փոքր նախշապատկերներով հագուստով: Վանդակներն ու գծերը՝ հիանալի են: Պտավորը՝ նույնպես։ Միայն թե՝ ոչ բոլորը միանգամից:

600x580

Տղամարդկանց դուր գալու համար կարևոր է, որ սիրեք ինքներդ՝ ձեզ: Սա, թերևս, ավելի կարևոր է, քան հագուստը: Եթե կինն իրեն գեղեցիկ է զգում, ապա մյուսները նույնպես նրան այդպես կտեսնեն:

Եթե ոչ, ապա ոչ մի հագուստ էլ չի օգնի: Ընդունեք պարզ ճշմարտությունը. ցնակացած կին գեղեցիկ է յուրովի: Եղեք ինքներդ՝ ձեր նման, և թող ձեզ ուղեկցեն միայն հաջող ժամադրությունները:

Աղբյուր' LADYNEWS.am

 

 

Դիտվել է 9166 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026
Ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ 

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-01-2026 11:23
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Schiaparelli-ն կրկին ցնցեց. թևեր, եղջյուրներ և կարիճի հսկայական պոչ հայտնվեցին պոդիումին, իսկ Դանիել Ռոուզբերին ապացուցեց, որ նորաձևությունը կարող է լինել և՛ գեղեցիկ, և՛ վտանգավոր։ Ստեղծագործական տնօրեն Դանիել Ռոուզբերին ոգեշնչվել է բնության մեջ ապրող գիշատիչներից՝ ստեղծելու համար, թերևս, ապրանքանիշի՝ մինչ օրս «ամենափշոտ» հավաքածուն։
28-01-2026 11:18
Լորեն Սանչեսի ոճը հաճախ հակասությունների տեղիք է տալիս։ Սակայն նրա զգեստապահարանում, հատկապես, տպավորիչ է նրա պայուսակների հավաքածուն, որը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ։ Նրա զգեստապահարանում կան Hermès, Balenciaga և Dior ապրանքանիշերի հազվագյուտ իրեր։ Լորենը դրանցից շատերը ցուցադրել է հունիսին՝ Վենետիկում, Ջեֆ Բեզոսի հետ իր շքեղ հարսանիքի ժամանակ։ Հարսանեկան հանգստյան օրերի ընթացքում նա ոչ միայն կրել է Hermès Porosus Crocodile Kelly Midas Sellier 25 (մոտավորապես 170,000 դոլար), այլև սահմանափակ քանակությամբ թողարկված սպիտակ Dior մինի պայուսակ, որի արժեքը գերազանցում է 15,000 դոլարը։
27-01-2026 12:25
Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում երեկ ներկայացրեց իր առաջին հավաքածուն: Ներկաների թվում էին Ջենիֆեր Լոուրենսը, Նատալյա Վոդյանովան, նրա միլիարդատեր աները՝ Բեռնար Արնոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, Ռիհաննան, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, Անյա Թեյլոր-Ջոյը, Լետիցիա Կաստան, Դևա Կասելը, Կարլա Բրունին, Փարքեր Փոուզին, Ջոշ Օ'Քոնորը և ուրիշներ:
27-01-2026 12:12
Ամենօրյա սննդամթերքներում, ինչպիսին են հացը, պատրաստի կերակուրները եւ արագ պատրաստվող ուտեստները, աղի պարունակության մի փոքր նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել սիրտ-անոթային առողջությունը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ զանգվածային սննդի մեջ նատրիումի սպառումը նվազեցնելու ծրագրերը վերլուծելուց հետո: Հեղինակներն ընդգծել են, որ վերամշակված սննդամթերքներում աղի աստիճանական նվազեցումը առողջապահական համակարգի վրա բեռը եւ սրտի հիվանդությունների տարածվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ իրատեսական միջոցներից մեկն է։
27-01-2026 12:07
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի Իվա Յովիչին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի դիմակայության հաղթողը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.01.2026
Դիտվել է 1699 անգամ
22.01.2026
Դիտվել է 496 անգամ
23.01.2026
Դիտվել է 467 անգամ
27.01.2026
Դիտվել է 281 անգամ
28.01.2026
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster