Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 16-22-ը 2020 թ․

16.03.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Խոյ

Այս օրերին շատ մտահոգություններ կունենաք: Փորձեք ավելի քիչ անհանգստանալ մանրուքներից՝ կենտրոնանալով իսկապես կարևոր բաների վրա: Աստղերը խորհուրդ չեն տալիս լռել սեփական զգացմունքների մասին: Այս օրերը հիանալի ժամանակ են սիրելիին ասելու. «Ես սիրում եմ քեզ»:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Ցուլ

Ընտանիքում կարող են բախումներ լինել, և դուք կհայտնվեք երկու հրդեհների միջև: Ոչ մեկի կողմը մի պահեք, դարձեք խաղաղարար: Այժմ կարևոր է խուսափել սթրեսներից. դրանք կարող են քայքայել ձեր առողջությունը: Հանգստյան օրերն անցկացրեք ընկերների հետ. օրինակ, կարող եք քաղաքից դուրս գալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Երկվորյակ

Ղեկավարությունը ձեր առջև մեծ պահանջներ կդնի․ աշխատեք ձեզ դրսևորել լավագույն կողմերով, և ձեր ջանքերը կգնահատվեն: Ավելի լավ է այժմ հանգստանալ ընտանիքի հետ, որը ձեր ուշադրության պակասն է զգում: Ստեղծագործ մարդկանց այս օրերին կայցելի ներշնչանքը, կհայտնվեն նոր գաղափարներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Խեցգետին

Այժմ հաջողությունը կուղեկցի միայնակ Խեցգետիններին. իրենց երկրորդ կեսին գտնելու հնարավորությունը մեծ է, քան երբևէ: Կարևորն այն է, որ ձեր ժրաջանությամբ չվախեցնենք նրան: Ծնողներն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց երեխաներին: Այս օրերին օգտագործեք «կարկանդակը», և ոչ թե «մտրակը», որպեսզի «հասնեք» նրանց հետ անհրաժեշտ հաղորդակցության:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Առյուծ

Այս շաբաթ լարված կլինի ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը, սակայն դուք կկարողանաք հաղթահարել այն: Ուժերը վերականգնվելու համար հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից հեռու: Ֆինանսական իրավիճակը շաբաթվա առաջին կեսին կարող է ծանր լինել: Սակայն երկրորդ կեսին կգտնեք եկամտի նոր աղբյուրներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Կույս

Մի նստեք տանը, ավելի հաճախ եղեք մարդաշատ վայրերում: Հակառակ սեռի հետ շփումն այն է, ինչը ձեզ հիմա պետք է: Այս ժամանակահատվածում մտերիմ ընկերը կարող է իրեն դրսևորել ոչ լավագույն կողմերով: Հետ քայլ կատարեք՝ ամեն ինչ ծանրութեթև անելու համար, բայց վերջնականապես մի կտրեք նրա հետ հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Կշեռք

Ձեզ կարող է առաջարկեն եկամտաբեր աշխատանք, բայց նախքան համաձայնվելը մտածեք. պատրա՞ստ եք արդյոք այդ փոփոխություններին: Եթե այո, ապա գործի անցեք: Մարտի 22-ը կարող է հատուկ օր դառնալ ձեզ համար: Այն լեցուն է նոր մարդկանց հետ ծանոթությունների հավանականությամբ: Ավագ սերնդի հետ հարաբերությունները կարող են սրվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Կարիճ

Դիմադրողականությունը կթուլանա, այդ իսկ պատճառով սկսեք ուժեղացնել այն: Եթե, այնուամենայնիվ, հիվանդանաք, ապա ոտքի վրա մի անցկացրեք հիվանդությունը: Որոշ Կարիճների ընտանեկան նավը կարող է ճեղքվածք տալ: Կատարեք առաջին քայլն ինքներդ՝ ձեր երկրորդ կեսը դա կգնահատի: Հետևեք ձեր սննդակարգին, ավելորդություններ թույլ մի տվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Աղեղնավոր

Այս ժամանակահատվածում ձեզ ապասում է առօրյա միօրինակ աշխատանք: Բայց շուտով դուք հանգստանալու հնարավորություն կունենաք: Աստղերը խորհուրդ չեն տալիս այժմ ղեկավարության հետ հակամարտության գնալ: Գործընկերների հետ նույնպես աշխատեք լավ հարաբերություններ պահպանել․ շատ նոր բան կիմանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Այծեղջյուր

Ավելի լավ է միայնակ լուրջ նախագծեր չձեռնարկել: Հիանալի արդյունքներ կբերի հավաքական աշխատանքը, այնպես որ՝ ապավինեք շրջապատի աջակցությանը: Անհաջողություններին փիլիսոփայորեն մոտեցեք․ այս փորձը կօգնի ձեզ հետագայում սխալներ թույլ չտալ: Հավանական են հիվանդությունների սրացումներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը. Ջրհոս

Լավ ժամանակ է ինքնազարգացման և մասնագիտական հմտությունների կատարելագործման համար: Ուսումնառությունը սկսելու լավագույն օրը մարտի 16-ն է: Եկամուտն այժմ կախված կլինի ձեր աշխատասիրությունից: Սակայն հանգստի մասին ևս հարկ է հիշել: Բայց մի մոռացեք հանգստանալ: Մարտի 22-ն անցկացրեք հաճելի ընկերական շրջապատում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 16-22-ը․ Ձկներ

Ֆինանսական առումով ձեզ շատ արդյունավետ շաբաթ է սպասում: Կկարողանաք ներդրումներ անել այնպես, որպեսզի եկամուտ բերի: Այս ժամանակահատվածն օգտագործեք գործնական հարաբերություններ հաստատելու համար: Ֆիզիկական աշխատանքը չի խրախուսվում, առայժմ հետաձգեք նաև մարզադահլիճ հաճախելը:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 8488 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 16-22-ը 2026 թ․

16.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժումը մեզ ընդմիշտ կլքի ուրբաթ, իսկ շաբաթ օրվանից սկսած՝ հանգստանալու ժամանակն է։ Բայց ոչ բոլորի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 9-15-ը 2026 թ․

09.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժման վերջին լիարժեք շաբաթն է։ Այս մոլորակը կյանքի բազմաթիվ ոլորտներում դանդաղեցնում է գործընթացները, և այժմ այն առանձնահատուկ դաժանությամբ կստանձնի դերը։ Այս կամ այն չափով շաբաթը դժվար կլինի բոլորի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2026 թ․

02.03.2026
Աստղերը տոներ չեն նշում, ուստի նույնիսկ Կանանց միջազգային օրը կարող է բավականին դժվարին լինել։ Բայց ընդհանուր առմամբ, այս շաբաթը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար։


Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2026 08:53
Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00
Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
01-04-2026 07:56
Կանոնավոր ճանապարհորդություններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, նվազեցնում սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը: Դրա մասին մարտի 30-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը: «Ճանապարհորդությունն ավելին է, քան սոսկ հիշողություններն ու ուրախությունը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք ճանապարհորդում ենք, մեր հարաբերություններն ուրիշների հետ ամրապնդվում են, մենք ավելի կրթված ենք դառնում և ավելի առողջ ենք»,- ասում է Թեքսասի A&M համալսարանի հյուրընկալության կառավարման և զբոսաշրջության ամբիոնի ղեկավարի տեղակալ, պրոֆեսոր Ջեյմս Պետրիկը:
31-03-2026 10:07
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
31-03-2026 09:32
Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.03.2026
Դիտվել է 977 անգամ
01.04.2026
Դիտվել է 624 անգամ
26.03.2026
Դիտվել է 547 անգամ
27.03.2026
Դիտվել է 406 անգամ
31.03.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster