Հավանաբար բազմաթիվ անգամ նկատել եք զույգերի, որտեղ գեղեցիկ, կայացած տղամարդը քայլում է առաջին հայացքից ոչինչով աչքի չընկնող կնոջ հետ ձեռք-ձեռքի տված: Նրանից, թե ինչպես է այդ տղամարդը նայում կնոջը, ինչպիսի քնքշությամբ է սեղմում նրա ձեռքը՝ ոչ մի կասկած չի թողնում, որ նա, իրոք, սիրահարված է։ Արտաքին գրավչությունը կանաց գլխավոր հաղթաթուղթը չէ։
Ինչպե՞ս սա հասկանալ։ Ստացվում է, որ գաղտնիքը երբեք էլ գայթակղիչ արտաքինի և նորաձև տվյալների մեջ չէ՞։ Ի՞նչ յուրահատուկ բան է գտել տղամարդն այդ կնոջ մեջ, և ընդհանրապես, ի՞նչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջ, բացի արտաքին բարեմասնություններից։
Ոչ, դա բոլորովին էլ հիացմունքը չէ, որ նա մշտապես ցանկանկանում է տեսնել կնոջ աչքերում, թեև՝ դա նույնպես պակաս կարևոր չէ։ Եվ պետք չէ կարծել, թե կինը, որն աչքի չի ընկնում մոդելային արտաքինով, ուղղակի սրբացնում է իր տղամարդուն, ու հենց դրա համար է վերջինս նրա հետ, որպեսզի այդ կերպ մշտապես ընդգծի իր կարևորությունը։
⠀ Դա բոլորովին էլ այդպես չէ, քանի որ հասուն տղամարդը, որն ունի բնականոն ինքնագնահատական և հավասարակշռված ինքնաընկալում, փնտրում է համանման՝ իր և իր արժեքների նկատմամբ վստահ մեկին, ոչ թե պարզապես երկրպագուհու։ Ահա թե ինչն է ավելի գրավում տղամարդկանց, քան երբեմն «անկենդան և պաղ» արտաքինը․ դա խաղաղ ինքնավստահությունն է, հավատը սեփական անկրկնելիության և յուրահատկության նկատմամբ։
Այս հատկությունը կնոջ մեջ նկատելի է անզեն աչքով։ Նա կարող է լինել ոչ նորաձևության վերջին ճիչին համապատասխան հագուստով, չունենա մոդելային տվյալներ, սակայն, թե ինչպես է իրեն մատուցում, արժանապատվության այն զգացողությունը, որը նա տածում է ինչպես իր, այնպես էլ ուրիշների նկատմամբ, կարծես, կախարդում է, և տղամարդիկ պարզապես անկարող են չնկատել նման հիսքանչ կնոջը։
Եթե կինն ընդունում է ինքն իրեն, նշանակում է նա սիրում և ընդունում է նաև իր մարմինը, վայելում է իր կյանքւմ եղած բոլոր դրսևորումները, ներդաշնակության մեջ է ինքն՝ իր և շրջապատող աշխարհի հետ և, պարզապես, երջանիկ է լինել «այստեղ և հիմա»։
17-11-2025 11:44 Քաղցր բան ուտելու ցանկությունը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող էվոլյուցիոն գործընթացներով: Մասնագետները նշում են, որ քաղցրավենիքի մեջ պարունակվող պարզ ածխաջրերը օրգանիզմում արագորեն քայքայվում են՝ առաջացնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում: Ուղեղը սա ընկալում է որպես հզոր և արագ էներգիայի աղբյուր, որը էվոլյուցիոն առումով կարևոր է գոյատևման համար: Ի պատասխան՝ ակտիվանում է պարգևատրման համակարգը՝ արտազատելով դոֆամին նեյրոհաղորդիչը, որը ստեղծում է հաճույքի և բավարարվածության զգացողություններ։ Գլյուկոզայի մակարդակի բարձրացումից կարճ ժամանակ անց տեղի է ունենում արագ անկում, ինչը կարող է հանգեցնել էներգիայի կորստի, դյուրագրգռության և ուժեղ քաղցի:
17-11-2025 11:40 Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը Instagram–ում հրապարակել է հուզառատ գրառում՝ նշելով, որ կյանքում իրեն նոր շրջափուլ է սպասվում. նա դարձել է երեք երեխայի մայր։ Նա գրառմանը կից հղիության շրջանից գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել՝ սպիտակ տոպով ու սպիտակ շրջազգեստով, որում դեռևս պատկերված է գեղեցիկ կարգավիճակով։
17-11-2025 11:35 Դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր Instagram–ում հրապարակած նոր տեսանյութով և երկար, անկեղծ գրությամբ խոստովանել է՝ անցնում է ներքին մեծ փոփոխությունների միջով։ Տեսանյութում նա ինքնուրույն կտրում է սեփական մազերը, իսկ մեկնաբանությունը վերածվում է խորը ու ցավոտ, բայց միևնույն ժամանակ անկեղծ ինքնախոստովանության։ Դերասանուհին ընդունում է, որ վերջին շրջանում իր մեջ ոչ թե ինչ–որ բան կոտրվել է, այլ մի բան «դարձել է ուրիշ»՝ լուռ, անվան չարժանացած, բայց անսասան։
17-11-2025 03:54 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա Governors Awards մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցել են Հոլիվուդի լավագույն հայտնիները՝ Նատալի Փորթմանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Գվինեթ Փելթրոուն, Էմմա Սթոունը, Քեյթ Ուինսլեթը, Ջեյքոբ Էլորդին, Ջենիֆեր Լոպեսը, Դակոտա Ջոնսոնը, Քրիստեն Ստյուարտը, Սիդնի Սուինիը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոուրենսը, Թոմ Քրուզը, Քեյթ Հադսոնը, Հյու Ջեքմանը, Միա Գոթը, Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ամանդա Սեյֆրիդը, Էլ Ֆաննինգը, Ջերեմի Ալեն-Ուայթը, Անյա Թեյլոր-Ջոյը և ուրիշներ:
17-11-2025 01:50 Մահացել է քսանմեկամյա բլոգեր Իրինա Նեբոգան, ով հինգ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ և մանրամասնորեն դրա մասին գրում սոցիալական ցանցերում: Նրա մահվան մասին գրառումը հայտնվել է նրա Telegram ալիքում: «Ես պայքարեցի մինչև վերջ, բայց երեկ ժամը 22:25-ին մահացա: Ես մահացա շատ հեշտությամբ և հանգիստ՝ շրջապատված իմ սիրելիներով: Ես չէի վախենում, ես խուճապի չմատնվեցի. դուք ինձ լավ եք ճանաչում», - ասվում է գրառման մեջ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: