Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 9-15-ը 2020 թ․

09.03.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Խոյ

Մի շտապեք. այժմ որոշումներ կայացնելուց առաջ ավելի լավ է հանգամանորեն մտածել: Ֆինանսական հարցերում խորհրդակցեք մասնագետների հետ: Այս օրերին խիստ անցանկալի է անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք: Հանգստյան օրերին զբաղվեք այն գործերով, որոնք հետաձգել էիք ապագային:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Ցուլ

Վճռականությունն ու ինքնավստահությունը ձեզ հիմա չեն խանգարի: Մի վախեցեք խոսելուց, եթե ձեր շահերը ոտնահարեն: Ուղեղը հանգստացնելու համար աստղերը խորհուրդ են տալիս կատարել տնային գործեր: Թե բնակարանը կարգի կբերվի, թե դուք կգտնեք հոգեկան խաղաղություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Երկվորյակ

Դժվար կլինի դիմակայել գայթակղություններին, բայց ստիպված կլինեք դա անել: Վճռական ժամանակահատված է. շատ Երկվորյակների մոտ հենց այս շրջանում կլարվեն հարաբերություններն ընկերների հետ: Ընդհանրապես, փորձեք այս օրերին ավելի մեղմ լինել և հաճախ փոխզիջման գնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Խեցգետին

Ծեր ծնողները ձեր կարիքը կունենան՝ մի զրկեք նրանց ուշադրությունից: Ինքներդ մի վախեցեք ձեր գործընկերներից օգնություն խնդրել, եթե ձեզ անհրաժեշտ լինի: Շաբաթվա վերջին մոտ ստիպված կլինեք կարմրել ոչ այնքան վաղուց կատարված արարքի համար: Պինդ եղեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Առյուծ

Ձեր ժամանակի մեծ մասն անցկացրեք ընտանիքի և մտերիմների հետ: Իդեալական կլինի, եթե կարողանաք համատեղ արձակուրդ կազմակերպել: Այժմ կարելի է և պետք է ծախսեք ձեր գումարներ. կատարած գնումները հաջող կլինեն: Մարտի 11-ին հաճախեք գեղեցկության սրահ՝ հաճելի փոփոխությունների:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Կույս

Կարևոր գործերն ավելի լավ է ավարտեք այժմ. հետագայում դրանք շատ խնդիրներ կառաջացնեն: Աշխատեք այս շրջանում խոստումներ չտալ, հատկապես այն մարդկանց, ում համար նոր եք: Կենտրոնացեք աշխատանքի կամ ուսման վրա, մինչ այդ տնային գործերը կարող են հետին պլան մղվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Կշեռք

Բումերանգի կանոնը կգործի հրաշալի՝ ինչպես դուք կլինեք մարդկանց նկատմամբ, այնպես էլ՝ նրանք՝ ձեր: Կշեռքների առջև մի շարք խնդիրներ կդնեն երեխաները: Պատրաստ եղեք նրանց հետ բացատրվելուն: Միայնակները կկարողանան գտնել իրենց երկրորդ կեսին, եթե հանգստյան օրերին գնան ինչ-որ տեղ զվարճանալու:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Կարիճ

Նույնիսկ եթե այս օրերին տրամադրությունը զրոյական լինի, փորձեք ինքներդ արհեստականորեն բարձրացնել այն: Այժմ շատ իրադարձություններ կախված կլինեն նրանից, թե ինչպես եք վերաբերվում դրանց: Նրանք, ովքեր վաղուց էին ցանկանում սպորտով զբաղվել, պետք է անհապաղ գործի անցնեն: Այժմ ձեզ համար հեշտ կլինի անցնել մարզման ռեժիմի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Աղեղնավոր

Այժմ դուք ավելի շատ էներգիա կունենաք, քան երբևէ: Կարևորն է, որ կարողանաք այն ճիշտ հուն ուղղել: Աշխատեք չվիճել, հատկապես՝ մտերիմների հետ: Այս ժամանակահատվածում ծագած հակամարտությունները շուտ չեն լուծվի: Մարտի 13-15-ը ձեզ ուրախացրեք հաճելի մի բանով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Այծեղջյուր

Ամաչելու ժամանակը չէ: Շրջապատին ցույց տվեք ձեր ուժեղ կողմերը: Ժամանակաշրջանը բարենպաստ է ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց համար. մուսան կայցելի ձեզ: Աստղերը խորհուրդ չեն տալիս պարտք վերցնել: Ֆինանսների հետ հատկապես զգույշ եղեք հատկապես մարտի 12-ին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը. Ջրհոս

Ցանկացած ծանոթություն, որը տեղի կունենա ձեր կյանքում, շարունակական կլինի։ Հնարավոր են նաև ռոմանտիկ դրսևորումներ: Ընդհանուր առմամբ, այժմ ավելի լավ է ժամանակն ակտիվ անցկացնել: Ծրագրավորեք այս շաբաթն այնպես, որպեսզի ազատ օրերը նվազագույն լինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 9-15-ը․ Ձկներ

Կարիերայի սանդուղքը գրոհելու հիանալի ժամանակաշրջան է: Պատրաստ եղեք ձեզ դրսևորեք ղեկավարության առջև: Ընտանիքի անդամները կկանգնեն խնդիրների առջև, հարկ կլինի օգնել նրանց: Շաբաթվա վերջում ուժերը կսպառվեն: Փորձեք էներգիա կուտակել միայնակ եղած ժամանակ:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9429 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1257 անգամ
13.11.2026
Դիտվել է 430 անգամ
15.11.2026
Դիտվել է 416 անգամ
17.11.2026
Դիտվել է 241 անգամ
18.11.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster