Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 24-ից մարտի 1-ը 2020 թ․

24.02.2020

Այս շաբաթ կունենանք հետաքրքիր նորություններ և անսպասելի հայտնագործություններ, որոնք կարող են մեծապես ազդել մեր կյանքի ծրագրերի վրա: Ուժգին ցանկություն կհայտնվի ազատվելու բոլոր գաղտնիքներից, որոնք շրջապատում են մեզ, քանի որ գործերում հաջողության կարող ենք հասնել միայն այն դեպքում, եթե մենք առավելագույն պարզություն մտցնենք մեր կյանքի բոլոր ոլորտներում:


Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Խոյ

Հիմա կարևոր է չշտապել: Ձեզ համար կարող է խնդիրներ ստեղծել ձեր իսկ սեփական անհամբերությունը: Հակառակ դեպքում, եթե համբերություն չունենաք սպասելու ցանկալի արդյունքի, չեք կարողանա հասնել նրան, ինչի ձգտում եք: Ավելի լավ է ամեն ինչ անել ըստ ծրագրվածի և այնպես, ինչպես նախկինում: Պարզապես պետք է սպասեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Ցուլ

Աշխատավայրում դուք կկարողանաք աչքի ընկնել և հարգանք վայելել: Բայց մի՛ սպասեք կարիերայի արագ առաջխաղացում այնքան ժամանակ, քանի դեռ ղեկավարությունը չի համոզվել, որ դուք ոչ միայն պատասխանատու աշխատող եք, այլև գիտակ մասնագետ: Հետևաբար, եթե երազում եք կարիերայի մասին, բարձրացրեք ձեր մասնագիտական կարողությունների մակարդակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Երկվորյակ

Շաբաթվա առաջին կեսին աստղերը ձեզ խոստանում են հաջողություն միաժամանակ շատ հարցերում: Այս ժամանակահատվածում դուք հակված կլինեք կանխազգացմամբ գտնել առկա հարցերի ճիշտ լուծումներ, ինչը հնարավորություն կտա անցյալում թողնել ձեզ հուզող բազմաթիվ խնդիրներ: Իսկ շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հանգստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Խեցգետին

Բոլոր գործերում և կարիերայի հետ կապված հարցերում կցուցաբերեք պատվախնդրություն և շուրջապատում որևէ մեկին թույլ չեք տա շրջանցել ձեզ: Այդուհանդերձ դուք կաշխատեք անխոնջ և առանց հոգնածություն զգալու այնքան ժամանակ, քանի դեռ ձեր աշխատանքից իրական արդյունքներ չստանաք: Միգուցե պետք է կանգ առնեք և հանգստանա՞ք: Հանգստյան օրերին ավելի լավ է ժամանակ անցկացնեք ընտանիքի հետ, այլ ոչ թե համակարգչի մոտ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Առյուծ

Ձեր էներգետիկ ներուժը բավականին բարձր կլինի, և կունենաք շատ ուժ, ուստի հոգնածությունը ձեզ չի սպառնում: Սիրո հարցերում բարդ շրջան է լինելու: Եթե երկրորդ կես ունեք, ապա հարաբերությունները կդառնան ավելի կրքոտ և բուռն, քան երբևէ: Եթե ազատ եք, ապա այժմ առանձնակի սուր կզգաք ձեր միայնությունը: Փորձեք պայքարել վատ մտքերի դեմ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Կույս

Դժվար շաբաթ է սպսվում․աստղերը խոստանում են ֆինանսական կորուստներ և խնդիրներ աշխատավայրում: Ինչպիսի խնդիրներ էլ առաջանան այս ժամանակահատվածում, վերաբերվեք դրանց հանգիստ և առանց հույզերի, այդպես ավելի հեշտ կլինի գտնել դրանց լուծման ճիշտ եղանակները: Այս ժամանակահատվածում իմաստուն և ժամանակին արված խորհուրդները ձեզ օգտակար կլինեն, ուստի ազատորեն դիմեք ընկերներին և ընտանիքի անդամներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Կշեռք

Ընտանիքում ձեզ բավականին խնդիրներ են սպասվում: Չնայած զբաղվածության ավելացմանը, ձեզ հարկավոր է ժամանակ գտնել, որպեսզի ուշադրություն դարձնեք ինչպես երեխաներին, այնպես էլ ընտանիքի ավագ անդամներին: Եթե ձեր հարաբերությունները լավն էին, ապա այս ժամանակահատվածում դրանք նույնն էլ կլինեն: Եթե ձեր զուգընկերոջից հեռվացել եք, ապա իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Կարիճ

Ձեր կյանքն աստիճանաբար կսկսի բարելավվել, ավելի քիչ խնդիրներ կլինեն: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածի համար բնորոշ կլինեն անսպասելի հաճելի իրադարձությունները, ինչը փոփոխություն կբերի դեպի լավը: Ձեր ֆինանսական իրավիճակը կվերականգնվի և կամրապնդվի, այնպես որ կարող եք ձեզ համար գեղեցիկ իրեր գնել և ռեստորաններ հաճախել:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Աղեղնավոր

Շատ հավանական է, որ ճակատագիրն ինքնին ձեզ տանի այնտեղ, որտեղ սպասում է ձեր ապագա սերը: Այնպես որ ձեր ցանկությունը ժամանակ անցկացնել ցանկացած վայրում, միայն թե ոչ տանը, կարող է ճակատագրական լինել և նպաստել անձնական կյանքի հաջողությանը: Կարևորը՝ ինքներդ ձեզ զսպեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, ապա նախաձեռնություն ցուցաբերեք և ծանոթացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Այծեղջյուր

Այս շաբաթը ձեզ բարգավաճում և բարեկեցություն կբերի, որին կհասնեք միայն ձեր բնավորության դրական հատկությունների շնորհիվ' կենսունակության և մարդասիրության: Դուք արագ և հեշտությամբ կկարաղանաք կյանքի կոչել ձեր բոլոր ծրագրերը: Այդուհանդերձ, պետք է շատ աշխատեք, բայց գործընթացն ինքնին հաճույք կպատճառի և դուք հոգնածություն չեք զգա:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը. Ջրհոս

Դուք կունենաք նոր ընկերներ, ծանոթություններ, ձեր կարիերայում և անձնական կյանքում նոր հեռանկարներ կբացվեն, ավելին, մեծապես կավելանա հասարակության մեջ ձեր հեղինակությունը: Շաբաթը նաև բաենպաստ է ձեր առողջությունը բարելավելու համար: Լավ զգալու և առողջական շատ խնդիրներից ազատվելու համար ձեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ առողջ ապրելակերպ վարել:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը․ Ձկներ

Սա ակտիվ և դինամիկ շրջան է: Դուք կունենաք ուժ և էներգիա, որպեսզի արագ կատարեք սկսված բոլոր աշխատանքները: Այս ժամանակահատվածում ցանկացած աշխատանք հաղթահարելի կլինի ձեզ համար: Շատ հավանական է, որ ձեր մեջ կբացահայտեք նոր մասնագիտական տաղանդներ, որոնց մասին նախկինում նույնիսկ չէիք էլ իմացել, և կարող եք դրանք հաջողությամբ կիրառել ձեր աշխատանքում:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 2307 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2020 թ․

30.03.2020
Ոչ հեշտ ժամանակաշրջան է սպասվում ձեզ, բայց դրա ավարտին կստանաք հաճելի պարգևատրում:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 16-22-ը 2020 թ․

16.03.2020
Այս օրերին շատ մտահոգություններ կունենաք: Փորձեք ավելի քիչ անհանգստանալ մանրուքներից՝ կենտրոնանալով իսկապես կարևոր բաների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 9-15-ը 2020 թ․

09.03.2020
Մի շտապեք. այժմ որոշումներ կայացնելուց առաջ ավելի լավ է հանգամանորեն մտածել:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2020 թ․

02.03.2020
Ձեր որոշ տաղանդներ կբացահայտվեն հիմա: Եթե դուք ստանաք հետաքրքիր առաջարկներ դրանց կիրառման վերաբերյալ, առանց հապաղելու տվեք ձեր համաձայնությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 24-ից մարտի 1-ը 2020 թ․

24.02.2020
Այս շաբաթ կունենանք հետաքրքիր նորություններ և անսպասելի հայտնագործություններ, որոնք կարող են մեծապես ազդել մեր կյանքի ծրագրերի վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2020 թ․

17.02.2020
Անձնական կյանքը կբարելավվի նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ճնշող միայնությունից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-04-2020 09:13
«Կինոպոիսկ»-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ինչ ֆիլմեր են մեծ պահանջարկ վայելում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Ամենահայտնին դարձել է 2011 թվականի ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ Սթիվեն Սոդերբերգի «Վարակումը» բժիշկների միջազգային կազմակերպության մասին, որը փորձում է դիմակայել մահացու վիրուսի տարածմանը:
02-04-2020 09:05
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ծխելուց հրաժարվում են ոչ հաճախ: Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանացի օրգանիզմի նիկոտինից կախվածության վրա ազդում է հոգեզգայական գործոնը, այլ ոչ թե նիկոտինի նոր չափաքանակ ստանալու ցանկությունը:
01-04-2020 10:26
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը մերկացել է՝ ի նշան բողոքի: Տեսանյութը հայտնվել է Մայամիի համերգի էկրանին, և տեղադրվել ILOMIL0S Twitter-ի էջում: Տեսանյութի ցուցադրման ընթացքում նա նշել է, որ ինքը հաճախ է բախվում քննադատության իր արտաքին տեսքի պատճառով:
01-04-2020 10:10
Ֆրանսիացի խորհրդարանական, քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից: Նա չէր ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, քանի որ որոշել էր, որ իր փոխարեն այդ տեղը կարող է զբաղեցնել ավելի ծանր հիվանդ։
01-04-2020 09:55
Մալայզիայում կանանց կոչ են արել խոսել մուլտֆիլմի կատվի ձայնով եւ կարանտինի պատճառով ամուսիների վրա չփնթփնթալ, որը մտցվել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020
Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով։

LADYNEWS TV
Անի Լորակը երկրպագուներին է ներկայացրել «Խոստանում եմ» երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.03.2020
Դիտվել է 1410 անգամ
26.03.2020
Դիտվել է 1107 անգամ
28.03.2020
Դիտվել է 915 անգամ
27.03.2020
Դիտվել է 808 անգամ
01.04.2020
Դիտվել է 748 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster