Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Յարիբոն» երգելիս երակներով եմ զգում, թե ինչ եմ կատարում․ Kéyoh

17.02.2020

Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր տեսահոլովակը, որում ներառված են հայերեն բառեր եւ ռիթմեր, լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպացի հանդիսատեսի շրջանում։ Երգչուհին որոշել է փոխել ոճը և մենեջերի հետ ունեցած նախկին պայմանագրի ավարտից հետո իր առջև նոր առաքելություն է դրել՝ Եվրոպայում տարածել հայկական ռիթմերը։

«Յարիբո» («յարի բոյ»-ի կրճատ տարբերակն է), տեսահոլովակում երգչուհուն հայերենով ձայնակցել են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ: Երգի հեղինակը Kéyoh-ն է, պրոդյուսերը՝ Գայ Ուակուն։

Ladynews.am-ի խնդրանքով երգչուհին կիսվեց որոշ մանրամասներով, իր առաջիկա ծրագրերով։

-Ձեր «Yaribo» տեսահոլովակը լայն ընդունելություն գտավ ու սիրվեց ինչպես հայ երգասերների կողմից, այնպես էլ՝ արտերկրում։ Առաջին անգամ ձեր երգում օգտագործեցիք նաև հայերեն հատվածներ։ Օգնե՞ց արդյոք այս նորամուծությունը երգի տարածմանը։

-Կարծում եմ, թե իմ հարազատ հայ ժողովուրդը, թե օտարազգիները զգացին, որ վաղուց իմ մեջ հասունացել էր հայերեն երգ կատարելու ցանկությունը։ «Yaribo»-ն ծնվեց հենց այս ցանկությունից և կարծես լավ ընդունելություն գտավ: Վստահ եմ, որ հայերենի գործածումը մեծապես նպաստեց երգի հաջողությանը։

-Այս ոճը կունենա՞ իր շարնակականությունը հետագայում։

-Այո։ Ես մի ամբողջ ալբոմ եմ ձայնագրել հենց այս ոճով՝ հայերեն-անգլերեն համադրությամբ։ Հույս ունեմ, որ երկրորդ երգն ավելի սիրված կլինի։

-Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ուղին որպես երգչուհի։ Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց պրոֆեսիոնալ երգարվեստի ճանապարհը։

-Վեցից-տասը տարենկան հասակում երաժշտական դպրոց եմ գնացել Հայաստանում, որից հետո ուսումնառությունս շարունակել Բելգիայում։ Տասնութ տարեկանից ելույթներ էի ունենում տարբեր բեմերում, որոնց ժամանակ էլ ինձ նկատեց իմ մենեջերը։ Առաջին երգս ձայնագրեցի, երբ 20 տարեկան էի։ Այդ շրջանում սկսեսի հաճախել «Երգ գրելու ճամբարներ» («song writing camps»), որտեղ երգի ստեղծման գաղտնիքներին ծանոթացա տարբեր երգահանների, երգիչների, պրոդյուսորների հետ։ 2013-ին թողարկվեց իմ հեղինակած առաջին երգը, որից հետո իմ բոլոր երգերն ինքս սկսեցի գրել։ «K.O. Love»-ը դարձավ Բելգիայի բոլոր ռադիոկայանների ամառային ամենահիթային երգը։ Այն հաճախ հնչում էր նաև հեռուստաէկրաններից։ Անմասն չմնացի նաև հայկական մրցանակից՝ արժանանալով Ռադիո Վանի «Լավագույն նոր երգ» անվանակարգի հաղթողի կոչմանը։ Այսպես էլ մեկնարկեց Kéyoh-ի կատարողական կարիերան։

-Իսկ ինչո՞ւ Kéyoh։

-Կարինե Օհանյան․ կրճատված՝ ké Y Oh։

-Ո՞ւր են տանում Ձեր ստեղծագործական որոնումները։ Ի՞նչ մոտակա և հեռագնա ծրագրեր ունեք։

-Այս պահին Եվրոպական համերգային շրջագայության մեջ եմ։ Տարբեր երկրներում և քաղաքներում ներկայացնում եմ «Յարիբոն» և Kéyoh-ին։

600x580

-Որքանո՞վ է Ձեզ հաջողվում ընտանիքում պահպանել հայեցիությունը։ Ձեր աղջնակն իր հայկական ինքնությունը գիտակցո՞ւմ է։

- Տանը մենք միայն հայերեն ենք խոսում։ Իմ աղջիկն այլ լեզու դեռ չի էլ հասկանում։ Ես միշտ ասում եմ՝ երբ մայրը հայ է, երեխաներն էլ են հայ։ Ամուսինս նույնպես հայերեն հասկանում է և որոշ չափով խոսում, իսկ աղջկաս հետ կսկսի էլ ավելի լավ խոսել։ Կարևորը Էլիսան հայերենը լավ տիրապետի։ Մնացած լեզուները դպրոցում էլ կսովորի։

-Իսկ ընտանիքի մայր լինելը չի՞ խանգարում երգչուհի Kéyoh-ին։

-Երեխայի առկայության պարագայում ավելի դժվար է կազմակերպել աշխատանքները, բայց կյանքում ամեն ինչ հաղթահարելի է։ Նամավանդ, եթե գործդ սիրում ես, ապա երբեք չես կտրվի ու շարունակականություն կապահովես։ Թեև, որքան էլ կարիերան կարևոր է, առաջնայինն իմ երեխան ու ընտանիքն են։ Փառք Աստծո, Էլիսան հանգիստ երեխա է և գրեթե ամենուր ինձ ուղեկցում է։

600x580

-Դուք արդեն Հայաստանում էլ ունեք բազմաթիվ երկրպագուներ։ Ե՞րբ կուրախացնեք նրանց Ձեր երևանյան համերգով։

-Այս պահին, ցավոք, դեռ ստույգ ծրագրեր չկան։ Բայց «Yaribo»-ի լավ ընդունելությունը Հայաստանում պարտավորեցնում է, որ այս տարի այցելեմ ու հայաստանցի իմ երկրպագուներին կենդանի կատարմամբ մատուցեմ այն։ Ճիշտ է, շատ հաճելի է, երբ տարբեր ազգերի ներկայացուցիչներ հայերեն են երգում, բայց իմ հայերեն երգը նախևառաջ հենց իմ հայրենակիցների համար է։ Մենք ենք հասկանում մեր լեզուն․ ինչպե՞ս կարելի է թարգմանել «Յար բոյիդ մեռնեմ» արտահայտությունը այլ լեզվով։ Երբ «Yaribo»-ն եմ երգում՝ երակներով եմ զգում, թե ինչ եմ կատարում։

600x580

Հարցազրույցը՝ Լուսինե Զորյանի

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 5800 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-04-2026 07:25
34-ամյա Մարի-Լուիզա Էտան նշանակվել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար։ Նա թիմը կղեկավարի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի կայքը։ Մարի-Լուիզա Էտան Եվրոպայի 5 առաջատար լիգաների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։
13-04-2026 07:22
Վաշինգտոն նահանգի համալսարանի նոր հետազոտության համաձայն, քրքումի և կոճապղպեղի մզվածքը նպաստում է ոսկրային իմպլանտների ամուր սերտաճմանը, ինչպես նաև ոչնչացնում է բակտերիաներն ու քաղցկեղային բջիջները: Այս հայտնագործությունը կարող է օգնել հոդերի էնդոպրոթեզավորման և ոսկրերի քաղցկեղ ունեցող միլիոնավոր պացիենտների:
13-04-2026 03:30
39-ամյա Մեգան Ֆոքսը խզել է հարաբերությունները իր նախկին փեսացուի՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ, այն բանից հետո, երբ վերջինս շարունակել է իրենց դստեր լուսանկարները հրապարակել սոցցանցերում՝ չնայած նրանց համաձայնությանը, հաղորդում է Us Weekly-ն՝ հղում անելով ներքին աղբյուրին։
13-04-2026 02:28
Ինը տարեկան Թերրան՝ Ալիսա Տեպլյակովայի քույրը, ով ինը տարեկանում ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, ավարտել է մասնագիտական ուսուցման ծրագիրը: Նրա հայրը՝ Եվգենին, «Learning with Alisa» YouTube ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը. Թերրան այժմ ունի սննդի և ոչ պարենային ապրանքների երրորդ կարգի վաճառողի որակավորում:
10-04-2026 12:13
Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել: Բժիշկները բացատրել են, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.04.2026
Դիտվել է 283 անգամ
09.04.2026
Դիտվել է 259 անգամ
10.04.2026
Դիտվել է 206 անգամ
13.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster