Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 20-26-ը 2023 թ
20.02.2023
Կենդանակերպի բոլոր նշանների կյանքում անպայման ինչ-որ նոր բան կհայտնվի։ Դա կարող է լինել հետաքրքիր աշխատանք, խոստումնալից բիզնես առաջարկ, լավ գործարք։ Կարող է նաեւ անսովոր հոբբի առաջանալ. մի վախեցեք նոր բան փորձելուց։
Այս շաբաթ՝ 2023 թվականի փետրվարի 20-26-ը, չեն բացառվում նոր ծանոթություններ, և ստեղծագործ մարդկանց կայցելի ոգեշնչում։ Զգույշ եղեք ամառանոցում կամ վերանորոգման և շինարարական աշխատանքների ժամանակ. կարող եք վիրավորվել կամ սխալ թույլ տալ, որը կհետաձգի արդյունքը:
Այս ընթացքում բարենպաստ կլինի ֆիզիկական վարժությունների, ժամանցի, բացօթյա գործունեության և, իհարկե, շփման հետ կապված ցանկացած գործունեություն։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Խոյ
Իրավական և դատական հարցերի վերաբերյալ որոշումներ մի կայացրեք։ Առնվազն՝ այս շաբաթ։ Օրենքն ու կարգը խախտելու դեպքում մեծանում է դատարանի որոշման վտանգը։ Այս շրջանում Խոյերի մոտ կավելանա նաև իրավիճակն իդեալականացնելու միտումը, անհիմն լավատեսությունն ու մեծ ակնկալիքները։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Ցուլ
Ցուլերի հարաբերություններն ընկերների հետ փորձության կենթարկվեն: Այս շաբաթ կարող են տարաձայնություններ լինել ֆինանսական կամ գաղափարական հարցերի շուրջ, նյութական կորուստներ՝ կապված ձեզանից անկախ հանգամանքների հետ։ Հոգ տարեք ձեր խնայողությունների մասին: Նաև մի դիմեք վարկերի համար և ձեր գումարը փոխ մի տվեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Երկվորյակ
Երկվորյակների համար գործնական համագործակցությունն արդիական կլինի։ Հարմար ժամանակ է ամուսնության և տեւական դաշինքի համար: Հիմա հեշտ է փոխզիջում գտնել բարձր պաշտոն զբաղեցնող մարդու, կամ պետական կառույցների հետ։ Սա նաև լավ ժամանակ է իրավաբանական անձ գրանցելու կամ սեփական բիզնեսի վրա շատ ջանք նեդնելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Խեցգետին
Խեցգետինները դժվարությունների կհանդիպեն աշխատավայրում և տանը։ Մեղադրանքների ու ծառայողական վարույթների զոհ դառնալու մեծ ռիսկ կա։ Հնարավոր է նաեւ անբարենպաստ հանգամանք ճանապարհորդության ժամանակ։ Ավելի լավ է դադարեցնել ակտիվ գործունեությունը և սուզվել հեռուստատեսային շոուների, զվարճանքի, հոբբիների, հանգստի աշխարհ. զբաղվել այն ամենով, ինչ ձեզնից չի պահանջում լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություններ վերցնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Առյուծ
Վնասվածքներից խուսափելու համար զերծ մնացեք էքստրեմալ սպորտից և հանգստից: Այս շաբաթ Առյուծների համար առաջնային են անձնական անվտանգությունն ու ֆիզիկական առողջությունը: Խորհուրդ է տրվում պաշտպանել կրծքավանդակի հատվածը, մեջքի վերին մասը և կողոսկրերը։ Ռոմանտիկ ժամադրությունը կամ արձակուրդը կարող է ավարտվել կոնֆլիկտով կամ սթրեսով: Այս շաբաթ արժե հետաձգել ռիսկային փոխանակման և արժույթային գործարքները։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Կույս
Կույսերի համար տանն ու ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակ կարող է առաջանալ անշարժ գույքի կամ բաժնետոմսերի համատեղ սեփականության հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունների արդյունքում։ Վտանգված են նաև վարձակալած տարածքների պայմանագրերը։ Խնայողությունը և օգուտների ըմբռնումը ձեզ կօգնեն բոլոր հարցերում:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Կշեռք
Կշեռքները զբաղված կլինեն աշխատանք փնտրելով, ինքնակենսագրականներ ուղարկելով, բիզնես փաստաթղթերի և գործարքների մշակմամբ: Հնարավոր են խնդիրներ տրանսպորտային միջոցների և հաղորդակցության հետ կապված։ Հոգ տարեք ձեր բջջային հեռախոսի մասին։ Սա կայուն առաջընթացի շրջան է։ Բայց կարող եք դժվարությունների հանդիպել՝ կապված փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության հետ՝ ավելի հեղինակավոր մարդկանց և նրանց հետ, ովքեր ավելի հզոր դիրք են զբաղեցնում սոցիալական հիերարխիայում: Ձեզ թույլ տվեք գովազդային արշավ, մի փորձեք թաքնվել ստվերում, պատմեք ձեր մասին, եղեք ակտիվ։ Այդ ժամանակ կանաչ լույս կվառվի ձեր ճանապարհին:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 3-9-ը. Կարիճ
Երեխաների և նրանց կրթության, ինչպես նաև հանգստի, սպորտի, նվերների, տոների և ժամանցի վրա կարող են չափազանց մեծ ծախսեր լինել: Կարիճները հակված կլինեն զվարճանալու, կենթարկվեն ողջախոհությանը հակառակ հուզմունքին: Սրա կարող են լինել այս շաբաթվա գլխավոր դժվարությունները՝ կորուստներ ֆինանսական բնույթի արկածախնդիր գործարքներում, անլուրջություն, սեփական զգացմունքներին զիջում։ Փորձեք գտնել ողջամիտ լուծում և մտածել, թե որքան եք ծախսում հանգստի, հոբբիների և երկրորդական բաների վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Աղեղնավոր
Աղեղնավորները պետք է մի փոքր սպասեն անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու, բնակության վայրը փոխելու, հողամաս կամ շինություն ձեռք բերելու համար։ Հավաքվեք և ուշադրություն դարձրեք, թե ինչն է խանգարում ձեզ առաջ շարժվել։ Սա պատճառների, խնդիրների բացահայտման և պատասխանատվությունն ընդունելու շաբաթ է:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Այծեղջյուր
Այծեղջյուրների մոտ կդանդաղի մտավոր գործունեությունը։ Շփվելու և տեղեկատվության փոխանակման ցանկությունն այնքան էլ մեծ չի լինի։ Կնկատվի մենակության և ներաշխարհի մեջ ընկղմվելու միտում։ Այս շաբաթ հնարավոր է ներքաշվել բամբասանքի, ինտրիգների, հարեւանների կամ հարազատների հետ վեճերի մեջ։ Ձեր տրամադրությունը չփչացնելու համար զբաղվեք հանգիստ, ծանոթ գործունեությամբ։ Եվ նույնիսկ ավելի լավ՝ միայնակ ինտելեկտուալ աշխատանքով։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը. Ջրհոս
Ջրհոսների համար սա անակնկալների շաբաթ է։ Հնարավոր է գումարի և անձնական իրերի կորուստ: Պլանավորված եկամուտը կտատանվի անբացատրելի պատճառներով՝ երբեմն շատ, երբեմն՝ ոչինչ: Հնարավոր են ավելորդ և ինքնաբուխ ծախսեր՝ կապված մի խումբ համախոհների և ընկերների, էլեկտրոնիկայի ու ինտերնետային կայքերի հետ: Դժվար կլինի հովանավոր գտնել նախագծերի համար։ Ուստի ստանձնեք առաջադրանքներ և ուշադրություն դարձրեք այն մարդկանց ռեսուրսներին, ովքեր մոտ են և պատրաստ են օգնել ձեզ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 20-26-ը․ Ձկներ
Ձկները թեւակոխել են վերադասի, իշխանությունների և հիմնադիրների հետ ակտիվ փոխհարաբերությունների շրջան։ Բայց կարիերայի աճի և նպատակին հասնելու ճանապարհին կարող են լինել բախումներ: Հետաձգեք պետական մարմինների հետ կապ հաստատելը: Կամ դա արեք մեկի հետ միասին, ով փորձառու է։ Ձեր կերպարին ավելացրեք պահպանողական բիզնես ոճի տարրեր: Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ հիմնավորված կլինի, դրականորեն կազդի ձեր և ձեր էներգիայի վրա։
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5507 անգամ
Читать на русском
|