Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես երջանիկ եմ, որովհետեւ միշտ հավատացել եմ, որ կարող եմ լինել երջանիկ. ԲԵՅՈՆՍԵ

07.05.2012

Տաղանդավոր երգչուհի, երգահան, պրոդյուսեր, պարուհի, բիզնես լեդի, երիտասարդ մայրիկ, այս տարի People ամսագրի կողմից մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված Բեյոնս Նոուլզը ծնվել է  1981թ. Հյուսթոնում: Փոքրիկ Բեյոնսեն ինքնամփոփ, ամաչկոտ մի աղջնակ էր, որն ամեն ինչ անում էր աչքի չընկնելու համար. չէր հետևում իրեն, քչախոս էր, աշխատում էր չհայտնվել մարդաշատ վայրերում:

Դպրոցում երեխաների մտքով անգամ չէր անցնում, որ Բեյոնսեի մայրը`Թինա Նոուլզը, սեփական գեղեցկության սրահ ունի: Բեյոնսեի արտաքինը ցույց էր տալիս ճիշտ հակառակը` որ նրանով ոչ ոք չի զբաղվում: Դպրոցում Բեյոնսեն քայլում էր գլուխը կախ, աչքերն էլ` միշտ հատակին: Բեյոնսեի մանկությունն անհամեմատ հեշտ է անցել, քան համաշխարհայինլ աստղերից շատերինը: «Փոքր ժամանակ ես շատ լավ աղջիկ էի: Գրքեր էի կարդում, օգնում էի մայրիկիս շոկոլադե տորթ թխել և մինչև 16 տարեկան չէի էլ մտածում տղաների մասին: Բայց ոչինչ,  հիմա տեղը հանում եմ»,- մի անգամ կատակել է Բեյոնսեն:

7 տարեկանում Բեյոնսեն սկսում է պարել: Նա, պարի ուսուցչուհու ջանքերի շնորհիվ, սկսում է հավատալ, որ բեմն է իր իսկական տեղը: Նա մասնակցում է տաղանդների մրցույթի Ջոն Լենոնի «Imagine» երգով: Իրենց աղջկա ելույթով հիացած են մնում ծնողները`Մեթյուն և Թինան: «Տուն գնալու ճանապարհին մեքենայում ձևացրի, թե քնած եմ և լսում էի ծնողներիս խոսակցությունը: Մայրս հարցնում էր հորս կարծիքը, թե արդյոք ես երբևիցե կհասնեմ Թրեսի Սփենսերի մակարդակին, իսկ հայրս պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա»: Այդ պահին էլ փոքրիկ տաղանդը որոշում է, որ բեմն է իր ապագան: Մի տարվա ընթացքում Բեյոնսը մասնակցում է ավելի քան 30 մրցույթների իր հարազատ քաղաքում ` Հյուսթոնում:

 

90-ականների սկզբին Բեյոնսեն իր բարեկամուհու` Քելլի Ռոուլանդի և Լատավիյա Ռոբերսոնի հետ ստեղծում է  Girls Tyme խումբը: Հետագայում խմբին է միանում ևս մի գեղեցկուհի` Լաթոյա Լակետը, և խումբն անվանափոխվում է Destiny's Child: Խմբի մենեջերն է դառնում Բեյոնսեի հայրը` Մեթյու Նոուլզը: Այստեղից էլ սկսվում է Բեյոնսի աստղային կյանքը: Խումբը շատ արագ մեծ ճանաչում է բերում աղջիկներին, մասնավորապես` Բեյոնսին` խմբի ամենից աչքի ընկնող սոլիստին: 1988-ին խումբը թողարկում է ալբոմ, որը վաճառվում է ամբողջ ախարհում 33 մլն օրինակով:

Խումբը պայմանագիր է կնքում Columbia pictures հեղինակավոր ընկերության հետ: Հաջողությունը կարծես երկնքից թափվում էր այս գեղեցկուհիների վրա: Նրանք ճանաչվեցին բոլոր ժամանակների ամենահաջող կանանց խումբը: Խումբն առաջադրվեց Գրեմմի մրցանակաբախության միանգամից երկու անվանակարգերում: Խմբի երգերից շատերը հիթեր են դառնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես «Independent girl», «Say My Name», «No, No, No» և այլ երգեր, որոնք երկար ժամանակ չէին իջնում հիթ շքերթների բարձր հորիզոնականներից:

Շուտով խմբում սկսվում են տարաձայնություններ. կազմում տեղի են ունենում փոփոխություններ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում խմբի հաջողության վրա: Շարունակվում են նոր ալբոմների թողարկումները, համերգները, շրջագայությունները: Սակայն 2001-ին խումբը հայտարարում է, որ  անդամներից յուրաքանչյուրը սկսում է զբաղվել իր առանձին սոլո կարիերայով, բայց որ խումբը չի լուծարվում, ուղղակի ժամանակավորապես դադար է վերցնում: «Ես սիրում եմ Destiny's Child-ը և ես առաջվա պես խմբում եմ: Մենք չենք պատրաստվում բաժանվել, մենք շարունակելու ենք երգեր գրել, ելույթ ունենալ  և որ ամենակարևորն է, մնալ խումբ»- հայտարարել է Բեյոնսեն:

   Այս ընթացքում Բեյոնսն անգամ ժամանակ չուներ անձնական կյանքի: Եվ ոչ միայն նա, խմբի բոլոր աղջիկներն էլ զրկել էին իրենց այն հաճույքներից, որ վայելում էին իրենց հասակակիցները: «Ես ժամանակ չունեի հանդիպելու տղաների հետ, բակում խաղալու կամ նման բաների, որոնք անում էին իմ հասակակիցները: Բայց ես անում էի մի բան,որ չէին կարող անել նրանք. ես դառնում էի սուպերաստղ»:


Չնայած Բեյոնսեի ակտիվությանը, նա շարունակում էր լինել ամաչկոտ: Իր բեմական, առանց բարդույթների կերպարին Բեյոնսեն անգամ ուրիշ անուն էր տվել` Սաշա և չէր հավատում, որ բեմում անկաշկանդ երգողը կարող է լինել այն համեստ աղջիկը, որ շարունակում էր փողոցում քայլել գլխիկոր: «Ամբողջ կյանքում մի փոքրիկ սիրավեպ եմ  ունեցել, որն այնքան էլ լուրջ չէր: Մեր մեջ սեքս չկար, ավելի շուտ ընկերություն  էր, քան սեր»,- այսպես  է Բեյոնսեն խոսում իր սիրային կարճ պատմության մասին մի տղայի հետ, որը ինչպես պարզվեց, նրանց ընտանիքի  բարեկամն էր: Նրանց հարաբերություններին ուշադրություն չէին դարձնում անգամ ծնողները` մտածելով, որ պատանեկան սիրահարվածություն է, կանցնի: Եվ այդպես էլ եղավ:

Destiny's Child խմբի անդամներից յուրաքանչյուրը սկսում է շարունակել իր անհատական կարիերան: Նրանցից, իհարկե, առանձնանում է Բեյոնսեն: Այս անգամ նա որոշեց փորձել իր ուժերը կինոյի ասպարեզում: Նա խաղում է գլխավոր դերերից մեկը Austin Powers 3- The Goldmember ֆիլմում: Քննադատներից շատերը ողջունեցին երգչուհուն այս ասպարեզում` համարելով նրան նաև հաջողակ դերասանուհի: Նա խաղաց նաև «Կարմեն» հիպ-օպերայում և էլի մի շարք ֆիլմերում` հաստատելով իր տեղը հոլիվուդյան աստղերի կողքին: Բեյոնսը միլիոններ էր աշխատում ոչ միայն երգելով, ֆիլմերում խաղալով, այլև հանդիսանալով  հանրահայտ ընկերությունների դեմք, ինչպես , օրինակ, L’oreal-ի  և  Pepsi-ի:            

                 

2002-ին  հիթշքերթները սկսում է գլխավորել Բեյոնսեի և արդեն աշխարհահռչակ ռեփ երգիչ Jay-Z-ի "Bonnie & Clyde 03" երգը: Սրանից հետո շարունակվում է Բեյոնսեի և երգչի միջև աշխատանքային համագործակցությունը, որը պիտի վերածվեր մեծ ու ռոմանտիկ սիրո:  2003-ին զույգը ձայնագրում է "Crazy In Love" երգը, որն էլ դառնում է նրանց խելագար սիրո սկիզբը: Երգը դառնում է նաև նրանց սիրո հիմնը:

Այսուհետ նրանք  անբաժան էին: Բոլոր երեկույթներին, ելույթներին, համերգներին և ուղղակի զբոսնելիս Բեյոնսեին ուղեկցում է Jay-Z-ը, որն այնքան էլ լավ համբավ չունի և մեծ է Բեյոնսեից 12 տարով:  Մամուլը սկսեց արագ կերպով արձագանքել այս նորաստեղծ զույգի ամեն քայլին, քննարկել նրանց պահվածքը, հայացքները, գործունեությունը և նույնիսկ սերը:  «Մենք երբեք չենք ցանկացել, որ մեր անձնականը քննարկման առարկա դառնա: Դրա համար էլ ոչ ես և ոչ էլ ամուսինս երբեք չենք խոսել մեր հարաբերությունների մասին, չենք հաստատել այն բոլոր լուրերը, որոնք ինչ-որ կերպ հասնում էին լրատվամիջոցներին»,- ասում է Բեյոնսեն: Զույգն իսկապես երկար ժամանակ հերքում էր իրենց լուրջ հարաբերությունների, նշանադրության և այլնի  մասին լուրերը: Նրանց հարաբերությունները միշտ խնամքով թաքցված են եղել, և գուցե դա է պատճառը, որ նրանք հազվադեպ զույգերից են, երբ երկու մեգաաստղ նույն ոլորտից երջանիկ են և շարունակում են ամրացնել իրենց հարաբերությունները:  Բացի սիրելին լինելուց  Jay-Z-ը դառնում է նաև Բեյոնսեի պրոդյուսերը: «Ինձ համար մեր հարաբերությունները նման են առաջին սիրային հարաբերությունների, երբ ամեն ինչ շատ մաքուր է ու պարզ, և ոչ թե հասարակության համար է, այլ սեփական երջանկության»:  

Բայց ամունությունն իհարկե չէր կարող լինել հասարակության աչքից հեռու: Կաննի փառատոնի ժամանակ Jay-Z-ն ամուսնության առաջարկություն է անում  25-ամյա գեղեցկուհուն` Բեյոնսեին: Եվ ինչպես ասում են նրանց ընկերները, ռեփերը խոստացել էր այնպիսի մեծ ադամանդով մատանի նվիրել, ինչպիսին միայն կտեղավորվի նրա մատին: Բեյոնսեն իհարկե համաձայնում է: «Ես շատ եմ ուզում Jay-Z-ի կինը դառնալ: Նա հենց այն մարդն է, որն ինձ իսկապես սիրում ու գնահատում է: Կցանկանայի, որ երկու տղա ունենայինք և մեկ աղջիկ»,- պատասխանել է Բեյոնսեն: «Մեր հարսանիքն ամենաուրախ հիփ-հոփ հարսանիքը կլինի շոուբիզնեսի պատմության մեջ»,- հայտարարել էր զույգը:

2008թ. ապրիլի 4-ին Բեյոնսեն և Jay-Z-ը պաշտոնապես համարվեցին ամուսիններ: Հարսանիքը Նյու Յորքում էր` լրագրողների և կողմնակի անձանց աչքից հեռու` ընկերական միջավայրում: Ընտանեկան կյանքը Բեյոնսեին չի խանգարում շարունակել նաև կարիերան: «Հատուկ Jay-Z-ի համար ես սովորեցի համեղ պատրաստել: Մենք կարող ենք միասին պառկել և ժամերով հիմար թոք-շոուներ նայել և ուտել իմ պատրաստած թխվածքաբլիթները: Այո, մենք ուտել շատ ենք սիրում»: Բեյոնսեն դարձավ օրինակ, թե ինչպես կարելի է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, լինել ճանաչված, լինել գերաստղ, բայց տանը լինել ուղղակի հոգատար կին:

Մինչև ամուսնությունը Բեյոնսեն թողարկում է մի քանի սոլո ալբոմներ, որոնք անհավանական հաջողություն են գտնում թե տեղական, թե արտասահմանյան շուկայում: 2004-ին Բեյոնսեն միանգամից 5 «Գրեմմի» է ստանում: Նույն տարում էլ նա հիմնում է ընտանեկան հագուստի գիծ` «House of Deron»:  Շարունակվում է նրա երաժշտական կարիերան: Բեյոնսեն թողարկում է իր B’Day  և  I Am …Sasha Fierce ալբոմները: Վերջին ալբոմը ներկայացված էր Գրեմմիի միանգամից 10 անվանակարգերում: Բեյոնսեն դառնում է առաջին սևամորթ երգչուհին և երկրորդ կինը, որը ստացել է  «Տարվա փոփ-երգի հեղինակ» մրցանակը Ամերիկայի կոմպոզիտորների խորհրդի կողմից ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն ռեկորդ սահմանեց` միանգամից վերցնելով 6  մրցանակ, այդ թվում` նաև «Տարվա լավագույն երգ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ նրա ալբոմները վաճառվում են ավելի քան 75 մլն. օրինակով ամբողջ աշխարհում:

2011 թ. օգոստոսի 29-ին MTV Video Music Awards արարողության ժամանակ Բեյոնսեն հայտնում է իր հղիության մասին: 2012-ի հունվարի 7-ին Նյու Յորքի  ծննդատներից մեկում Ինգրիդ Ջեքսոն անունով գրանցված Բեյոնս Նոուլզը լույս աշխարհ է բերում Բլյու Կարտեր անունով մի հրեշտակի` Jay-Z-ի պաշտելի աղջկան: Աղջկա կնքամայրը դառնում է Օփրա Ուինֆրին:  Այդպիսով ավելի է ամրանում Բեյոնսեի և  Jay-Z-ի ընտանիքը, որտեղ երկու համաշխարհային աստղեր շարունակում են ապացուցել իսկական սիրո թեորեմը:

2010թ. թողարկվել է Բեյոնսեի մասին պատմող 60-րոպեանոց ֆիլմ, որտեղ երգչուհին բացահայտվում է նոր տեսանկյունից` որպես 16 «Գրեմմի» մրցանակակիր, «Ոսկե գլոբուս», MTV Video Music Awards և բազմաթիվ այլ  մրցանակների արժանացած, ամենաշատ վաստակող կանանցից, ամենասիրված և երջանիկ աստղերից  մեկը: Ֆիլմում ցուցադրված է նաև, թե ինչպես է իր ամեն ելույթից առաջ Բեյոնսեն աղոթում և հավատում իր հաջողությանը: «Ես երջանիկ եմ,  որովհետև միշտ հավատացել եմ, որ կարող եմ լինել երջանիկ»,- հարցազրույցներից մեկում ասել է Բեյոնսեն:


Ես հստակ գիտեմ,  թե ինչ եմ ուզում և ինչ չեմ ուզում այս կյանքում, ինչի եմ ես հասել և ինչի չեմ հասնի երբեք: Քչերն են իմ տարիքում գտել այս հարցերի պատասխանները:

Ես շատ շուտ մեծացա: Վաղ սովորեցի պատասխանատվություն վերցնել այն մարդկանց համար, ովքեր իմ կողքին են, անգամ եթե նրանք ինձնից մեծ են:

Ես համոզված եմ, որ միշտ ինձ հետ կլինեն թե ընտանիքս, թե ընկերներս, որոնք չէին դադարի ինձ սիրել, անգամ եթե ես ոչնչի չհասնեի այս կյանքում:

Ես ընդհանրապես չեմ ամաչում իմ կազմվածքից,  ավելին` ես հպարտանում եմ նրանով:

Շատ մեծ ուշադրություն է դարձվել իմ հետույքին և մազերին: Իմ հոգին և տաղանդը, կարծում են, նույնպես արժանի են փառքի:

Մայրս միշտ ոգեշնչում է ինձ, քանի որ նա ուժեղ է, տաղանդավոր: Նա հավատում է, որ երազանքներն իրականանում են, և որ երբեք պետք չէ հանձնվել:

Կա մարդկանց  մի  տեսակ, որ գիրանում  է  միայն ուրիշ ուտողներին տեսնելիս: Ցավոք սրտի, ես հենց այդ տեսակին եմ պատկանում:

Ես ցանկանում եմ ցույց տալ կանանց, որ երբ նրանք  մայր են  դառնում, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է թողնեք անցյալում: Դուք կարող եք լինել մայր և միևնույն ժամանակ գրավիչ կին Ձեր ամուսնու համար:

Ես հասկանում եմ, որ օրինակ եմ ծառայում հազարավոր երիտասարդ աջիկների և ուզում եմ իդեալական տեսք ունենալ: Ես երբեք տնից դուրս չեմ գա` չստուգելով, թե ինչ տեսք ունեմ: Ես կարող եմ ժամերով նստել հայելու առաջ, մինչև իմ թիմն ինձ դիմահարդարի: Համոզված եմ, որ այդ ամենն իզուր չէ: Չէ՞ որ ամենակարևոր բանն է դուր գալ քեզ շրջապատողներին:

Ես սիրում եմ շփվել աղջիկների հետ, լացել նրանց հետ, հանգստացնել կամ ինքնավստահություն ներշնչել, պատմել կանացի արժանիքների և կանացի ուժի մասին:

 Իմ կյանքը երազանք է եղել:

Ինձ շատ հաճելի է լինել կին և ես վայելում եմ դա:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 9076 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1342 անգամ
02.06.2025
Դիտվել է 930 անգամ
03.06.2025
Դիտվել է 354 անգամ
04.06.2025
Դիտվել է 320 անգամ
05.06.2025
Դիտվել է 280 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster