Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 20-26-ը 2020 թ․
20.01.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Խոյ
Նյութական առումով բարդ շաբաթ է, որը մեծ ջանքեր, ակտիվ գործողություններ կպահանջի, բայց ձեզանից շատ բան կախված չէ: Դուք ստիպված կլինեք հաշվել ուրիշի փողերը, քան ձերը: Նրանց համար, ովքեր աշխատում են բանկում, խանութում, հաշվապահությունում, սա միանգամայն նորմալ և նույնիսկ լավ շաբաթ է: Իսկ մնացածը հաճախ ստիպված կլինեն ապավինել ամուսինների փողերին, վարկերին, նպաստներին, ժառանգությանը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Ցուլ
Ճիշտ ժամանակն է համատեղ գործունեություն կազմակերպելու, գործարար կամ ցանկացած այլ գործունեության մեջ կապեր հաստատելու համար: Փողի առումով արդյունավետ կարող են լինել հիմնականում խմբակային կամ գործընկերային աշխատանքները, համագործակցությունը, համահեղինակությունը: Բարենպաստ դիրքում կարող են լինել նաև ցանկացած տեսակի խորհրդականները: Ընդհակառակը, գործընկերային հարաբերությունները խզելն անպտուղ կլինի: Լուրջ ֆինանսական կորուստները կարող են կապված լինել դատական գործի ձախողման հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Երկվորյակ
Լավ ժամանակահատված է կարիերա կառուցելու, աշխատատեղը փոխելու, մասնագիտական հմտությունները բարելավելու համար: Շաբաթվա առաջին կեսին եկամուտները հիմնականում կախված կլինեն ձեր քրտնաջան աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից, աշխատանքի բոլոր նրբությունների իմացությունից: Այս շրջանում ավելի լավ է չփորձել հանդիպել ղեկավարներին, այլ պարզապես լավ կատարեք ձեր պարտականությունները: Երկրորդ կեսը նպաստավոր է բանակցությունների, օգտակար կապեր որոնելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Խեցգետին
Ստեղծագործական շաբաթ է, որը այնքան էլ չի տրամադրում զուտ նյութական հետաքրքրությունների և ձանձրալի աշխատանքի՝ նույնիսկ մեծ գումարների համար: Հատկապես դժվար կլինի շաբաթվա առաջին կեսին, երբ փողը պարզապես չի ցանկանա գնալ նրանց մոտ, ովքեր չեն սիրում իրենց աշխատանքը: Ստիպված պետք է լինեք կամ սիրել այն, ներդնել ստեղծագործական տարրեր կամ գտնել ձեր նախասիրություններին հարիր աշխատանք: Կամ, հնարավորության դեպքում, դադար վերցնել և արձակուրդ գնալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Առյուծ
Շատ եռանդուն, լարված շաբաթ է: Դուք շատ էներգիա կծախսեք, բայց դրանք վերականգնելը բավականին հեշտ կլինի: Այնուամենայնիվ, մի չարաշահեք ինքնաերականգնման ձեր ունակությունը, ցանկացած օրգանիզմի պաշարներն անսահմանափակ չեն: Վատ սովորությունները, օրինակ, ծխելը, նույնպես կարող են նվազեցնել ձեր դիմացկունությունը: Վերարտադրողական և արտազատվող համակարգերն առավել խոցելի կլինեն հիվանդությունների, իսկ ոտքերը՝ վնասվածքների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Կույս
Այս շաբաթ Կույսերին խորհուրդ է տրվում ավելի հաճախ լինել հանրության մեջ: Այցելեք զվարճանքի միջոցառումներ կամ փորձեք ձեր բեմական կարողությունները: Եթե ցանկանում եք ժամանակն առավելագույն արդյունավետ ծախսել, գրանցվեք դասընթացների: Այս ժամանակահատվածում նշանի ազատ ներկայացուցիչները կարող են սիրահարվել: Օգտագործեք այս շրջանը ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար: Կույս ծնողներն այժմ պետք է ուշադիր հետևեն իրենց երեխաներին, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Կշեռք
Շատ Կշեռքներ ստիպված կլինի ծանրաբեռնված աշխատել: Եթե արձակուրդ չգնաք, ապա հունվարի այս շաբաթը ձեզ կբերի շատ աշխատանք և դրա հետ կապված դժվարություններ: Քաոսը և ունայնությունը ձեզ կարող են խենթացնել և հասցնել նյարդային լարվածության: Փորձեք խնդիրները լուծել հանգիստ և հաջորդաբար: Այս ժամանակահատվածում ձեզնից պահանջվող քրտնաջան աշխատանքը, ամենայն հավանականությամբ, կբերի լավ արդյունքներ և կնկատվի ղեկավարության կողմից: Այս շրջանում պետք է պաշտպանեք ձեր առողջությունը: Մի հետաձգեք բժշկի դիմելը, եթե զգում եք տհաճ ախտանիշներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Կարիճ
Շատ Կարիճների ուշադրությունը կենտրոնացած կլինի հարաբերությունների թեմայի վրա: Այս շրջանում դուք կարող եք ծանոթություններ հաստատել կամ հանդիպել մի մարդու, ով կդառնա ձեր կյանքի ընկերը: Ռոմանտիկ հարաբերությունների հետ կապված ցուցումները կարող են օգնել ձեզ ստեղծել երջանիկ միություն, բայց շատ բան կախված կլինի ձեզանից: Այժմ հակված եք թշնամություն հրահրել այլ մարդկանց մեջ: Հաստատակամությունն ու անզիջողականությունը կարող են հանգեցնել հարազատների և ամուսնու հետ վատ հարաբերությունների:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Աղեղնավոր
Այս ժամանակահատվածում Աղեղնավորները կարող են խնդիրներ ունենալ աշխատանքի վայրում: Փորձեք արմատական որոշումներ չկայացնել: Եթե որոշեք ազատման դիմում գրել, ապա ուշադիր ամեն ինչ հաշվի առեք: Շաբաթվա կտրուկ փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն աշխատանքի, այլև անձնական հարաբերությունների վրա: Մեծ է ռոմանտիկ կապերը խզելու ռիսկը: Ծագած դժվարությունները հաղթահարելու համար ցուցաբերեք սրամտություն և լսեք ներքին ձայնին: Այժմ շատ բան կարող եք կանխատեսել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Այծեղջյուր
Շաբաթվա առաջին կեսին ձեր միզուղիների համակարգը խոցելի կլինի, հնարավոր են երիկամների հետ կապված խնդիրներ և վարակիչ հիվանդություններ: Այս ուղղությամբ լավ կլիներ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և համապատասխան սննդակարգ պահպանել: Հանգստյան օրերին խուսափեք նյարդային համակարգի գերծանրաբեռնումից, հոգ տարեք թոքերի մասին, ավելի հաճախ եղեք մաքուր օդում, զգուշացեք միջանցիկ քամիներից և աղտոտված օդից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը. Ջրհոս
Այս շաբաթ Ջրհոսներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ: Ժամանակահատվածը նպաստավոր է մեկուսացման և ներանձնային վերլուծության համար: Մի փորձեք չափազանց շատ սոցիալական ակտիվություն ցուցաբերել: Զբաղվեք ստեղծագործելով կամ ճանապահորդելով: Այս շրջանը բարենպաստ է նաև առողջության պահպանման ընթացակարգերի համար: Հոգ տարեք ձեր առողջության մասին, որպեսզի չհիվանդանաք: Հարաբերությունների մեջ կարող եք հանդիպել անորոշ հանգամանքների: Վերլուծեք իրավիճակը հանգիստ, առանց ավելորդ հույզերի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 20-26-ը․ Ձկներ
Մշտական անհանգստության շաբաթ է: Փողային և ցանկացած այլ հարցերում, այս շաբաթ ամեն ինչ կախված է մի միջադեպից, որն, իրականում, այնքան էլ պատահական չէ: Փողի առումով հաջողակ կարող է լինել ակտիվ գործունեության, խորհրդատվության և հանրությանը ծառայություններ մատուցելու պարագայում: Կարող են հաջողություններ լինել գործունեության նոր ասպարեզում, հատկապես՝ կազմակերպչական բնուկթի: Շաբաթվա երկրորդ կեսը կնկատվի հաղորդակցության անկում, նպաստավոր կլինի աշխատանքը մենության մեջ:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5110 անգամ
Читать на русском
|