Ռիհանան նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի գովազդային Ֆոտոշորքում։ Ներքնազգեստի նոր հավաքածուն թողարկվել է Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ։
Հավաքածուի դiզայներn Ադամ Սելմանն է, որը նախկինում թողարկել է աքսեսուարներ, սպորտային տոպեր, շրջազգեստներ։
Լուսանկարչական շարքում Ռիհանայի հետ միասին նկարահանվել է նաև Ջոան Սմոլսը և պլյուս-սայզ մոդել Պալոմա Էլսեսերը։
Ռիհանան նորաձևության ինդուստրիայում իր գործունեությունը սկսել է մի քանի տարի առաջ, երբ Dior-ի հետ համատեղ ստեղծեց ակնոցների իր հավաքածուն։ 2014-ին նա դարձավ Puma-ի ստեղծարար տնօրենը և ներկայացրեց կոշիկների ու հագուստի մի քանի հավաքածու։
2017-ին երգչուհին ստեղծեց Fenty Beauty օծանելիքի հոսքագիծը, մեկ տարի անց՝ ներքնազգեստի Savage X Fenty ապրանքանիշը, այդ թվաում՝ ոչ ստանդարտ կազմվածքով կանանց համար։
Մայիսին հայտնի դարձավ, որ 31-ամյա երգչուհու ապրանքանիշը գտնվում է ֆրանսիական LVMH ընկերության հովանու ներքո (վերջինիս մասնավորապես պատկանում է Louis Vuitton, Bvlgari և շատ այլ ապրանքանիշներ)։
23-01-2026 12:59 Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ: Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:
22-01-2026 12:21 Անահիտ Մկրտչյանը նվաճել է 2026 թվականի Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի տիտղոսը։
22-01-2026 12:16 Բրիտանական իրավապահ մարմինները վճիռ են կայացրել հանրությանը ցնցած գործով. մի կին մեղավոր է ճանաչվել մեկ այլ չափահաս կնոջ ստրկության պայմաններում ավելի քան երկու տասնամյակ պահելու մեջ, հաղորդում է BBC News-ը։ Դա ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազվագյուտ քրեական գործերից մեկն է, որը վերաբերում է անձի երկարատև, հարկադիր ազատազրկմանը և շահագործմանը։
22-01-2026 12:15 Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։ Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։
22-01-2026 12:04 Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Hermès-ի փղի կաշվից հազվագյուտ Birkin պայուսակի շուրջ բարձր մակարդակի սկանդալը, որը անցյալ տարվա նոյեմբերին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց: Պարզվել է, որ աքսեսուարը պարզապես աքսեսուար էր: Քիմը դա բացահայտել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի ժամանակ: «Եթե ուշադիր նայեք, նույնիսկ պարագաները շրջված են: Դա լրիվ կեղծ էր, ոչ թե իրական պայուսակ», - խոստովանել է Քարդաշյանը:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: