Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 6-12-ը 2020 թ․

06.01.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Խոյ

Այս ժամանակահատվածում նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հույս դնել շահավետ աշխատանքի վրա: Մի հրաժարվեք գործընկերությունից և համագործակցությունից. դրանք կարող են էական օգուտ բերել: Բացառված չեն հաճելի և անսպասելի ֆինանսական անակնկալները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ծառայողական առաջխաղացում ստանալ: Այս շաբաթ գուցե հարկ լինի գնալ հարկադիր ուղևորության կամ գործուղման: Այժմ ամենակարևորը աղմուկից, պատրանքներից և դատարկ երևակայություններից խուսափելն է: Ամեն ինչ յուրացնելու փորձը լավ արդյունքների չի հանգեցնի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Ցուլ

Այս շրջանն ավելի նպաստավոր է հոգևոր և մտավոր զբաղմունքների, ժամանցի ու ճանապարհորդության, քան նյութական հոգսերի ու խնդիրների լուծման համար: Փողն ավելի շատ սիրում է նրանց, ովքեր զբաղվում են անսովոր գործունեությամբ: Օրինակ՝ ապագայի կանխատեսումը, էկզոտրիկ և փիլիսոփայական ուսմունքների տարածումը: Գովազդի և զբոսաշրջության բնագավառում նույնպես կարող է գումար վաստակելու լավ հնարավորություն լինել: Հաջող կլինեն օտարերկրացիների հետ արված գործերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Երկվորյակ

Շաբաթը բարենպաստ է համագործակցության, համատեղ գործունեության կազմակերպման և համաձայնագրերի կնքման համար: Այս ամենը կարող է բերել էական օգուտներ: Շաբաթվա ընթացքում ավելի լավ է ոչ թե ամբողջովին պատասխանատվությունը ստանձնել, այլ այն ուրիշների հետ կիսել: Այս ժամանակահատվածում լավ է լուծել իրավական խնդիրները, խորհրդակցել իրավական հարցերի շուրջ․ դա ավելի լավ է անել շաբաթվա երկրորդ կեսին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Խեցգետին

Այս շրջանում կպահանջվի շատ քրտնաջան աշխատանք և պատասխանատու վերաբերմունք մասնագիտական պարտականությունների նկատմամբ, ձեր եկամուտը գրեթե ամբողջությամբ կախված է ներդրված հմտությունից և ջանքերից: Ստիպված կլինեք ավելի ուշադիր լինել հասարակության, հավանական հաճախորդների կամ գնորդների կարիքների ու պահանջների նկատմամբ: Սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր աշխատում են առևտրի կամ ծառայությունների ոլորտում, այլև ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Առյուծ

Եթե զբաղվում եք ստեղծագործական, գիտական գործունեությամբ կամ սպորտով, ապա հիմա ձեզ համար գալիս է հաղթանակների ժամանակը: Լավ շրջան է նաև ճանապարհորդելու և ձեր մտահորիզոնը ընդլայնելու համար: Այժմ կարող եք հեշտությամբ ուշադրություն հրավիրել ձեր անձի վրա և շահել հասարակության համակրանքը, ինչը հատկապես լավ է նրանց համար, ում գործունեությունը կապված է բեմի հետ: Նպաստավոր ժամանակ է նաև սիրահարվելու կամ գոյություն ունեցող հարաբերությունների ամրապնդման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Կույս

Այս ժամանակահատվածը նպաստավոր է ինչպես անձնական, այնպես էլ գործարար կապերի հաստատման համար: Եթե ձեր աշխատանքը կապված է վաճառքի հետ, ապա այս շրջանը կարող է ձեզ լավ շահույթ բերել: Ազատ Կույսերին խորհուրդ է տրվում շաբաթն օգտագործել ռոմանտիկ ծանոթությունների համար: Սիրելիին կարող եք գտնել ընկերական շրջապատում կամ նամակագրությամբ: Ուշադիր եղեք և հանգամանալի զտեք ստացվող տեղեկությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Կշեռք

Այժմ բարենպաստ ժամանակահատված է սկսվում նոր կապեր ու ծանոթություններ հաստատելու համար: Խորհուրդ է տրվում ավելի շատ շփվել, հաճախ ճանապարհորդել և լինել ընկերական շրջապատում: Շատ խնդիրներ կլուծվեն հենց կապերի շնորհիվ: Այս նշանի որոշ ներկայացուցիչների մոտ կսրվի կանխազգացման հատկությունը: Ձեր գլխում կարող են անկանխատեսելի և անակնկալ արժեքավոր գաղափարներ ու մտքի փայլատակումներ  ծագել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Կարիճ

Այս շրջանում նշանի շատ ներկայացուցիչների ուշադրությունը կուղղվի հարաբերությունների, համագործակցության վրա: Որոշները կկարողանան համոզվել, որ իրենց հարաբերությունները զուգընկերոջ հետ հիմնված են հավատարմության և իրական հարազատության վրա: Այս ժամանակահատվածում ընկերների և համախոհ մարդկանց հետ հանդիպումները կարող են շատ ուրախություն և հաճույք պարգևել: Ի դեպ, ձեր նոր ընկերների թվում կարող են լինել ստեղծագործական անձինք կամ օտարերկրացիներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Աղեղնավոր

Կարիերայում հաջողությունների գտելու, ակտիվ աշխատանքի շաբաթ է՝ ուղղված սոցիալական կարգավիճակի բարելավմանը և, որպես հետևանք, նյութական ապահովության բարելավմանը: Նրանք, ովքեր չեն աշխատում, ստիպված կլինեն ավելի շատ շփվել ոչ թե իրենց վերադասի, այլ տարբեր հաստատությունների, գործարար պաշտոնյաների հետ կամ հանդես գալ որպես այցելու: Ժամանակը հարմար է աշխատանքի ակտիվ որոնման, սեփական բիզնեսի կազմակերպման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Այծեղջյուր

Էներգիայով լի շաբաթ է, որը կընդլայնի հնարավորությունները, այդ թվում' ֆինանսական ոլորտում: Մասնագիտական և դրամական հաջողությունները մեծ չափով կախված կլինեն ձեր կրթությունից և գիտելիքները մշտապես բարելավելու պատրաստակամությունից: Լավ նյութական հնարավորություններ են բացվում նրանց համար, ում գործունեությունը կապված է գիտության, դասավանդման, իրավունքի, կրոնի, քաղաքականության, երկար ուղևորությունների կամ ճանապարհորդությունների կազմակերպման հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը. Ջրհոս

Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նշանի նպատակասլաց ներկայացուցիչների համար: Այժմ դուք հնարավորություն ունեք ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմը և վստահելի հարաբերություններ կառուցելու ավելի բարձրերի հետ: Հնարավոր է, որ այս պահին կարիերայում որոշակի առաջխաղացում ունենաք: Ազատ զգացեք իրականացնելու ձեր նպատակները, բայց հիշեք համագործակցության անհրաժեշտության մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 6-12-ը․ Ձկներ

Այժմ գալիս է բարենպաստ ժամանակաշրջան ճանապարհորդության և ստեղծագործական գործունեության համար: Եթե երկար ուղևորության եք նախապատրաստվում, ապա այն սկսեք այս շաբաթ: Հնարավոր է, որ այս ընթացքում ստիպված լինեք ձեր տունը լքել ոչ թե հանգստանալու համար, այլ այն պատճառով, որ ղեկավարությունը որոշել է ձեզ ուղարկել գործուղման: Նման ուղևորությունները հաջող կլինեն, ուստի դրանք չպետք է հետաձգվեն: Այժմ դուք հակված եք բազմաթիվ նախագծեր մտահղանալու:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3048 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2020 թ

21.09.2020
Կյանքի բոլոր բնագավառներում կարևոր է ցուցաբերել նախաձեռնություն և եռանդ: Խուսափեք հուզական ծանրաբեռնվածությունից, դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2020 թ

14.09.2020
Ուղևորությունները և հանդիպումները ձեզ լավ հնարավորություն կտան առաջխաղացման համար, և նոր նախագծերը ձեզ կոգեշնչեն աշխատանքային սխրանքների:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 7-13-ը 2020 թ

07.09.2020
Սեպտեմբերի 7-13-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած նոր գործ, որին ձեռնամուխ կլինեք, դատապարտված է ձախողման: Եթե մեկնարկելուց հնարավոր չէ խուսափել, առնվազն ձեզ համար ընտրեք այլընտրանքային տարբերակներ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը 2020 թ

31.08.2020
Այս ժամանակահատվածը հաջող է գործարքներ, պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու համար: Այժմ կարող եք անել այնպիսի գործեր, որոնք համար մինչ այս ժամանակ չեք ունեցել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 24-30-ը 2020 թ.

23.08.2020
Հիմա որոշումները կշռադատելու և երկմտելու ժամանակը չէ: Արժե համաձայնել հետաքրքիր առաջարկի հետ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2020 թ

17.08.2020
Պատրաստվեք արկածների, որոնք ձեզ սպասում են ամեն քայլափոխի: Հակասական հարցերի առաջացման դեպքում խորհրդակցեք ինչ-որ մեկի հետ, մի ապավինեք միայն ինքներդ ձեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-09-2020 08:30
Ամերիկուհին կասկածվում է ամուսնու սպանության մեջ, ում թունավորել է թունավոր սնկերով։ Կատրինա Ֆաութսը եւ Թերի Հոփքինսը մեղադրվում են 50-ամյա Դեւիդ Ֆաութսի սպանության մեջ: Կատրինայի բջջային հեռախոսում հայտնաբերվել են Google-ում թունավոր սնկերի եւ դեղերի գերչափաքանակի մասին հարցումներ։
24-09-2020 06:45
93 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար երգչուհի Ժյուլիետ Գրեկոն:
24-09-2020 05:33
Instagram-ի ավստրալացի մոդել 25-ամյա Մոնիկ Ագոստինոն , որը պատկերում է Կատու կնոջ, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով, ներառյալ դիմակով կողոպուտներ եւ խանութներում գողություններ։
24-09-2020 02:38
Ամերիկացի դերասանուհի 31-ամյա Էմմա Սթոունը և 35-ամյա ռեժիսոր Դեյվ Մաքքերին գաղտնի ամուսնացել են: Զույգը, որը նշանադրվել էր դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, բայց չեղյալ հայտարարեց արարողությունը COVID-19-ի պատճառով, վերջապես օրինականացրել է իրենց հարաբերությունները
24-09-2020 01:59
Վերջերս 39-ամյա Փերիս Հիլթոնը վավերագրական ֆիլմում պատմել է Յուտայի գիշերօթիկ դպրոցում իր ունեցած բռնությունների և այն մասին, թե ինչպես է մանկության տարիների վերքն ազդել իր կյանքի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2020
Դիտվել է 1715 անգամ
20.09.2020
Դիտվել է 1231 անգամ
23.09.2020
Դիտվել է 704 անգամ
18.09.2020
Դիտվել է 403 անգամ
22.09.2020
Դիտվել է 326 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster