Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

2020-ի Աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

01.01.2020

Հույս, Հավատ, Սեր․ այս հենասյուներով ենք մենք առաջ շարժվում կյանքում։ Ու ամեն անցնող տարվա հետ ավելի ու ավելի համոզվում, որ մեզանից անձամբ մեծ ջանքեր են պահանջվում սնելու, ամրացնելու ու պահպանելու կյանքի ուղենիշ այդ կաննթեղները։ Ուստի կորով, կենսունակություն, համբերություն և հետևողականություն ձեզ՝ սիլելի լեդիներ՝ վառ պահելու համար ձեր Հույսը, Հավատը և Սերը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

 LADYNEWS.am

Իսկ տարին հարթ անցկացնելուն ձեզ կօգնի 2020 թվականի համար կազմված Աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշաների համար․

2020 թվականն անցնելու է Սպիտակ մետաղական առնետի նշանի ներքո: Արևելյան աստղագուշակում առնետը համարվում է իմաստուն կենդանի, որն օժտված է բարձր ինտելեկտով: Հետևաբար, կարող ենք հույս դնել, որ նոր տարին Երկրի բնաիչներիս կօգնի դառնալ ավելի խելացի ու հավասարակշռված և կնվազեցնի լարվածության աստիճանը բոլոր մակարդակներում:

Առնետը չինական աստղագուշակի առաջին կենդանին է: Հենց նրանից է սկսվում արևելյան օրացույցի նոր ցիկլը, որը կտևի 12 տարի:

2020-ի առավել բարենպաստ գույնը սպիտակը կլինի: Այն խորհրդանշում է խաղաղասիություն, մաքրություն և արդարություն: Նոր տարվա տարերքը մետաղն է, որն ունակ է դիմակայելու ցանկացած ճնշումների, անգամ՝ ճակատագրի հարվածներին, որովհետև նրա բնորոշ հատկություններն ամրությունը և ուժն են:

Առնետն արևելյան աստղաբանության մեջ ենթարկվում է Յան էներգիային, իսկ դա նշանակում է․ որ 2020 թվականը իր մեջ կրում է ակտիվ տղամարդկային էութհուն։ Չինական աստղագուշակը մեզ հուշում է, որ Առնետի տարվա և մետաղի համադրությունը հաջողություն կբերի կայացած և նպատակասլաց, անկոտրում ու կամքի ուժով մարդկանց։ Այդ իսկ պատճառով 2020-ին կարելի է և պետք է պաշտպանեք ձեր դիրքերը և հասնեք ձեր նպատակներին։

Ամբողջ տարին հագեցած և աշխույժ կլինի։ Առավել ակտիվ կլինեն հունվարը, ապրիլը, օգոստոսը և սեպտեմբերը։ Բոլոր կարևոր ծրագրերը, գնումները և ճակատագրական իրադարձություններն արժե կապել հենց այդ ամիսների հետ։ Միաժամանակ պետք է հաշվել յուրաքանչյուրի անհատական ստղագուշակն այդ ամիսների համար։

Խոյ

Այս տարի հաջողությունների համար Խոյերը պետք է հաշվի առնեն, որ Առնետը կոլեկտիվ կենդանի է և միայնակ գործել խորհուրդ չի տրվում։ Իսկ դրա կարիքը Խոյերը չեն էլ ունենա, քանի որ կյանքի բոլոր բնագավառներում նրանք զգում են մերձավոր մարդկանց օգնությունն ու աջակցությունը։ Հենվելով համախոհների վրա, այս հրե նշանի ներկայացուցիչներն իրենց վստահ կզգան և հրաշալի հաջողությունների կհասնեն։

Ֆինանսները

«Մի ծաղկով գարուն չի գա»․ այս ասացվածքը Խոյերի համար արդիական կլինի ողջ տարվա ընթացքում։ Պետք է ի նկատի ունենալ, որ Առնետը խնայող և պահեստավորող կենդանի է, այդ իսկ պատճառով այս տարին նպաստավոր է կուտակման և խելամիտ ներդրումների համար։ Սա շատ լավ ժամանակահատված է ապագա բարեկեցության հիմքեր ստեղծելու համար՝ երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ անելով։

Սեր և ընտանիք

Առաջին հերթին, այս տարին խոստումնալից հնարավորություններ կտա այս նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր դեռ չեն գտել իրենց սիրուն: իրականում, բոլոր Խոյերին խորհուրդ չի տրվում տանը նստել: Նրանք անընդհատ պետք է հայտնվեն տարբեր երեկույթների և ընկերական հավաքույթների: Անձնական կյանքը չպետք է կենտրոնանա միայն տան ու տնեցիների վրա:

Առողջություն

Խոյերի առողջությունը 2020 թվականին կայուն կլինի, պայմանով, որ ուժերը ողջամիտ բաշխեն: Գարնանը նրանք պետք է լրացնեն իրենց սննդակարգը վիտամիններով և հանքանյութերով: Ամռանը Խոյերին անհրաժեշտ է ակտիվ և դրական հանգիստ: Եվ եթե աշնանը նրանք ժամանակ գտնեն հոգևոր գործունեության և մեդիտացիայի համար, ապա, անկասկած, որևէ հիվանդություն նրանց չի սպառնա:

Ցուլ

Խոզի հեռացած տարին Ցուլին հաջողություն և նվաճումներ տվեց շատ ոլորտներում: Ինչ վերաբերում է 2020-ին, ապա այս համաստեղության ներկայացուցիչների համար տարին ավելի հաջող և բեղմնավոր է լինելու։ Գլխավորն այն է, որ 2020 թվականին Ցուլը պարզապես պետք է կենտրոնանա կենդանակերպի այլ նշանների, հատկապես՝ օդի տարերքի ներկայացուցիչների հետ շփման վրա և համագործակցության եզրեր գտնի, քանի որ այս նշանները կլինեն ամենահաջողակն այս տարի:

Ֆինանսներ

Պատշաճ նախապատրաստության դեպքում Առնետի տարում սկսված ֆինանսական ձեռնարկները հաջող կլինեն: Ցուլերին հատուկ է ամեն ինչ հիմնավոր և մանրակրկիտ անելը: Բնավորության հենց այս հատկանիշներն է, որ տարվա տիրուհին հաճույքով կխրախուսի: Այս նշանի համար առավել հաջող ամիսներն են հունիսը և հոկտեմբերը:

Սեր և ընտանիք

Հիմնական բանը, որին պետք է ուշադրություն դարձնեք, այն է, որ 2020-ին Ցուլերին չձգի կենցաղը: Անհրաժեշտ է ժամանակ հատկացնել տանը, բնակարանին, վերանորոգմանը և հարմարավետության ստեղծմանը, բայց երբեք դրանցում չափը չպետք է կորցնել, հակառակ դեպքում կարող եք ձեր սիրելիին հեռացնել ձեզանից, կորցնել կապը ընտանիքի բոլոր անդամների հետ: Հետևաբար, Ցուլերի համար կարևոր է, որ կենցաղային առօրյա գործերից բացի ժամանակ գտնեն ռոմանտիկայի, ընտանեկան ճաշկերույթների և մոմի ներքո ընթրիքների համար:

Առողջություն

Առողջությունն ամրապնդելու և պահպանելու համար Ցուլերը չպետք է վախենան փորձարկումներից, տարբեր նորամուծությունների կիրառումից։ Ավելին, մարմնի համար բոլոր տեսակի սթրեսները, ընդհակառակը, կարող են ուժեղացնել առողջությունը, այլ ոչ թե թուլացնել: Հիմնական բանը՝ ծայրահեղ կետին չհասնելն է:

Երկվորյակներ

Արևելյան ավանդույթի մեջ մետաղը համապատասխանում է արևմտյան կենդանակերպի օդի տարերքին: Հետևաբար Երկվորյակները, Կշեռքները և Ջրհոսները, որոնք մտնում են օդային տարերքի մեջ, այս տարի հատուկ առավելություններ կստանան: Նրանք պետք է ընկերներ լինեն և աջակցեն միմյանց: Սա Երկվորյակների հաղթաթուղթն է այս տարի․ նրանք հաջողության կհասնեն: Երկվորյակների համար 2020-ի ամենահաջող ամիսները կլինեն ապրիլ-մայիսը և օգոստոս-սեպտեմբերը:

Ֆինանսներ

Երկվորյակների համար այս տարին կլինի ոչ միայն խոստումնալից, այլև իսկապես հաջողակ: «Սպիտակ մետաղական առնետի» տարում ֆինանսական ոլորտում հաջողություն ունենալու համար Երկվորյակներին անհրաժեշտ չէ որևէ ջանք գործադրել: Բավական է զգոն լինել և չծուլանալ: Այս դեպքում նրանք վեր կբարձրանան մասնագիտական սանդղակում և կընդլայնեն իրենց ազդեցության ոլորտը:

Սեր և ընտանիք

Երկվորյակների հանդեպ սերը կլինի այս տարվա գլխավոր թեման: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հեշտությամբ գտնել իրենց իրական «հոգու ընկերոջը»: Իսկ այն Երկվորյակները, ովքեր այժմ հարաբերությունների կամ ամուսնության մեջ են, կկարողանան զգալիորեն ուժեղացնել իրենց դիրքերը և իսկապես երջանիկ զգալ:

Առողջություն

Լավ զգալու համար Երկվորյակներին անհրաժեշտ է բավականին քիչ բան՝ ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում և ակտիվորեն հանգստանալ: Դա կօգնի նրանց կենսունակ և ուրախ մնալ, քանի որ առողջությունն ուղղակիորեն կախված է հոգու վիճակից: Եթե Երկվորյակներ տոնում են այս Նոր տարին հարավում ինչ-որ տեղ, դա նրանց լիցքավորելու է արևի էներգիայով՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Խեցգետին

Նոր տարում այս նշանի ներկայացուցիչները չպետք է վախենան փոփոխություններ նախաձեռնելուց: Դրանք կարող են ճակատագրական լինել, բայց պարտադիր չէ, որ կտրուկ բնույթ կրեն: Խեցգետինների համար լավ ժամանակ է սկսելու համար դրամաշնորհային նախագծեր և լայնածավալ ծրագրեր: Համարվում է, որ Առնետը հավակնոտ կենդանի է, անընդհատ դրսևորում է հաջողության հասնելու ցանկություն, իսկ Խեցգետիներին պարզապես անհրաժեշտ է օգտագործել այդ էներգիաները:

Ֆինանսներ

Ֆինանսապես հաջողակ լինելու և անցած ժամանակահատվածներում իրենց հասած ձեռքբերումների ավելացման համար Խեցգետինները պետք է ճիշտ ընտրություն կատարեն: Միայն կառուցողական գործընկերության պայմաններում այս նշանի ներկայացուցիչները կկարողանան իրենց ծրագրերն իրականացնել մեծագույն արդյունավետությմաբ: Նրանց համար ավելի լավ կլինի, եթե ընտրեն հին, վստահելի գործընկերների, որոնց հետ արդեն շատ բան են իրականացրել և հաջողության հասել:

Սեր և ընտանիք

Ընտրությունը Խեցգետինների համար կդառնա այս ոլորտի գլխավոր թեման։ Ժամանակն է վերջակետ դնելու և որոշելու, թե իրականում ինչ եք ուզում: Յուրաքանչյուր դեպքում, երբ «երկու աթոռի վրա նստած լինելու» զգացողություն կառաջանա, Խեցգետիները պետք է ճիշտ որոշումներ կայացնեն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն: Այս դեպքում դուք պետք է լսեք, առաջին հերթին, ձեր սրտի ձայնը:

Առողջություն

Հունվարին, Առնետի տարվա սկզբնամասում, Խեցգետինները կարող են լինել մի փոքր ալարկոտ և անգործության մատնվել, բայց արդեն փետրվարին նրանք պետք է սկսեն իրենց ու իրենց առողջությունն համար լուրջ քայլեր ձեռնարկել: Կյանքի տարբեր դրսևորումներում նրանք պետք է ավելի շատ շփվեն ջրի հետ: Անկասկած, կանոնավոր այցը լողավազան, սաունա, բաղնիք՝ էապես կնպաստեն Խեցգետինների առողջությանը:

Առյուծ

Կրակոտ Առյուծների համար «Սպիտակ մետաղական առնետի» տարվա էներգիան մեծացնում է փոխզիջումներ գտնելու ունակությունը, ինչը նրանց մոտ հաճախ բացակայում է: Առյուծների համար հեշտ կլինի նաև ներդաշնակ հավասարակշռություն հաստատել տրամադրված հնարավորությունների միջև: Դրա շնորհիվ այս նշանի ներկայացուցիչների համար տարին կլինի համեմատաբար խաղաղ, և հակասությունները կվերանան նախքան դրանց բռնկումը:

Ֆինանսներ

2020-ին Առյուծների համար առաջնահերթ են լինելու պրոֆեսիոնալիզմը և ազնիվ քրտնաջան աշխատանքը, բայց պետք է զերծ մնալ գերագնահատումից և մոլեռանդութունից: Հաջողությունների հետևից անմոռաց ընկնելով՝ նրանք կարող են լրջորեն վնասել իրենց: Հետևաբար, առյուծների համար ավելի լավ է իրենց ուժի ու էներգիայի մեծ մասը ծախսել ապագա նվաճումների հիմքը դնելու համար: Նրանք կարող են ապահով կերպով ապավինել այն փաստին, որ այս ամբողջ ժամանակահատվածն ընդհանուր առմամբ ավելի կայուն կլինի, քան նախորդը:

Սեր և ընտանիք

Առնետի տարվա էներգիան Առյուծներին կօգնի սերտացնել հարաբերությունները հարազատների և սիրելի մարդկանց հետ: Այն Առյուծները, ովքեր վեճի մեջ կհայտնվեն, աջակցություն կստանան հաշտեցման համար: Իսկ նրանք, ովքեր բաժանման մեջ են, կկարողանան կրկին գտնել միմյանց: Բայց աշունը տեղի ունենալիք իրադարձությունները կգան փորձարկելու Առյուծների կամային հատկանիշները։ Հետևաբար, նրանք ամռանը պետք է ամեն ինչ կարգավորեն:

Առողջություն

Առնետն իրավամբ համարվում է առավել ծանրակշիռ և եռանդուն կենդանի, ուստի կենդանակերպի բոլոր նշանների մոտ առողջությունն այս տարի պետք է «կատարյալ» լինի։ Վտանգ սպառնում է միայն նրանց, ովքեր այս տարի կլինեն ոչ ակտիվ և հոռետես: Իսկ Առյուծներն այս առումով կարող են իրենց դասել առավել եռանդուն և ակտիվ մարդկանց թվին: Հետևաբար նրանց առողջությունը բոլոր դեպքերում պետք է լինի բարձր մակարդակի վրա:

Կույս

Կույսերի համար գալիք տարվա առավել արդիական թեման կլինի փողը, ավելի ճիշտ է՝ փող վաստակելը: Եվ կարևոր չէ, թե արդյոք այս նշանի ներկայացուցիչները ունե՞ն ֆինանսների կարիք, թե ոչ․ պարզապես նրանց կգարվի գումար վաստակելու գործընթացը: Այս տարին Կույսերին մասնագիտական և նյութական հաջողության հասնելու հիանալի հնարավորություններ կտա, բայց նրանք պետք է ավելի շատ ոգի դնեն իրենց գործերում: Անպայմանորեն ժամանակ գտեք ձեր ընտանիքի անդամների հետ շփվելու համար:

Ֆինանսներ

Առնետի տարում Կույսերը կարող են իրենց դրսևորել որպես գերազանց առաջնորդներ և կազմակերպիչներ, քանի որ նրանց էներգիան մեծանալու է: Նրանք կկարողանան ցուցաբերել կենսունակություն և մոտիվացնելու ունակություն: Մյուս կողմից, դա ուղղակիորեն կազդի նրանց ամնիջական վաստակի և հավեյալ եկամուտի վրա: Արդյունքում, Կույսը մեծ հնարավորություն կունենա էապես բարձրանալու կարիերայի սանդուղքով: Ամեն դեպքում, 2020-ը նրանց համար կլինի դրամական տարի:

Սեր և ընտանիք

2020-ին Կույսերի անձնական հարաբերություններում հարցը կարող է կտրուկ դրվել. ընտանիք և սե՞ր, թե՞ աշխատանք: Քանի որ այս տարին խոստանում է խոստումնալից լինել կարիերայի և ֆինանսների առումով, հնարավոր է, որ սիրային հարցերն իսկապես մղվեն հետին պլան, ինչը դժվար թե հաճելի լինի սիրելիներին: Խելամիտ փոխզիջումը կարող է այս իրավիճակում օգնել բոլորին, բայց նախաձեռնողականություն պետք է դրսևորեն Կույսերը:

Առողջություն

Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանան հաղթահարել իրենց ծուլությունն ու անտարբերությունն առողջական խնդիրների նկատմամբ, ապա նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի: Հնարավոր է՝ նրանց առաջարկվի վիրահատություն կամ բուժման ընթացակարգ ... Դրանցից պետք է օգտվել, քանի որ ժամանակին արված առողությունը վերականգնող միջամտությունը հաջող ընթացք կունենա և կարճ կտևի: Իսկ Առնետի տարվա էներգիան կավելացնի Կույսի ուժն ու կենսունությունը:

600x580

Կշեռք

Այս տարի բոլոր օդային նշանները՝ այլ հանգամանքներից լենելով, կստանան մի փոքր ավելի շատ հնարավորություններ, քան մյուսները: Կշեռքի համար դրա անմիջական հետևանքը կլինի եկամուտների աննախադեպ աճը: Ինչ վերաբերում է ոչ ֆինանսական հարցերին, ապա կարող եք ակնկալել ցնցող արդյունքներ: Մարդիկ, ովքեր ծնվել են այս համաստեղության ներքո, պարզապես պետք է հավատան իրենց ուժերին և արդյունավետ համագործակցեն նրանց հետ, ովքեր օգնություն ու գործակցություն են առաջարկում:

Ֆինանսներ

Հաջողության հասնելու համար Կշեռքները պետք է հաշվի առնի, որ առանց ողջամտության, մանրամասն պլանավորման, հաշվարկի և ոգեշնչված աշխատանքի չեն կարող հարստանալ: Իսկ գործարար ծրագրի առկայությունը և սեփական ձեռնարկության բացումը, եթե դա վաղուց արդեն եղել է նրանց պլանների մեջ, հիանալի հիմք կդառնան Կշեռքների հետագա ֆինանսական հաջողության համար: Գնումները, հատկապես թանկարժեք, այս տարի կարող են շատ հավանական և հաջող լինել:

Սեր և ընտանիք

Աստղերը Կշեռքներին խորհուրդ չեն տալիս երեկոյան շատ երկար մնալ աշխատանքի վայրում: Սա հատկապես ճիշտ է այս նշանի միայնակ ներկայացուցիչների համար: Տանը համակարգչի առջև նստելը նույնպես տարբերակ չէ: Տանը կամ գրասենյակի պատերի մեջ ձեր անձնական կյանքը դժվար թե փոխվի դեպի լավը, այնպես որ, ավելի շատ պետք է լինեք հասարակության մեջ և չվախենաք նախաձեռնություն դրսևորել ծանոթանալու համար: Իսկ այն Կշեռքները, ովքեր ունեն ընտանիք և հաստատված կյանք, պետք է հոգ տանեն ու փայփայեն իրենց երջանկությունը:

Առողջություն

Այս տարի Կշեռքը լավ առողջություն կունենա, այնպես որ չպետք է վախենալ որևէ լուրջ հիվանդությունից: Սա չի նշանակում, որ ամբողջ տարվա ընթացքում կարող եք ձեր օրգանիզմը փորձության ենթարկել անբավարար քնով, ճարպոտ սնունդով, ալկոհոլով և այլ վատ սովորություններով. ամեն ինչ սահման ունի, բայց առողջության մասին անհանգստանալու պատճառ չի կարող լինել:

Կարիճ

Առնետի տարում Կարիճների ձգողականությունն ու խարիզման շատ անգամներ կաճեն: Նրանք դեպի իրենց կգրավեեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, թե՛ ենթակաների, թե՛ բարձր պաշտոնյաների հիացական հայացքները: Այժմ միայն անհրաժեշտ է ճիշտ օգտվել դրանից: Շրջապատողների համար միևնույն կլինի, թե ինչպիսի տեսք ունեն Կարիճները և ինչ են հագել: Կարևորն այն է, թե նրանք ինչ են մտածում և ինչ՝ ասում: Կարիճների համար այս տարին կլինի հեղինակության բարձրացման տարի:

Ֆինանսներ

Կարիճների այս տարվա հաջողության գաղտնիքը կլինի տարբեր նախագծեր համոզելու, բանակցելու, կազմակերպելու և նախաձեռնելու կարողությունը: Կարիճների խնդիրն է գնալ ոչ թե տրորված ուղով, այլ նոր ճանապարհներ բացել: Մի շարք խոշոր և կարևոր գնումներ, ընդլայնումներ և միաձուլումներ հաջող կլինեն, մանավանդ, եթե դրանց նախապատրաստվելու համար երկար ժամանակ է տրամադրվել, անգամ ՝ մինչև մի քանի տարի:

Սեր և ընտանիք

Քանի որ Առնետի տարում Կարիճների գրավչությունը ռեկորդային կլինի, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար արժանի զույգ գտնելու հավանականությունը մեծ է: Այստեղ հսկայական դեր կխաղա նրանց հանգիստ ինքնավստահությունը և ցանկացած շրջապատում արժանապատիվ մնալու կարողությումը: Իսկ ամուսնացած Կարիճները պետք է ողջ հմայքն ու խարիզման ուղղորդեն դեպի իրենց ընտանիքը և տունը: Նրանք դրանից մեծ հաճույք կստանան և կփոխհատուցվեն իրենց սիրելիներից:

Առողջություն

Կարիճն այնքան շատ գործեր և ծրագրեր կունենա է, որ պարզապես հիվանդանալու ժամանակ չի լինի: Եթե որևէ հիվանդություն, այնուամենայնիվ, անհանգստացնի, ապա, կարևոր է չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի: Այդպիսով, հիվանդությունը կբուժվի շատ ավելի արագ և չի հանգեցնի բարդությունների: Բայց, ընդհանուր առմամբ, Կարիճներին այս տարի ոչ մի լուրջ բան չի սպառնում:

Աղեղնավոր

Ողջ տարվա ընթացքում Աղեղնավորներին առընչվող իրադարձությունները կզարգանան նրանց օգտին: Այս նշանի ներկայացուցիչները պարզապես պետք է հավատան դրան և գործեն հեշտությամբ ու վստահորեն: Բայց պետք է խուսափել չափազանց ռիսկային գործողություններից և չմտածված ծախսերից: Չմտածված գործողությունները և սեփական ուժերի գերագնահատումը կարող են հանգեցնել տխուր արդյունքի:

Ֆինանսներ

Որքան էլ Աղեղնավորները փորձեն կատարելագործել իրենց հմտությունները և վերմակն իրենց կողմը ձգեն, այդուհանդերձ, գործերն առաջ չեն գնա։ Ընդամենը կմեծանա աշխատավայրում չհաջողվելու ռիսկը: Ավելի լավ է չխաբեք ինքներդ ձեզ, այլ ամրապնդեք առկա կապերը, նոր ծանոթություններ հաստատեք, աշխատեք համագործակցված և պահպանեք թիմային ոգին: Այս դեպքում ավելի քիչ էներգիա կծախսվի, և ավելի շատ ժամանակ կլինի հաճելի բաների համար, իսկ ֆինանսական հաջողությունները երկար սպասեցնել չեն տա:

Սեր և ընտանիք

Սպիտակ մետաղական Առնետի տարում Աղեղնավորների անձնական կյանքը ուղղակիորեն կախված կլինի նրանց ներքին տրամադրությունից: Դուք նույնիսկ չպետք է փորձեք սիրահարվել ինչ-որ մեկին, եթե ինքներդ ձեզ չեք կարողանում սիրել: Նախևառաջ դուք պետք է մտերմանաք ձեր կյանքի ամենակարևոր մարդու՝ ինքներդ ձեզ հետ, ապա միայն փորձեք կառուցել անձնական կյանք կամ աշխատել առկա ընտանեկան հարաբերությունների վրա:

Առողջություն

Եթե այս տարի Աղեղնավորներն իրենց թույլ տան լիարժեք հանգստանալ, զվարճանալ, անել այն, ինչ սիրում են և շփվեն հաճելի մարդկանց հետ, ապա առողջական հարցերը նույնիսկ օրակարգում չեն լինի: Այնուամենայնիվ, դուք պետք է պաշտպանեք ձեզ վաղ գարնանը և ուշ աշնանը: Որպես հիվանդության կանխարգելում, պետք է օգտագործեք հին ապացուցված մեթոդներ՝ տաք հագուստ քամոտ և անձրևոտ եղանակին, ինչպես նաև՝ վիտամիններ ընդունեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին 2020 թվականին առանձնահատուկ կուղեկցեն բախտն ու հաջողությունը: Սա չի նշանակում, որ դժվարություններն ամբողջությամբ կբացառվեն նրանց կյանքում: Բայց Այծեղջյուրներն իրենց բնորոշ համառությամբ կկարողանան նույնիսկ ամենաանբարենպաստ իրավիճակներն ու հանգամանքներն օգտագործեն իրենց օգտին: Լավ կլինի, եթե Սպիտակ մետաղական առնետի տարին նրանք դիմավորեն ուղևորության մեջ: Ընդհանուր առմամբ, այս տարի այս նշանի ներկայացուցիչներին ճանապարհորդելը շատ օգտակար կլինի և նույնիսկ՝ շահավետ:

Ֆինանսներ

Այս տարին ֆինանսական առոմով, Այծեղջյուրների համար ոչ միայն լավ կլինի, այլև հիանալի: Այն առատ աղբյուրները, որոնք Այծեղջյուրները նախորդ տարիներին ջանասիրաբար ստեղծում էին իրենց համար, կսկսեն ակտիվորեն աշխատել և պարգրատրել փողով, բոնուսներով և նվերներով: Այս համաստեղության տակ ծնվածները բոլոր հիմքեր կունենան գոհ լինելու իրենց ֆինանսական իրավիճակից:

Սեր և ընտանիք

Առնետի տարում Այծեղջյուրների անձնական կյանքը ճշգրտվելու և կայունանալու է: Անձնական և ընտանեկան հարաբերությունների վերափոխման համար ամենանպաստավոր ժամանակահատվածը կլինի այս տարվա գարնան կեսը և ուշ աշունը: Որպեսզի հասնեն իրենց ուզածին, համառ Այծեղջյուրները պետք է իրենց համար հստակ որոշեն, թե ինչ են ուզում իրենց «կեսից»:

Առողջություն

Այս տարին առողջական առումով բարենպաստ կլինի Այծեղջյուրների համար: Այս նշանի այն ներկայացուցիչները, ովքեր լրջորեն կզբաղվեն իրենց արտաքին տեսքով և քաշի նորմալացմամբ, կհասնեն առանձնահատուկ հաջողության: Կատարյալ առողջության հասնելու գործում նրանց հիմնական դաշնակիցը կլինի առողջ սնունդը:

Ջրհոս

Սկսվում է նոր՝ կյանքի տասներկու տարեշրջանը, և Ջրհոսններն իրենց վրա դա կզգանն շատ ավելի ուժգին, քան շատ այլ մարդիկ: Սա օդի նշան է, և 2020-ին տարվա տանտիրուհին նրան կօգնի ու կաջակցի հնարավոր ամեն կերպ, հատկապես այն գործընթացներում, որոնք կապված են նորացման և մաքրման հետ: Հիմնական ուշադրությունը Ջրհոսները պետք է ուղղեն պարտքերից ազատվելու վրա և «վերադարձնեն ուրիշինը»: Որքան շուտ դա անեն, այդքան ավելի հաջող կլինի այս տարին նրանց համար:

Ֆինանսներ

Այս տարի Ջրհոսները բարձրունքում կլինի աշխատանքի և կարիերայի մեջ: Նրանք կարող են մի փոքր կոպիտ լինել ենթակաների հետ, բայց պարգևներ տալու մեջ չեն թերանա և կգնահատեն կատարված աշխատանքը: Բայց, եթե զայրացնեք Ջրհոսներին, ապա կոնֆլիկտներն անխուսափելի կլինեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար չափազանց դժվար կլինի լինել ենթակա և երկրորդական դերում:

Սեր և ընտանիք

Ջրհոսներից շատերի համար 2020 թվականը կլինի շրջադարձային սիրո ոլորտում. նախկին հարաբերությունը կհասնի իր գագաթնակետին և կքանդվի: Իրական հարազատ մարդիկ իրենց երջանկությունը կգտնեն նոր որակով, իսկ օտարները հանգիստ կհեռանան: Ջրհոսների համար այս տարի, հավանաբար, սպասվում է ճակատագրական հանդիպում է, որը նրանց աշխարհը գլխիվայր կշրջի ու նոր ուղղություն կբացի նրանց կյանքում:

Առողջություն

Աստղերը նախազգուշացնում են, որ չպետք է հույսը դնել երջանիկ պատահականության վրա և մտածել, որ առողջությունն ինքնին «կհարմարվի» կյանքի հանգամանքներին: Ամենևին՝ Ջրհոսները չպետք է ռիսկի դիմեն և գերլարվեն: Եվ ոչ մեկին չպետք է ապավինեք. ինքներդ պետք է հոգ տանեք ձեր առողջության մասին:

Ձկներ

2019 թվականին Ձկների մեծ մասը բոլոր հարցերում հաջողակ էր՝ մասնագիտական, անձնական, հասարակական: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար 2020-ը էլ ավելի արդյունավետ կլինի: Եվ այն պատճառով, որ ինտուիցիան առաջնային դեր կխաղա նրանց կյանքում: Հենց վերջինս Ձկներին կօգնի ճիշտ ժամանակին գտնվել ճիշտ վայրերում: Ձկների համար ամենակարևորը կլինի այն է, որ ցանկացած պայմաններում վստահեն իրենք իրենց:

Ֆինանսներ

Որպեսզի 2020 թվականին ոչ միայն պահպանեն, այլև բարելավվեն իրենց ֆինանսական վիճակը, Ձկներին խորհուրդ է դրվում հետևել մի քանի կանոնի: Նախ, տարվա սկզբից նրանք պետք է նախօրոք պլանավորեն ամեն ինչ: Երկրորդ ՝ վճռականություն ցուցաբերեն, ինչը տարվա տիրուհուն, իսկապես, դուր է գալիս: Եվ երրորդ, վստահորեն հրաժարվեն այն ամենից, ինչը շեղում է հիմնական նպատակներից և նվազեցնում Ձկների աշխատունակությունը:

Սեր և ընտանիք

Այս տարին Ձկներին հնարավորություն կտա էականորեն բարելավել իրավիճակը տանը և հոգում: Սա վերաբերում է նաև ամուսինների ու երեխա-ծնող փոխհարաբերություններին: Ձմռանը և գարնանը բոլոր Ձկները բազմաթիվ հնարավորություններ կունենան շփվելու իրենց ընտանիքի անդամների հետ, լսելու և փոխըմբռնման հասնելու: Ամռանից սկսած, համառ կանայք և տղամարդիք կսկսեն բնավորություն ցույց տալ՝ ներկայացնելով իրենց հավակնությունները։ Իսկ աշնանն ամեն ինչ իր տեղը կընկնի:

Առողջություն

2020-ին աստղերը խորհուրդ են տալիս, որ Ձկներն ավելի ուշադիր և հոգատար լինեն իրենց առողջության նկատմամբ: Նրանք պետք է իրենց կազմվածքը կարգի բերեն. ձմռանը սկսեք մարզվել մարզադահլիճում կամ լողավազանում, պահպանեք առողջ սննդի և առօրյա ռեժիմները: Ամենայն հավանականությամբ, այս ամենը հեշտությամբ կտրվի Ձկներին, և արդյունքները կլինեն գերազանց:

Դիտվել է 7853 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Ինչու դուք դեռ ամուսնացած չեք․ 5 պատճառ

21.11.2024
Սովորաբար այս հարցն ամենաշատը հուզում է մեր մայրերին ու տատիկներին, որնց հաջորդում են  հետաքրքրասեր գործընկերներն ու ծանոթները, իսկ երբեմն էլ՝ զարմանքով տալիս են մեզ սիրահարված տղամարդիկ։

Ինչ պետք է իմանալ լուրջ հարաբերություններ կառուցելուց առաջ

13.11.2024
Հոգեբանները նշել են, թե տղամարդու վարքագծի ինչ կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել ծանոթանալիս։

Ինչպե՞ս են կոչվում հարսանյաց տարեդարձերը 1-ից 100-ը. տոներ և ավանդույթներ

10.10.2024
Հարսանիքի ո՞ր տարեդարձն է կոչվում շղարշե, որը' կաշվե: Ի՞նչ է պետք անել պղնձե հարսանիքի օրը, որ տանը փող լինի։ Ներկայացնում ենք այդ կարևոր օրերի անունները և հետաքրքիր ծեսերը, որոնք նախկինում կատարվում էին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 723 անգամ
20.12.2024
Դիտվել է 610 անգամ
21.12.2024
Դիտվել է 536 անգամ
24.12.2024
Դիտվել է 363 անգամ
25.12.2024
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster