Պատչերը լավ օրինակ են նրա, թե ինչպես են ասիական երկրների միջոցներն արմատավորվում արևմտյան կանանց դեմքին: Ոչ բոլորը գիտեն, թե ինչ են նախատեսել բուն արտադրողներն այս հրաշքն օգտագործելու համար:
Սխալ ենք զետեղում
15-20 րոպեի ընթացքում պատչերը կարող են մաշկին տալ բոլոր ակտիվ նյութերը, թարմացնեն այն և վերացնեն թերությունները: Կարևոր է, որ դրանք չկիրառվեն լորձաթաղանթին շատ մոտ, իսկ որ կողմից՝ արդեն ձեր որոշելիքն է:
Ճիշտ պատչեր չենք օգտագործում
Տարբեր խնդիրներ լուծելու համար կան բազմաթիվ պատչեր, ուստի դրանց ակտիվ բաղադրիչները տարբեր են: Այսպես, յուղերով «կպիչները» օգտագործվում են խոնավեցնելու և սնուցելու համար: Սև մարգարիտներով և ոսկուց ստացված պատչերն ակնթարթային ազդեցություն են ունենում'առավելագույնս հարթեղնելով և խոնավեցնելով: Վիտամին C պարունակող արտադրանքները հարթեցնում են դեմքի երանգը և հեռացնում պիգմենտային բծերը:
Ծախսում ենք բերջին փողերը
Պատչերի արդյունաբերությունն այնքան է առաջ գնացել, որ երբեմն մի տուփ դիմակների համար հարկ է լինում վճարել նույն գումարը, որքան կտայինք շքեղ ապրանքանիշի մի ամբողջ քսուկի համար: Եթե դա ձեր գրպանի բանը չէ, ապա կարելի է գտնել փոխարինող: Նախկինի նման օգտագործեք սառույցի կտոր և վարունգի շերտեր կամ թաղանթային դիմակներ: Պատչերի ազդեցությունը կարելի է համեմատել թաղանթային դիմակների հետ: Ճիշտ է, դիմակները չպետք է ամեն օր կիրառվեն մաշկի վրա. դրանք շատ ակտիվ նյութեր են պարունակում, և եթե չարաշահեք, կարող եք մաշկը վնասել:
Չափից դուրս մեծ հույսեր ենք կապում
Ցավոք, պատչերը չեն կարողանա լուծել խորը կնճիռների խնդիրը. հյուսվածքների ջարդվածքներն արդեն առաջացել են: Անհրաժեշտ է այն «բուժել» կոսմետոլոգիայով կամ նույնիսկ պլաստիկ վիրաբուժությամբ: Պատչերն ավելի շուտ կօգնեն ամրագրել արդյունքը և հետաձգել տարիքի հետ կապված նոր նշանների առաջացումը:
Եթե աչքերի տակ կամ դեմքի վրա առկա է պարբերական այտուցում կամ ուռածություն է ի հայտ եկել, ապա այդ դեպքում հարկ է հետազոտվել։ Դա կարող է օրգանիզմի ներքին խնդրի հետևանք լինել։
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: