Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հոլիվուդյան աստղը «հետաքրքիր վիճակում» է:
Դժվար է հավատալ, որ գեղեցկուհի շիկահերը` Նիկոլ Քիդմանը, այս տարի դարձել է 52 տարեկան: Դերասանուհին, ում հաջողվել է ժամանակը հետ պտտել, ավելի քան տասներեք տարի երջանիկ ամուսնության մեջ է երաժիշտ Քիթ Ուրբանի հետ: Ամուսինները մեծացնում են երկու աղջիկների` 11-ամյա Սանդեյ Ռոուզին և 8-ամյա Ֆեյթ Մարգարեթին: Newidea պորտալի աղբյուրը հաղորդել է, որ հանրահայտ զույգը պատրաստվում է երրորդ անգամ ծնող դառնալու:
«Նիկոլն ընկերներին պատմել է որ մի քանի շաբաթական հղի է: Ժամկետը մեծ չէ, սակայն բոլորy պարզապես երջանիկ են»,-նշել է աղբյուրը:
Հայտնի է, որ Նիկոլի և Քիթի կրտսեր դստերը ծննդաբերել է փոխնակ մայրը, այդ իսկ պատճառով արհեստական բեղմնավորման հաջողված փորձն ընկալվեց որպես հրաշք:
«Գաղտնիք չէ, որ նրա տարիքում հղիանալն առանց կողմնակի միջամտության հեշտ չէր լինի: Սակայն, ի ուրախություն, նա ստիպված չեղավ դրական արդյունքին երկար սպասել»,-ասել է պորտալի աղբյուրը:
01-11-2025 11:54 ZipHealth-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքից առաջ սեքսով զբաղվող ամերիկացիները ցուցաբերում են արտադրողականության (71%), առաջադրանքների կատարման (70%), կենտրոնացման (58%), մոտիվացիայի (57%) և աշխատանքից բավարարվածության (54%) ամենաբարձր ցուցանիշներ: Ավելին, առավոտյան սեքսը դրական ազդեցություն ունի աշխատավարձի և կարիերայի վրա. հարցվածների գրեթե մեկ հինգերորդը (19%) նշել է, որ անցյալ տարվա ընթացքում ստացել է պաշտոնի բարձրացում, իսկ կեսից ավելին (51%) ստացել է աշխատավարձի բարձրացում, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են երեկոյան սեքսը։
01-11-2025 11:50 Չինացի հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են տղամարդկանցից կրկնակի պակաս ֆիզիկական վարժություններ անել: Ըստ նրանց՝ ֆիզիկական վարժությունները կանանց համար ավելի օգտակար են, քան տղամարդկանց: Շաբաթական մոտ չորս ժամ ֆիզիկական վարժություններ կատարող կանայք կարող են միջինում մեկ երրորդով նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն տղամարդիկ կարիք ունեն կրկնակի ավելի ֆիզիկական ակտիվության՝ շաբաթական գրեթե ինը ժամ:
01-11-2025 11:37 Քեթի Փերին որոշել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր նոր սիրավեպին մոտենալ ամենայն լրջությամբ։ Ըստ Daily Mail-ի, երգչուհին օգտագործում է ընկերների և նույնիսկ էքստրասենսի խորհուրդները՝ «իր կյանքի սիրո» հետ հարաբերություններ կառուցելու համար։ Երգչուհին վաղուց է հետաքրքրված էզոտերիկայով. աստղագուշակությունը, թվաբանությունը, թարո քարտերը, հրեշտակային թվերը և անցյալ կյանքի ուսումնասիրությունները նրա պրակտիկաներից միայն մի քանիսն են։
01-11-2025 02:02 Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները: Մասնագետները նշել են, որ այս մթերքները արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում են ոսկորների փխրունության։ Օրինակ՝ շաքարը օրգանիզմում ստեղծում է թթվային միջավայր, որի չեզոքացման համար օրքանիզմը ստիպված է օգտագործել ոսկորների կալցիումը:
01-11-2025 01:06 Դեմի Մուրը Լոս Անջելեսում ներկա է գտնվել «Landman» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային: 62-ամյա դերասանուհին կարմիր գորգով անցել է մոխրագույն զգեստով և բեժ կոշիկներով: Նա լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Անջելինա Ջոլիի 70-ամյա նախկին ամուսնու՝ Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, ով գլխավոր դերն է խաղացել շոուում: