Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես ընտրել շրջազգես plus size կանանց համար

21.06.2019

Յուրաքանչյուր կին ցանկանում է հմայիչ ու ոճային տեսք ունենալ ցանկացած իրավիճակում: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ տարիքի է նա, ինչպիսի կազմվածք ու քաշ ունի: Սակայն կատարյալ կազմվածք ունենալ և ցանկացած հագուստով հարմարավետ զգալ, ոչ բոլորին է բախտ վիճակված: Ինչպե՞ս ընտրել շրջազգեստ, որպեսզի դյութիչ տեսք ունենաք plus size կազմվածքի պարագայում. կիմանաք ստորև:

Մեծ քաշը երբեք էլ չի նշանակում, որ կինը գայթակղիչ լինել չի կարող: Այդուհանդերձ, հագուստ ընտրելիս նա պետք է հաշվի նստի որոշ նրբությունների հետ: Նախևառաջ՝ ձևը պետք է շահեկանորեն ընդգծի կազմվածքի առավելությունները: Դրա համար պետք է ընտրել ոչ կիպ գրկող զգեստներ և, միաժամանակ՝ ոչ առանց ձևի: Ոսկե միջինն է այն շրջազգեստը, որը լավ կնստի մարմնի վրա: Կարևոր է նաև, որ հագուստն ընդգծի իրանը:

Ընտրում ենք ձևը

Լավ է, եթե հագուստի երկարությունը լինի ծնկից մի փոքր ներքև: Երկար հագուստը թույլ կտա մի փոքր տեսողականորեն երկարացնել հասակը, իսկ մինչև ծնկի կեսը հասնող շրջազգեստն, ընդհակառակը, կկարճացնի մի քանի սանտիմետրով: Բնականաբար, աչք ծակող մինին տեղին չի լինի: Թևքերը ցանկալի է ընտրել երեք քառորդի չափով: Թմբլիկ թևեր ունեցողներին խորհուրդ չի տրվում կարճ թևքերով շոր հագնել:

Եթե կինը նեղ ուսեր և լայն կոնքեր ունի, ապա նրան չի սազի այնպիսի շրջազգեստ, որի փեշերը լայնանում են անմիջապես կոնքերից: Ասիմետրիկ ուսերը, ճոխ ժապավենանախշերը, ընդգծվող ծալքերը չեն ողջունվում: Պարզությունը և գծերի հստակությունը շատ ավելի լավ կընդգծի կանացիությունը: Ավելորդ կլինի նաև բազմաշերտությունը:

600x580

Գունային երանգները

Չնայած նրան, որ մուգ գույները միշտ էլ տեսողականորեն ձգում են կազմվածքը, plus size կազմվածքով կանաց հարկ է ուշադրություն դարձնել նաև նորաձև երանգներին: Դրանք մուգ կապույտն է, հագեցված կանաչը, բորդոն, մուգ կարմիրը: Խորհուրդ չի տրվում պաստելային գույները, ինչպես նաև մարմինը երկու կեսի բաժանող կոնտրաստային համադրությունները, խոշոր, վառ նախշազարդերը: Եթե գունանախշ շրջազգեստ եք ցանկանում, ապա ընտրեք ուղղահայաց նկարներով կամ պտավոր տեսակները:

Կտորը

Թմբլիկ կանանց դուր կգան բնական կտորները: Առօրյա զգեստի համար նպատակահարմար են բամակյա, տրիկոտաժե, բրդյա և կտավատե կտորները: Հարկ է խուսափել կիսաթափանցիկ և, առավել ևս, թափանցիկ կտորներից։ Որպեսզի թեթևություն հաղորդվի, ընտրեք բարակ, բայց ոչ թափանցիկ կտորներ։ Չարժե կանգ առնել նաև փայլուն և հաստ կտորների վրա։

600x580

Հարմար չափս

Որպես կանոն պիտակների վրա նշված չափսը հաճախ հաշվարված է լինում միջին վիճակագրական կազմվածքների համար։ Այդ իսկ պատճառով գիրուկ կանանց հարկ է մեծ ժամանակ ծախսել հանդերձարաններում, հարմար հագուստը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։ Դա անհրաժեշտ, որպեսզի ընտրել շրջազգեստի այն չափը, որը ոչ մի տեղ ծալքեր չի ունենա, չի կախվի կամ մտնի մարմնի մեջ։ Ճիշտ ընտրված հագուստը ընդգծում է ձեր կանացիությունը և հմայքը, ինչպես նաև թույլ է տալիս ինքնավստահ զգալ ցանկացած իրավիճակում։

Դիտվել է 1341 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևություն է մտել «ակվարելային» դիմահարդարումը

15.11.2019
Աստղերը սովորել են աշխատել ջրաներկերով և այն օգտագործում են դիմահարդարման մեջ։

Ոճային արգելքներ, որոնք արդեն թույլատրելի են

08.11.2019
Այլևս ոք չի վախենում ռոմանտիկ շրջազգեստները համադրել սպորտային կոշիկների հետ, բայց նորաձև վախերը դեռևս մնում են:

Նորաձև են բյուրեղներով պայուսակները

07.11.2019
Գլամուրային այս թրենդն արդեն հավանել եմ Ջեյ Լոն և Քիմ Քարդաշյանը։

Նորաձևություն են ներխուժել ոսյկա երկարաճիտ կոշիկները

30.10.2019
Յուրաքանչյուր աշուն, նորաձևության հետևորդները և ոճաբաններն ընտրում են կոշիկի նոր թրենդ:

Ինչպիսի կանացի զգեստներով դու չես մրսի

24.10.2019
Ներկայացնում ենք, թե ինչ թրենդային շրջազգեստներ հագնել ցուրտ եղանակին։

Գրասենյակային դրես-կոդ․ ինչպես սեքսուլ տեսք ունենալ կոստյումով

17.10.2019
Պետք չէ տառապել, եթե ձեր աշխատանքը պահանջում է խիստ դրես-կոդ։ Վերցրու աստղերից մի քանի հնարք և բաղադրիչ, ովքեր գիտեն, թե ինչպես համադրել խիս ու հմայիչ ոճերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-11-2019 11:14
Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը, ըստ People հանդեսի, դարձել է ամենասեքսուալ տղամարդը:
14-11-2019 10:58
Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգից 31-ամյա Նիկոլ Կապերիլան թեւքային գաստրոպլաստիկայի, դիետայի եւ սպորտի շնորհիվ 57 կիլոգրամով նիհարել է։ Նիհարելն օգնել է բարելավել առողջությունը։
14-11-2019 05:15
Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը։
14-11-2019 02:06
Անգլիական Դոլիշ քաղաքի բնակչուհին հրաժարվել է բարձր վարձատրվող աշխատանքից հանուն անտուն կատուների:  54-ամյա Թրեյսի Ատկինն ավելի քան 35 տարի աշխատում էր որպես հիփոթեքային բրոքեր: Աշխատանքի վայրում սթրեսի դեմ պայքարելու համար նա Բելլա մականունով բենգալյան կատու էր գնել:
14-11-2019 01:24
ՌԴ Չելյաբինսկի մարզի Ուստ Կատավ քաղաքի 55-ամյա բնակչուհի Դինա Ազիզովան 11 տարի երեք երեխաներին'20 և 11 տարեկան աղջիկներին և 15 տարեկան որդուն, փակի տակ է պահել: Երեխաները հաջողացրել են փախուստի դիմել, որից հետո կինը տագնապի մեջ այրել է տունը և ինքնասպանության դիմել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.11.2019
Դիտվել է 5470 անգամ
12.11.2019
Դիտվել է 2094 անգամ
08.11.2019
Դիտվել է 997 անգամ
14.11.2019
Դիտվել է 661 անգամ
13.11.2019
Դիտվել է 650 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster