Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

ԱՄՆ-ն հեռու չէ․ online shopping USA

05.06.2019

Տեղեկատվական մեր դարաշրջանում անսահման դյուրացել է ոչ միայն միջանձնաային հաղորդակցությունը, այլև ամենատարբեր ապրանքների ու ծառայությունների ձեքբերումը՝ առանց տնից անգամ դուրս գալու:

Նման յուրահատուկ հնարավորություն է ընձեռում Օnlineshoppingusa.am կայքը, որի միջոցով ԱՄՆ-ում ձեռք բերված ցանկացած ապրանք Հայաստանի և Արցախի տարածքում կարելի է ստանալ ընդամենը 7-10 օրվա ընթացքում: 

Կայքի որոնման և պատվիրման հարմարավետ ու ճկուն համակարգը օգտատերերին հնարավորություն են տալիս օնլայն գնել ու ստանալ ապրանքների ամենալայն տեսականի՝ կանացի զգեստներից, կոշիկներից, աքսեսուարներից սկսած, մինչև ցանկացած մակնիշի ավտոմեքենա

Ի դեպ, կայքի պատասխանատուները նախազգուշացնում են, որ OnlineshoppingUSA-ի միջոցով ապրանք ստանալիս, գնորդը՝ որպես ստացող, համարվում է ներմուծող և իր երկրում պատասխանատու է մաքսային տուրքերի վճարման համար (եթե այդպիսիք կան):

Հատկանշական է, որ բոլոր ամերիկյան համացանցային խանութները, աճուրդներն ու սովորական խանութներն ունեն լավ մշակված երաշխիքային մեխանիզմներ և ապրանքը ետ վերադարձնելու կանոններ՝ գնորդների իրավունքները պաշտպանելու նպատակով: Այդ կանոններն ու երաշխիքները սահմանվում են տվյալ վաճառողի կողմից:

600x580

Երբ OnlineshoppingUSA-ը ուղարկում է գնորդի գնումը, ապա նրան է փոխանցվում սպառողի բոլոր իրավունքներն ինչպես խանութ-վաճառողի, այնպես էլ ապրանքը արտադրողի մասով: Ավելին, եթե ի հայտ են գալիս խնդրահարույց իրավիճակներ, որոնք պահանջում են միջամտություն ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու, կամ բացակայող մասերի տեղափոխման մասով, OnlineshoppingUSA-ը գործում է գնորդի անունից, որպես վերջինիս գործակալ, մինչև խնդրի լուծումը: Ընդ որում՝ դրա դիմաց որևէ գումար չի գանձվում խնդիրների լուծման համար՝ ընկերության կողմից ծախսված ժամանակի համար, սակայն որպես սպառող գնորդը պատասխանատու է հավելյալ փոխադրման ծախսերի մասով, եթե նման կարիք առաջանա ոչ OnlineshoppingUSA-ի մեղքով:

Պատասխանատուները զգուշացնում են ամերիկյան և եվրոպական չափման միավորների՝ չափս, երկարություն, կշիռ և այլն, առկա տարբերությունների մասին: Կայքում տեղակայված մանրամասն աղյուսակներից գնորդները հնարավորություն ունեն ծանոթանալու ամերիկյան և եվրոպական չափերի հարաբերակցությանը:

Հիշարժան է, որ բավականին մատչելի են բեռնափոխադրման համար սահմանված գները՝ նվազագույնը՝ մինչև 200 գր՝ 1000 ԴՐԱՄ, իսկ յուրաքանչյուր 1 կգ –ի դիմաց՝ $ 6,5: Իսկ միջնորդավճարը կազմում է ընդամենը 3000 դրամ:

Կայքի պատասխանատուների հավաստմամբ՝ օրեցօր ընդլայնվում է կայքից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Սա, նրանց հավաստմամբ՝ պայմանավորված է մի քանի հանգամանքով. գնումներ օնլայն խանութներից առանց միջնորդների, օնլայն տրամադրվող զեղչերից օգտվելու հնարավորություն, կատարել օնլայն գնումներ՝ չունենալով որևէ բանկային քարտ և այլն: Հայաստանում գործող գրասենյակի առկայությունը օգնում է արագ իրականցնել հաճախորդ-խանութ  կապը, անհապաղ արձագանքել հաճախորդների հարցադրումներին և կարիքներին։ Մատուցվող ծառայությունների հարմարավետութան բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են լինելու:

Դիտվել է 4134 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2026 13:07
Սարիկ Անդրեասյանը իր Ինստագրամում հայտարարել է, որ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի իր էկրանավորումը, որը կթողարկվի հաջորդ տարի, առաջադրվել է Հոլիվուդի 2026 թվականի «Ոսկե թրեյլեր» մրցանակաբաշխության: Ֆիլմը ուշադրության է արժանացել «Լավագույն արտասահմանյան պաստառ» անվանակարգում: Այս մրցանակը գնահատում է կինոմարքեթինգի ոլորտում նվաճումները և հայտնի է որպես կինոմարքեթոլոգների «Օսկար»:
07-05-2026 13:02
33-ամյա Սելենա Գոմեսը ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ դուրս է եկել զբոսանքի։ Զույգը մասնակցել է «Մարտի, կյանքը կարճ է» ֆիլմի Լոս Անջելեսյան պրեմիերային։
07-05-2026 12:53
Եգիպտոսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող  Աննա Ամրոյանը 77 կգ կաննց մրցումներում երկամարտի 240 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
07-05-2026 03:15
Դերասան Նիկոլաս Բրենդոնը, որն առավել հայտնի է «Բաֆի՝ վամպիրների մարդասպանը» պաշտամունքային սերիալում Քսանդեր Հարիսի դերով, 54 տարեկան հասակում մահացավ 2026 թվականի մարտի 20-ին: Page Six-ի կողմից ստացված դիահերձման եզրակացության համաձայն՝ դերասանը մահացել է աթերոսկլերոտիկ և հիպերտոնիկ սրտանոթային հիվանդությունից: Սուր թոքաբորբը և նախկինում կրած սրտի կաթվածը լրացուցիչ նպաստող գործոններ են եղել:
06-05-2026 12:10
2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11624 անգամ
01.05.2026
Դիտվել է 1464 անգամ
04.05.2026
Դիտվել է 1406 անգամ
06.05.2026
Դիտվել է 255 անգամ
07.05.2026
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster