Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Խոյ

Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան: Դուք կդառնաք ավելի խիստ, եռանդուն, եւ դա ձեզ ավելի հետաքրքիր կդարձնի ուրիշների մոտ: Դեպի ձեզ կձգտեն, ձեր հետ հաղորդակցվելը հաճույք կպատճառի։ Օգտագործեք այս ամիսը` աշխարհին ձեր մասին հայտարարելու համար, օրինակ, գովազդեք ձեր գործունեությունը համացանցում:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Ցուլ

Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ձեզ ուրախացնել: Մի խնայեք ոչ ժամանակ եւ ոչ էլ գումար, որպեսզի վերջապես ձեռք բերեք այն, ինչ ցանկանում եք երկար ժամանակ եւ ինչը բարձրացնում է ձեր տրամադրությունը: Այդ նվերը ինքնըստինքյան կբարձրացնի ձեր էներգիայիան եւ կօգնենի փայլուն կերպով հաղթահարել բոլոր պլանավորված գործողությունները:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Երկվորյակներ

Զարգացրեք դիտողականությունը: Հունիսին դուք ավելի հաճախ, քան սովորաբար կանեք այն, ինչը սիրում եք առավելագույնը՝ հաղորդակցվել: Փորձեք անել այնպես, որ ձեր հետ հանդիպումից հետո՝ գարծնական, բարեկամական կամ մտերմական, դիմացինի մոտ թողնեք միայն դրական հույզեր: Սա չի նշանակում, որ պետք է ամեն ինչում համաձայնվեք կամ բավարարեք նրանց պահանջները: Սովորեք լսել եւ հարգել ուրիշների կարծիքները ու ձեզ ավելի բարձր մի դասեք:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Խեցգետին

Ներդրված ջանքերն արդարածված կլինեն: Ամռան առաջին ամիսը կլինի հագեցած եւ «թեժ»: Բազմաթիվ գործերի և իրադարձությունների շարքում մի մոռացեք ձեր սիրելի մարդկանց մասին:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Առյուծ

Ռիսկի գնացեք՝ շամպայնն արդեն սպասում է ձեզ: Ռիսկը, իհարկե, ազնիվ գործ է: Սակայն, համաձայնեք, որ անհրաժեշտ է ռիսկի գնալ խելամիտորեն, օրինակ, աստղերի երաշխավորությամբ: Հունիսին, նրանք՝ աստղերը, ձեր ցանկացած ռիսկային նախաձեգնության առջև կանաչ լույս են վառում: Գործընթացին վերաբերվեք որպես խաղ: Դա 2019 թ. հունիսին հաջողության հասնելու կարեւոր գործոնն է:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Կույս

Դուք ձեզ գովաբանելու առիթ ունեք։ Արեք վերջապես դա: Հունիսին շատ բան իր տեղը կընկնի: Դուք կհասկանաք, թե ինչպես է ձեզ վերաբերվում այս կամ այն մարդը: Հասկացեք իրական պատճառը նրա, թե ինչու է ձեր կյանքում բացակայում այն, ինչը կուզենայիք ունենալ այս տարիքում: Ճիշտ եզրակացություններ արեք․ դա է հենման կետը՝ առաջիկա դրական փոփոխությունների:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Կշեռք

Դուք հրաշալի նորություններ կստանաք։ Ամեն ինչին կասկածելու հակում ունենալով, հունիսին  հանկարծ կդառնաք վճռական եւ անկասելի։ Սա հաջող ամիս է ցանկացած տեսակի նախաձեռնությունների համար, դուք մեկնարկից չեք փախչի՝ վախենալով, իբր, թե ինչ-որ բան սխալ կլինի կամ դեռ պատրաստ չեք: Դուք հասունացել եք մեծ գործերի համար: Աստղերը տալիս են ձեզ իրենց աջակցությունը:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Կարիճ

Ժամանակն է սիրահարվելու եւ սիրելու: Հունիսին ձեր սիրտը լցված կլինի սիրով դեպի ձեզ, աշխարհը, մարդկանց: Կյանքը նոր պայծառ գույներով կշողա, կստիպի արթնանալ քնից եւ նոր գործեր նախաձեռնել: Դուք ավելի ակտիվ կդառնաք, ձեզ ավելի օգտակար կզգաք, եւ ձեր ինքնագնահատականը կուժեղանա ձեռք բերած հաջողությունների ազդեցության ներքո:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Աղեղնավոր

Պատրաստ եղեք ղեկը ձեր ձեռքը վերցնելուն: Շնորհավորանքներ, սիրելի Աղեղնավորներ՝ հունիսը ձեր ամիսն է: Գտնվելով մոլորակների հովանավորության տակ, կկարողանաք շատ բանի հասնել: Փնտրեք ինքներդ ձեզ, փորձարկումներ արեք: Հենց այժմ, ամռան առաջին ամսում, ձեզ մոտ երկրորդ շնչառություն կբացվի, նոր նպատակներ եւ ցանկություններ ի հայտ կգան: Անմիջապես սկսեք ծրագրեր կազմել դրանց իրականացման համար:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Այծեղջյուր

Ականջալուր եզեք ձեր սրտի ձայնին: Եթե ցանկանում եք, որ ձեր որոշ գործողություններ եւ որոշումներ գաղտնի մնան, նախատեսեք դրանք հունիսին (1-21 ամսաթվերին): Ինչ էլ որ մտածած լինեք, աստղերը կպահպանեն ձեր գաղտնիքը: Ինքներդ ձեզ հետ մնալու ժամանակը ծախսեք նոր բացահայտումերի եւ գաղափարների վրա: Հենց միայնության մեջ դուք ուժ կհավաքեք:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Ջրհոս

Մեծ փոփոխություններ են ապասվում ձեր ներսում: Ձեր միջավայրում այնքան շատ հետաքրքիր մարդիկ կան՝ իրանց բարդ ճակատագրերով, անսովոր նախասիրություններվ եւ կյանքի նկատմամբ յուրահատուկ հայացքներով: Բայց գիտե՞ք դուք դրա մասին: Ժամանակն է ավելի լավ ծանոթանալ նրանց հետ, ում հետ կիսում եք աշխատասենյակը, պարի սրահը կամ խոհանոցը: Ազատորեն հարցր տվեք եւ պատրաստ եղեք լսելու այնպիսի պատմություններ, որոնց մասին արժեր գիրք գրել:

Աստղագուշակ հունիսի 2019 թ. Ձկներ

Ինքներդ ձեզ արդար «գնահատական» տվեք: Հունիսին դուք լի կլինեք լավատեսությամբ եւ ինքնավստահությամբ: Այդպիսի տրամադրվածության պարագայում ամենաանհասկանալի ամրոցները կընկնեն ձեր հարձակումների ներքո: Մի վախեցեք նոր գործեր նախաձեռնել: Թող դրանք շատ բարդ լինեն՝ դուք գլուխ կհանեք:

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

Դիտվել է 5406 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

31.12.2019
Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ

01.10.2019
Բարձրություն հավաքեք՝ թռիչքը հիանալի կանցնի: Հոկտեմբերին մոլորակների դիրքը կօգնի ձեզ լուծել երկարամյա խնդիրները:

Աստղագուշակ սեպտեմբերի 2019 թ

03.09.2019
Դուք կունենաք բազմաթիվ ծրագրեր և ցանկություններ, որոնք հնարավոր է ամբողջությամբ իրականացնել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-02-2020 09:29
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ուրախ է, որ իր մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում է» նոր ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում: Աղբյուրին հայտնի է դարձել, որ ընկերությունը ձեռք է բերել ռեժիսոր Էդոարդո Պոնտիի ժապավենի ցուցադրման իրավունքը:
19-02-2020 09:22
Վատ քնի պատճառով շատերը սկսում են շատ ուտել, ինչը հանգեցնում է ճարպակալման եւ սրտի հիվանդությունների՝ ասվում է EurekALert-ի մամուլի հաղորդագրության մեջ:
19-02-2020 09:13
Փորձարկումները ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնք շոյել են կատուներին եւ լսել նրանց մլավոցը, նվազում է արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը: Թե ինչպես է դա աշխատում, գիտնականները դեռ րեն պարզել։ 
19-02-2020 02:39
Մոսկվայում կայացել է Օքսանա Ֆյոդորովայի Moda Topical ամսագրի «Տարվա զույգ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել ռուս հայտնի շոումեն, երգիչ Ալեքսանդր Ռևան և նրա հայուհի կինը՝ Անժելիկան:
19-02-2020 02:36
Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիարը կդառնա Chanel №5-ի նոր օծանելիքի գովազդային արշավի դեմքը: Մարիոնը կարիերայի հենց սկզբից եղել է նորաձևության տան մերձավոր ընկերը. նա հաճախ է հայտնվել Chanel-ի զգեստներով կարմիր գորգի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2020
Դիտվել է 1424 անգամ
14.02.2020
Դիտվել է 759 անգամ
18.02.2020
Դիտվել է 710 անգամ
17.02.2020
Դիտվել է 401 անգամ
14.02.2020
Դիտվել է 325 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster