Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կինը եկել է երկիր, որ գտնի իր կեսին. համոզված է աստղագետը

03.05.2012

Հորոսկոպներին հետևում ենք շատերս, սակայն դրանց ճիշտ նշանակության մասին գիտեն քչերը:  Գրագետ օգտվելու դեպքում, պարզվում է,  անգամ հնարավոր է գտնել «երկրորդ կեսին» : LN-ի հետ  զրույցում նման համոզմունք հայտնեց աստղագետ, ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը:

- Տիկին Էլյա, ի՞նչ իշխանություն ունեն մոլորակները կենդանակապերպի նշանների վրա:

- Կյանքի ոլորտները բաշխված են  ըստ կենդանակերպների: Օրինակ՝ Ցուլը իշխում է աշխարհի դրամի վրա, Կույսը՝ առողջական վիճակի, ստեղծարար աշխատանքների մեջ Այծեղջյուրն է ղեկավարում, և այսպես ամեն մեկն ունի իր ոլորտը, որն ինքը ղեկավարում է: Բայց այս ամբողջ ոլորտին էլ խիստ ղեկավար է պետք , այնպիսի ղեկավար, որ չթողնի մարդիկ փչացնեն բոլոր գործերը: Օրինակ՝ Ցուլին և Կշեռքին ղեկավարում է Վեներան: Վեներան էլ բոլորին հայտնի սերն է' իր գեղեցկությամբ, իր հրաշքներով: Դրամ, սեր… Թվում է, թե ուրիշ բան պետք չէ, բայց առողջությունն էլ խոսում իր հերթին: Կշեռքը և Ցուլը միասին Վեներայի ազդեցության տակ են: Բացի այս զույգից, կա նաև երկրորդը' Երկվորյակը և Կույսը, և երկուսին էլ Մերկուրին է ղեկավարում: Չկա այլևս այդպիսի զույգ, որ երկու կենդանակերպի մի մոլորակ իշխի: Մնացածներից յուրաքանչյուրն ունի իր առանձին մոլորակը. Խոյի համար Մարսն է, Ցուլինը' Վեներան, Երկվորյակինը՝ Մերկուրին, Խեցգետնինը' Լուսինը, Առյուծինը' Արեգակը, Կույսին' Մերկուրին, Կշեռքին' Վեներան,Կարիճին' Պլուտոնը, որը ամենախիստ ու դաժան մոլորակն է, որտեղից էլ գալիս է Կարիճների խստությունը, Աղեղնավորինը' Յուպիտերը, որը ղեկավարում է մարդկանց բարեկեցությունը, Այծեղջյուրին' Սատուրնը, որին ասում են «խիստ ծերուկ», և Ձկներին էլ ղեկավարում է Ուրանը: Պլուտոնը, Նեպտունը և Ուրանը ջրի նշաններն են:
Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, երկիր է եկել զարգանալու համար. նրանք, ովքեր չեն զարգանում, իջնում են դեպի ավելի ցածր մոլորակներ: Այսինքն՝ նրանք, ովքեր իրենցից պահանջված զարգացման մակարդակը չեն ապահովում, դառնում են նյութական, ոչնչանում են երկրի վրա, դառնում հող, քար, և այլևս մարդ կոչվելու իրավունք չունեն: Յուրաքանչյուր մարդու մեջ կա մի կաթիլ Աստված: Դա գերհոգի, բարձրագույն հոգի անունն ունի: Մարդու մեջ դա իր բարձրագույն «ես»-ն է: Մարդը պետք է զարգանա այն աստիճանի, որ իր այդ «ես»-ը միավորվի այդ ոգու հետ: Եվ եթե կմիավորվի , մարդը փրկվում է երկիր գալուն պես: Նրան ուրիշ կյանք է սպասվում, նամանավանդ, երբ վերջին նպատակը կատարված է, որն է' գտնել կեսին:

-Կենդանակերպի ո’ր նշաններն են իրար հետ համատեղելի, որոնք`  ոչ:

-Առաջին հերթին պետք է նայել սեռական կապի համատեղելիությանը: Գաղափարականը կլինի թե ոչ, դա երկրորդական է: Անուններով մենք հաշվարկ ենք անում և այդ հարցին պատասխան տալիս: Հիմա ծնվում են վնասված մտածողությամբ մարդիկ: Կան օրեր նույն ամսվա մեջ, որ լավ չեն. իրար հետ սեռական կապ ունեցողները շատ անհաջող երեխաներ կունենան: Դրա համար էլ պետք է անպայման հաշվել: Պետք է իմանալ՝ այդ ժամկետում ծնվածին որ աստղակերպն է համապատասխանում: Կան հատուկ օրերի ծնվածներ, որոնք միմյանց հետ տալիս են լավ սեռական կապ, բացի դրանից, կարող է գիշերն էլ լավ լինի, գաղափարականն էլ լավ լինի, լավ խոսեն միմյանց հետ, բայց ցերեկը լավ չլինեն: Դրա համար, պետք է օգտվեն նաև հատուկ աղյուսակից:
Ընդհանրապես, ըստ ախթարքի (հորոսկոպ-LN), կինը եկել է երկիր, որ գտնի իր կեսին: Եվ մինչև այս բոլորը գերազանց չիմանա, չի կարող գտնել: Խճճված է սերը, ու գիտությունն այնպես, որ մարդը չկարողանա հեշտ գտնել: Հասնում ես մի տեղ, և չես կարողանում տարբերել' դա սերն է, թե գիտությունը: Եվ այդ ճանապարհը կտանի այնտեղ, որտեղ որ պետք է: Եթե կգտնես կեսիդ, ոչ ամուսնալուծություն, ոչ մի ավելորդ բան չի լինի, դավաճանություն էլ չկա այդտեղ: Երբ որ գտնես նրան, դա ահավոր զգացմունք է… Դա աստվածային սերն է' առանց հանդիպումների: Այդտեղ բացվում է քո իսկական «ես»-ը:

- Ստացվում է՝ հորոսկոպ ուսումնասիրելով կարող ես գտնե՞լ երկրորդ կեսիդ:

-Դա միայն տղամարդու համար է դժվար: Կինը կարող է գտնել: Տղամարդիկ դրա համար փորձում են. մինչև 111 կնոջ հետ իրավունք ունեն լինելու, իսկ 112-րդն ինքն է նրան գտնում…

-Այսօր կան բազմաթիվ հորոսկոպներ, և յուրաքանչյուրն ամեն օր տարբեր բաներ է ասում: Ո՞րն ավելի շատ հավատալ: Ո՞րն է իսկապես ճշգրիտ:

-Այդ ախթարքներից ոչ մեկն էլ բոլորի համար ընդհանուր ցուցում լինել չեն կարող: Դրա համար անհատական խնդիրներ են առաջանում: Ամեն մեկն ունի իր ախթարքը: Չի կարելի ընդհանուրի համար դա անել: Ոչ բոլոր Կարիճներն են Կարիճ, ոչ էլ բոլոր Աղավնիներն են Աղավնի… Այնպես որ, ամեն մեկն ունի իր թերությունները, իր ճակատագիրը, իր հոգու որակը, դրանով էլ նրա ճակատագիրն է որոշվում:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 15899 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ANUSHIK | 05-06-2012 15:37
HAMADZAYN EM

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1264 անգամ
21.10.2026
Դիտվել է 420 անգամ
20.10.2026
Դիտվել է 384 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster