Աստղերը մեզ ընտրություն չեն թողնում․ այս ամառ կարճ տաբատները կփոխարինվեն հեծանվորդայինով
03.05.2019
Մի քանի սեզոն առաջ հեծանվորդի տաբատները համարվում էին միայն սպորտային հագուստ, որը հագնել իրեն թույլ էր տալիս միայն Քիմ Քարդաշյանը։
Այժմ արդեն դրանք դարձել են այս ամառվա թրենդը․ բավական է միայն նայել Էմիլի Ռատակովսկու, Հեյլի Բիբերի կամ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի ամենօրյա կերպարներին։
Ի դեպ, Սթեթհեմի սիրելին իր ինստագրամում հրապարակել է լուսանկար, որտեղ ամերիկյան Wardrobe NYC ապրանքանիշի հեծանվորդի տաբատով է։ Վերջինիս նա ավելացրել է Low Classic-ի բաց դարչնագույն բաճկոն և Amina Muaddi-ի բոկոտիներ։
Ընդհանուր առմամբ թրենդսեթերները և աստղերը պարզապես մեզ ընտրություն չեն թողնում՝ սիրելի ջինսե կարճ տաբատները ստիպված են սպասել մինչև հաջորդ ամառ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3773 անգամ
Читать на русском
|