Կարլա Բրունին վախենում է կորցնել ամուսնուն
03.05.2012
Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը' նախկին սուպերմոդել Կարլա Բրունին, լրջորեն անհանգստացած է: Պատճառը նախագահական ընտրությունների քարոզարշավն է, որի ամենաակտիվ մասնակիցն է հենց Սարկոզին:
«Ես վախենում եմ նրա առողջության համար: Նա ընդհանրապես չի մտածում իր մասին, աշխատում է օրը 20 ժամ: Պարտքի անչափելի զգացումը թույլ չի տալիս նրան հանգստանալ անգամ տանը: Նա չի խնայում իրեն, և ես վախենում եմ… Իսկ եթե հանկարծամա՞հ լինի», - բողոքել է Ֆրանսիայի առաջին տիկինը:
Չար լեզուներն էլ ասում են, որ Սարկոզիին այդքան աշխատել ստիպում է մենաստան չգնալու ցանկությունը, քանի որ մի առիթով նա ասել էր, որ չընտրվելու դեպքում ավելի լավ է մենաստան գնա:
Ինչ վերաբերում է Կարլային, արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնվել է մի լուսանկար, որտեղ պապարացիները նկարել են նրան առանց դիմահարդարման, ու պարզ երևում է, որ ամուսնու քարոզարշավներին անձամբ մասնակցող Կարլա Բրունին իրոք հալումաշ է եղել: Նախկին սուպերմոդելը ընկճված ու անխնամ տեսք ունի: Բացի այդ, "Комсомольская правда" թերթը, հղում կատարելով ընտանիքի մտերիմներից մեկին, գրում է' Կարլայի անհանգստությունն ու ուժեղ սթրեսը բերել են նրան, որ վերջինս ստիպված կաթից կտրել է իր փոքրիկին' Ջուլյային, որին ի սկզբանե ցանկանում էր մայրական կաթով կերակրել 8 ամիս: Դիտվել է 2517 անգամ
|