Ամենաարդիական պայուսակները՝ առաջիկա ամիսներին
28.02.2019
Ցանկանո՞ւմ եք ոճային և վառ տեսք ունենալ առաջիկա գարնանն ու ամռանը։ Այդ դեպքում այս հրապարակումը, որում կներկայացնենք սեզոնի ամենանորաձև պայուսակները, ձեզ համար օդտակար կլինի։
Պայուսակ-գլան
Դիզայներների 2019 թվականի հավաքածուներում նախապատվությունը տրվում է գլանաձև պայուսակներին։ Դուք դրանց կգտնեք ամենատարբեր գույներով և նյութերից պատրաստված՝ սկսած հարթ և փայլուն, մինչև անփայլ, նախշապատված կամ զարդերով։ Այդ մոդելները նրբագեղ են և կրողին հաղորդում ընտրովիության և ճոխության հսկայական չափաբաժին։
Մեկ բռնակով պայուսակ
Emporio Armani-ին, Marc Jacons-ը, Dion Lee-ն и Adeam-ը անցյալ տարի թողարկեցին մեկ բռնակով պայուսակներ։ Դրանք մաքուր և պարզ տեսք ունեն, հատակպես, եթե նյութը, որից պատրաստված է՝ բարձրակարգ կաշի է։
Պայուսակ՝ պարանով
Եթե դուք ծանոթ չեք պայուսակներին, որոնց բռնակները պարան են հիշեցնում, ճիշտ ժամանակն է դրանք ներկայացնելու ձեզ։ Տեղակայվելով ձեր ուսին, դրանք նստում են պարզ և հարմարավետ, միաժամանակ իրենց տիրուհուն հաղորդելով ոճային և յուրահատուկ կերպար։
Գործված պայուսակ
Գործված կանացի պայուսակը երբեք նորաձևությունից դուրս չի գալիս։ Այն յուրաքանչյուր կնոջը հաղորդում է կանացիություն, հմայք և խարիզմատիկ կեցվածք, որը մեզ հիշեցնում է ծովափնյա հանգիստ։ Հատկապես հարմարավետ է գարուն-ամառ սեզոնին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4494 անգամ
Читать на русском
|