Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 25-ից մարտի 3-ը 2019 թ․

25.02.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Խոյ

Եթե առաջիկա շաբաթ դուք մոռանաք ալարկոտության և հանգստի մասին, ձեզ սպասում են մեծ հաջողություններ։ Կարիերայում միանշանակ ձեռքբերումներ կունենաք։ Աստղերն առայժմ խոհուրդ չեն տալիս անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարել․ կարող են խնդիրներ առաջանալ։ Փոխարենը՝ առևտուր անելու հրաշալի ժամանակ է։


Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Ցուլ

Ընկերները ձեզ կօգնեն բացահայտել տաղանդները։ Իսկ ահա գումարային հարցերով ծանոթների վրա հույս մի դրեք։ Ավելի լավ է քիչ ծախսել, սակայն պարտք չվերցրել։ Փետրվարի վերջին հոգնածություն կզգաք, սակայն արդեն մարտի սկզբին այն կփոխվի դեպի լավը։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Երկվորյակ

Զբաղվեք ձեր զգեստապահարանի համալրմամբ։ Ի դեպ, վաղուց ժամանակն է ինչ-որ մի բան գնել, որով ձեր վրա կգրավեք շրջապատի ուշադրությունը։ Այս ժամանակաշրջանը ձեր բավականին տխուր կթվա, սակայն ինքնուրույն կարող եք բազմազանություն մտցնել։ Խրախուսվում են ցանկացած ուղևորություններն ու ընկերների հետ հանդիպումները։ Նրանք էներգիա կհաղորեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Խեցգետին

Չզարմանաք․ հոգսերը շատ կլինեն։ Այս շրջանում աստղերը խորհուրդ չեն տալիս ավիաչվերթներ։ Մի շարք Խեցգերիններին սպասվում է աշխատանքի փոփոխություն ավելի հեռանկարայինով։ Մի կառչեք հնից, աշխատեք ձեզ համար նոր սահմաններ բացահայտել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը․ Առյուծ

Նրանից, թե որքան ուշադիր կլինեք մանրուքների նկատմամբ, կախված կլինի ձեր հաջողությունը։ Ուշադիր եղեք ձեր շրջապատի տղամարդկանց նկարմամբ։ Նրանց մեջ կա մեկը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ։ Հարազատները կարող են խնդիրներ ստեղծել ձեզ համար։ Ի՞նչ արած։ Ստիպված եք լուծել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը․ Կույս

Միակ բանը, որ ձեզ կխանգարի այս շաբաթ, ձեր անկազմակերպվածությունն է։ Ամեն տեղ չեք հասցնի, իսկ երբեմն էլ՝ կուշանաք։ Հանգստյան օրերին զբաղվեք հոգուն հարազատ ինչ-որ բանով։ Հատուկ ուշադրւոթյան դարձրեք երեխաներին․ նրանք դժվար ժամանակ են ապրում։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը․ Կշեռք

Ձեր մանրակրկիտությունը կարող է չար կատակ խաղալ։ Երբեմն ձեզ թույլ տվել լինել ոչ կատարյալ։ Ուշադիր հետևեք սննդակարգին․ ավելորդ կիլոգրամներ հավաքելը հիմա շատ հեշտ է։ Մարտի 2-ին և 3-ին սպասեք նորությունների։ Ամենայն հավանականությամբ դրանք դրական կլինեն և կուրախացնեն ձեզ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը․ Կարիճ

Եկել է ավելորդ բաներից ազատվելու ժամանակը։ Խոսքը գնում է տանը լուրջ մաքրության աշխատանքների մասին։ Իսկ աշխատանքի մասին լավ է մոռանաք․ միջնույն է՝ աշխատավայրում որևէ փոփոխություն չի սպասվում։ Այժմ դուք ոչ համարժեք վերաբերմունք կունենաք քննադատությանը։ Այդուհանդերձ, որոշ քննադատություններին արժե ուշադրություն դարձնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Աղեղնավոր

Ձեզ կտանջեն նախկինում կայացրած որոշուների նկատմամբ կասկածները։ Սպասեք ազդանշաններ ճակատագրից։ Հին ծանոթները ձեր կյանք կմտնեն այնքան հանկարծակի, որ դուք անգամ չեք հասցնի ոչիչ ձեռնարկել։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս կապեր հաստատել։ Ուշադիր եղեք առողջության նակտմամբ․մեծ է հիվանդանալու հավանականությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Այծեղջյուր

Ձեզ դրական փոփոխություններ են սպասվում։ Դուք վաղուց եք ձգտում դրանց և այժմ հանգիստ խղճով կարող եք քաղել պտուղները։ Ֆինանսական հարցերում ձեզ բավականին հմուտ կզգաք, այդուհանդերձ դա ձեզ չի ազատի չնախատեսված ծախսերից։ Աշխատեք այժմ ավելի շատ ուրիշների մասին մտածել, քան ձեր։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը. Ջրհոս

Խնդիրները, որոնք ձեզ ուղեկցում էին, վերջապես կանհետանան։ Ձեզնից անգամ ոչինչ չի պահանջվի անել։ Անձնական կայնքի մասին աշխատեք առայժմ չտարածվել․ ինչ իմանաս, գուցե շուրջբոլորը նախանձ մարդի՞կ են։ Իսկ ահա աշխատանքային գաղափարներով արժե կիսվել, հատկապես՝ ղեկավարության հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 25-ից մարտի 3-ը․ Ձկներ

Սեփական զգացմունքներն աշխատեք վերահսկել։ Հատկապես ձեզ հավաք պահեք աշխատավայրում։ Ռոմանտիկ հանդիպումներ ձեզ սպասում են մարտի սկզբին։ Այդուհանդերձ, զգույշ եղեք․ ձեր ճանապարհին հանդիպած ոչ ամեն մեկը կարող է ազնիվ լինել ձեզ հետ։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 9491 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7277 անգամ
27.04.2026
Դիտվել է 683 անգամ
24.04.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster