Mozilla-ն iPhone –ից 10 անգամ ավելի մատչելի սմարթֆոններ կներկայացնի
02.05.2012
Mozilla ընկերությունը 2012 թ. վերջին կամ 2013 -ի սկզբին կներկայացնի իր նոր՝ Boot to Gecko օպերացիոն համակարգով սմարթֆոնը: Mozilla Foundation-ի գլխավոր տնօրեն Հարի Կովաչի խոսքով, հեռախոսների վաճառքը կսկսվի Բրազիլիայից: Boot to Gecko - ն ստեղծված է Gecko շարժիչի հիման վրա, որը օգտագործվում է Firefox բրաուզերում:
Սմարթֆոնը կվաճառվի առանց որևէ բջջային օպերատորի կցվելու, ինչի շնորհիվ այն iPhone –ից 10 անգամ ավելի մատչելի կլինի: Mozilla Foundation-ի գործընկերը կլինի Telefonica ընկերությունը, որն էլ կարտադրի այդ հեռախոսները: Դիտվել է 5006 անգամ
|