Mozilla ընկերությունը 2012 թ. վերջին կամ 2013 -ի սկզբին կներկայացնի իր նոր՝ Boot to Gecko օպերացիոն համակարգով սմարթֆոնը: Mozilla Foundation-ի գլխավոր տնօրեն Հարի Կովաչի խոսքով, հեռախոսների վաճառքը կսկսվի Բրազիլիայից: Boot to Gecko - ն ստեղծված է Gecko շարժիչի հիման վրա, որը օգտագործվում է Firefox բրաուզերում:
Սմարթֆոնը կվաճառվի առանց որևէ բջջային օպերատորի կցվելու, ինչի շնորհիվ այն iPhone –ից 10 անգամ ավելի մատչելի կլինի: Mozilla Foundation-ի գործընկերը կլինի Telefonica ընկերությունը, որն էլ կարտադրի այդ հեռախոսները:
16-01-2025 11:22 «Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44 Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29 Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39 Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16 Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։