Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 21-27-ը 2019 թ․

21.01.2019

Շաբաթվա աստղագուշակ` հունվարի 21-27-ը. Խոյ

Այս ժամանակաշրջանը կարող է հաջողակ լինել սիրո և անձնական կյանքի հետ կապված ցանկացած նախաձեռնության համար։ Նշանի միայնակ ներկայացուցիչները ավելի շատ պետք է տնից դուրս գտնվեն, քանի որ մեծ է հավանականությունը հանդիպելու իրենց ճակատագրին։ Խուսափեք գործարար պարտականություններից։ Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը. Ցուլ

Ժամանակահատվածը բարենպաստ է նոր ծրագրեր իրականացնելու համար։ Զբաղվեք նրանով, ինչն ամրացնում է ձեր դիրքերը, սակայն ժամանակ գտեք նաև ընկերների հետ հանդիպումների և շփումների համար։ Ֆինանսական հարցերում լավ է զգուշություն ցուցաբերեք, ավելի լավ է ձեռնպահ մնաք խոշոր ծախսերից, պարտքով փող մի վերցրեք և մի տվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը. Երկվորյակ

Առաջիկա օրերին դուք կբախվեք խնդիրների, որոնց լուծումը ձեզ հաճույք կպատճառի։ Նոր հաճելի առաջարկներ կստանաք, արժե դրանց ուշադրություն դարձնել։ Եթե լարված իրավիճակներ ծագեն, աշխատեք ինքնուրույն հանգուցալուծում գտնել։ Սիրելի մարդու հետ հարաբերություններում որևէ փոփոխություն չի սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը. Խեցգետին

Այս շաբաթը կարող է բավականին թեժ լինել, դուք պահանջված կլինեք։ Որպեսզի հետագայում ստիպված չլինեք ներողություն խնդրել մտերիմներից, ծանրութեթև արեք ձեր յուրաքանչյուր խոսքը։ Այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից և, ընդհանրապես, ձեր հեղինակությունը չի վնասվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Առյուծ

Շաբաթը բարենպաստ է ցանկացած, անգամ՝ ամենաբարդ նախաձեռնությունների համար։ Վիճելի հարցերն աշխատեք լուծել խաղաղ ճանապարհով․ հակամարտությունները կավարտվեն ոչ ձեր օգտին։ Մի հրաժարվեք շփումներից և հանդիպումներից։ Ձեր սիրելի մարդու հետ հարաբերություններում կթագավորի ներդաշնակությունը։ Գալիս է հաջող ծանոթությունների շրջան։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Կույս

Այս ժամանակահատվածը հաջող է գործարքների կնքնման, պայմանագրերի ստորագրման համար։ Այժմ կարելի է զբաղվել գործերով, որոնց մասին վերջին շրջանում չէիք էլ մտածում։ Ֆինանսական հարցերում կարող են բարդություններ ծագել։ Աշխատեք պարտք չտալ կամ չվերցնել։ Արժե ուշադրություն դարձնել առողջությանը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Կշեռք

Ձեր տրամադրությունը կարող են մթագնել բարեկամների հետ ունեցած անսպասելի հակասությունը։ Ձեզ կհաջողվի բոլոր հարցերում հասնել նպաստավոր լուծման, սակայն պայմանով, որ գրգռվածություն ու ճիչեր չեք ունենա։ Զգուշավոր եղեք ֆինանսական հարցերում և մի շտապեք որոշումեր կայացնելիս։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Կարիճ

Եկել է ձեզ կարողություններն իրացնելու ժամանակը։ Եթե սիրում եք խանութներով շրջել, ապա անցեք վաճառասրահներով և գնեք սրտի ուզածը, սակայն, խելամտության սահմանններում։ Շփվելու սիրահարներին չարժե սահմանապակել կապերը։ Իսկ եթե պարզապես ցանկանում եք թուլանալ ու հանգստանալ, ապա ստիպողաբար ոչինչ մի արեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Աղեղնավոր

Մասնագիտական ոլորտում որևէ կարևոր քայլ մի արեք։ Հրաժարվեք նոր, անգամ առաջին հայացքից հեռանկարային թվացող առաջարկներից։ Ձեզ կպաշարեն կասկածներն ու անինքնավստահությունը։ Այս ժամանակահատվածը պետք է համբերատար անցկացնել, շուտով այն կավարտվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Այծեղջյուր

Կարելի է ճակատագրական որոշումներ ընդունել, որոնք առնչվում են մասնագիտական հարցերին։ Գործընկերները պատրաստ են աջակցել ձեզ, նրանց օգնությամբ փայլուն հաջողություններ կգրանցեք։ Սիրո ազօարեզում հնարավոր է մի փոքր անկում։ Դուք ոչ օբյեկտիվ կգտնվեք մտերիմ մարդու նկատմամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը․ Ջրհոս

Կարևոր գործերն ավելի լավ է հետաձգել։ Այժմ դուք շատ հարցերում կարող եք ոչ գիտակ գտնվել կամ, պարզապես, շփոթվել։ Ընկերների և մտերիմների աջակցությունը թույլ կտա ձեզ ավելի ինքնավստահ զգալ։ Իսկ եթե ինչ-որ բանում սխալվեք, մի տխրեք․ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 21-27-ը. Ձկներ

Կարևոր բանակցություններ վարելիս հույս մի դրեք ինտուիցիայի վրա, ականջալուր եղեք բանականությանը, խուսափեք կոնֆլիկտներից։ Ընկերների և ծանոթների հետ հանդիպումները կարող են անսպասելի արդյունքներ բերել։ Ցանկացած բնագավառում կարող եք հաճելի անակնկալ ունենալ։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9166 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 693 անգամ
24.04.2026
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster