Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

2019 թվականի աստղագուշակ` Կենդանակերպի բոլոր նշանների համար

05.01.2019

Դեղին Հողեղեն Խոզի տարին, եզրափակում է Արևելյան աստղագուշակի տասներկուամյա շրջափուլը, ինչը նշանակում է, որ արդյունքների ամփոփման ճիշտ ժամանկն է`հաշտվելու բոլոր նրանց հետ, ում հետ գժտվել էիք, բաժանվելու նրանցից, ովքեր ձեր կյանք, բացի հիասթափությունից, ոչինչ չեն բերում: Թե ինչ է մեզ սպասվում 2019 թվականին՝ կպատմեն աստղերը:

2019 թվականի աստղագուշակ. Խոյ

Տարվա առաջին կեսին Խոյերը շատ հնարավորություններ կունենան իրենց կյանքը բարելավելու համար: Նրանք հնարավորություն կունենան լավագույնս դրսևորվելու իրենց աշխատանքում եւ կստացան առաջխաղացման առաջարկ: Նրանք կարող են նաեւ հանդիպել իրենց սերուն: Այնուամենայնիվ, սիրավեպը կմարի նույնքան արագ, որքան արագ ծագել էր այն դեպքում, եթե Խոյերը չվերանայեն իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ, ու կշարունակեն արտահայտել իրենց դժգոհությունը եւ ոչինչից խանդի տեսարաններ կստեղծեն:Տարվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացմներ: Օրգանիզմին հանգստանալու և թուլանալու հնարավորություն տվեք:

2019 թվականի աստղագուշակ. Ցուլ

Ցուլերը ողջ տարին համառորեն կաշխատեն, սակայն դա բավական լավ արդյունքներ կբերի: Ոմանք նույնիսկ որոշում կկայացնեն, վերջապես, սկսելու իրենց սեփական գործը, և այդ ժամանակ աշխատանքն էլ ավելի կշատանա, բայց ձեր բոլոր պլանները կիրականանան: Եվ, այդուհանդերձ, շատ մի ծանրաբեռնվեք, ժամանակ գտեք ընտանեկան հանգստի եւ ճանապարհորդության համար:Խոզի տարին Ցուլերին կբերի շատ նոր ծանոթություններ: Այս տարվա ընթացքում շատերի հետ ունեցած ծանոթությունները երկար ժամանակ կպահպանվեն: Միայնակ Ցուլերին փոփոխություն է ակնկալվում անձնական ճակատում: Կարևորը՝ եղեք վճռական է եւ մի մտածեք այն մասին, թե արդյոք ճիշտ եք անում: Ամուսնացած Ցուլերին սպասվում է ընտանիքի ակնկալել համալրում։

2019 թվականի աստղագուշակ. Երկվորյակներ

Զվարթ եւ շփովող Խոզը Երկվորյակներին վերաբերվում է համակրանքով, ինչը նշանակում է, որ նրանք հաջողության կհասնեն ցանկացած գործում, որը կնախաձեռնեն: Այն հատկապես նպաստավոր կլինի ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց համար. նրանց սպասում է նոր, հետաքրքիր, լավ վարձատրվող նախագծեր: Բայց այս մեդալը ունի նաև հակառակ կողմ. գործի մեջ խորասուզվերով, դուք կարող եք անախորժություններ ունենալ ընտանիքում: Այդ պատճառով փորձեք ժամանակ հատկացնել ձեր սիրելիներին, նրանց հաճելի անակնկալներ մատուցել: Արդեն ամռանը Երկվորյակները կկարողանան տեսնել իրենց գործունեության առաջին պտուղները, մի փոքր հանգստանալ եւ մի որոշ ժամանակով արձակուրդ գնալ: Ի դեպ, հավանական է, որ հեց արձակուրդի ժամանակ դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր կարող են դառնալ ձեր գործընկերը կամ օգտակար կլինեն բիզնեսում: Իսկ ազատ Երկվորյակները կունենան գլխապտույտ սիրավեպ: Հրաժարվեք էքստրեմալ սպորտաձևերից` մեծ է վնասվածքներ ստանալու ռիսկը:

2019 թվականի աստղագուշակ. Խեցգետին

Խեցգետինները կհոգնեն հաղորդակցությունից, կփակվեն իրենք իրենց մեջ է՝ նվազագույնի հասցնելով շփումը ուրիշների հետ, նույնիսկ՝ ամենամտերիմներից: Մասնագիտության մեջ հաջողության կհասնեն այս նշանի այն ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ կանեն ինքնուրույն, քանի որ նրանց համար դժվար կլինի աշխատել թիմում: Անձնական կյանքում ընտանեկան բախումներ կլինեն: Դժվարություններից խուսափելու համար փորձեք հաղթահարել ինքներդ ձեզ՝ երբեմն դուրս եկեք, ճանապարհորդեք, որոնց արդյունքում նոր ծանոթություններ ձեռք կբերեք, մի փչացրեք հարաբերությունները ընկերների եւ հարազատների հետ: Միեւնույն ժամանակ, ժամանակ մի վատնեք այն մարդկանց վրա, որոնք բացասական ազդեցություններ են բերում ձեր կյանքում: Խնդիրներ կառաջանան աղեստամոքսային տրակտի եւ ավելցուկային քաշի առաջացման հետ: Փորձեք ճիշտ սնվել եւ առնվազն մի քիչ սպորտով զբաղվել:

2019 թվականի աստղագուշակ. Առյուծ

Տարվա առաջին կեսին Առյուծները միշտ ուշադրությունն կենտրոնում կլինեն, եւ նրաց ջանքերը վերջնականապես կգնահատվեն, ու կստանան առաջխաղացում եւ դրանով պայմանավորված՝ նոր պարտականությունների շրջանակ: Ուշադրություն կպահանջեն նաեւ հարազատները, որոնք խնդիրներ կստեղծեն, եւ Առյուծները ստիպված կլինեն լուծել դրանք: Վերաբաշխեք ուժերը և մի լարվեք։ Ընտրեք այն, ինչ ձեզ է հարկավոր, եւ մի շտապեք լուծել ուրիշների խնդիրները: Կիսված լինելով աշխատանքի եւ ընտանիքի միջեւ, կարող եք վնասել առողջությանը: Դա կարտահայտվի հաճախակի գլխացավերով: Մի սպասեք, մինչեւ դա ինքն իրեն անցնի, դիմեք բժշկի, հակառակ դեպքում կարող է զարգանալ քրոնիկ հիվանդություն: Ամռանը հնարավոր է հանդիպեք ձեր մեծ սիրուն: Ավելին, զգացմունքներն այնքան ուժեղ կլինեն, որ լուրջ փոփոխություններ կբերեն՝ տեղափոխում այլ քաղաք կամ երկիր, աշխատանքի փոփոխություն, նույնիսկ՝ ընտանիքից հեռացում եւ այլն: Ամուսնացած Առյուծներին սպասում է ընտանիքի համալրում:

2019 թվականի աստղագուշակ. Կույս

Կույսերի համար այս տարին կլինի սխալների ուղղման և արդյունքների ամփոփման ժամանակաշրջան։ Այժմ եկել է բերքը հավաքելու ժամանակը։ Եվ կհավաքեք այն, ինչ ցանել եք։ Հավանականություն կա, որ գարնանը կբարելավեք հարաբերությունները գործընկերների հետ, չի բացառվում, անգամ, որ աշխատանքային սիրավեպ ունենաք, որն արդյունքում կարող է ավարտվել ամուսնությամբ։ Խուսափեք գերսառեցումից և օրգանիզմին այլ աննախադեպ ծանրաբեռնվածություն տալուց․ դրանք կարող են ձեր օրգանիզմին հաղորդել քրոնիկ հիվանդություններ։ Տարվա երկրորդ կեսին Կույսերը կստանան հետաքրքիր գարծնական առաջարկ։ Լավ կշռեք բոլոր «թեր» և «դեմ կողմերը», հանգամանալի հետազոտեք գործարար-նախագիծը և որպես գործընկեր ընտրել միայն շատ վստահելիներին, որպեսզի նվազագույնի հասցնեք հավանականությունը, որ ինչ որ բան այնպես չի գնա։

2019 թվականի աստղագուշակ. Կշեռք

Կշեռքներն իրենց մեջ կբացահայտեն նոր հնարավորություններ։ Նրանց մեջ ցանկություն կառաջանա նոր բան սովորելու կամ իրենց հոբին վերածելու եկամուտի աղբյուրի։ Կշեռքների մի մասը կլուծեն իրենց աշխատանքի փոփոխության հարցը կամ նույնիսկ նոր մասնագիտություն ստանալ։ Եթե նրանք չերկնչեն գնալ իրենց ստեղծագործական ներշնչանքի ճանապարհով, ապա նրանց մոտ ամեն ինչ կստացվի․ օգտակար կապեր կհաստատվեն, իսկ հանգամանքները նպաստավոր կդասավորվեն։ Իրենց նոր հետաքրքրությամբ տարվելով, հնարավոր է ունենաք հակասություններ ընտանիքում, այդ իսկ պատճառով աշխատեք չմոռանալ մտերիմների մասին։ Կուրախացնի ինքնազգացողությունը՝ ոչ մի լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա։ Հնարավոր են մի փոքր տհաճություններ սիրտ-անոթային համակարգի հետ կապված, ուստի աշխատեք քիչ սուրճ խմել և մանրուքների պարճառով չնյարդայնանալ։ Հնարավոր է նոր անշարժ գույքի ձեռքբերում կամ եղած բնակարանի կապիտալ վերանորոգում։

2019 թվականի աստղագուշակ. Կարիճ

Կարիճների համար այս տարի կսկսի կյանքի նոր փուլ։ Փոփողությունները կարող են վերաբերվել կարիերային, բիզնեսին, կրթությանը, անձնական կյանքին։ Հնարավոր է տեղափոխություն այլ քաղաք կամ նույնիսկ՝ երկիր։ Ողջ հինը կփլուզվի աչքի առջև՝ ճանապարհ բացելով նորի համար։ Հարկապես ծանր կլինի մայիսին։ Այդ շրջանի համար ոչ մի նոր նախաձեռնություն մի ծրագրավորեք և աշխատեք տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ հանդուրժող լինել, հիշեք՝ այս շրջանը շուտով կանցնի։ Արդեն ամռան սկսզբին դուք կզգաք ուժերի ներհոսք և նոր հնարավորություններ կտեսնեք մտահղացումների իրականացման համար։ Ամռանը հնարավոր է նաև ունենաք բուռն սիրավեպ։ Դեկտեմբերին իրավիճակը լիովին կկարգավորվի և զերծ կմնաք «ալեկոծություններից», անձնական կյանքը կկարգավորվի, իսկ աշխատավայրում կարձանագրվի կարիերայի աճ։ Եվ ընդհանրապես՝ խնայեք նյարդերը և այլոց խնդիրները մի վերցրեք ձեզ վրա։

2019 թվականի աստղագուշակ. Աղեղնավոր

Սովորաբար կենսուրախ Աղեղնավորը տարվա սկզբին կզգա ուժերի անկում՝ կապված, նախևառաջ, նյութական խնդիրների հետ։ Օգնությունը կգա մտերիմ ընկերներից և բարեկամներից, ովքեր կարող են ելք գտնել դժվար իրավիճակներից։ Եվ արդեն անռան վերջին ձեր նյութական վիճակը կբարելավվի այնքան, որ դուք կսկսեք մտածել տան հարմարավետության կամ բնակմակերեսի մեծացման մասին։ Դա, ի դեպ, կարող է լինել այն պատճառով, որ աղեղնավորները կարող են ամուսնանալ կամ ընտանիքում համալում ունենալ։ Միայնակ աղեղնավորների մոտ կարող են զգացմունքներ առաջանալ այն մարդու նկատմամբ, ում վաղուց ճանաչում են։

2019 թվականի աստղագուշակ. Այծեղջյուր

Խոզի տարին Այծեղջյուրներին, ովքեր սիրում են, որ ամեն ինչ ըստ նախատեսվածի է գնում, մի շարք անակնկալներ կմատուցի։ Դրանք կարող են լուրջ փոփոխություններ լինել կյանքում՝ կապված աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխության հետ։ Այծեղջյուրներին սպասվում են նաև բազմաթիվ նոր ծանոթություններ, որոնք կարող են հետագայում դառնալ գործընկերներ։ Անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող կընթանա․ամուսնացած Այծեղջյուրները կկարողանան ամրացնել իրենց հարաբերությունները երկրորդ կեսի հետ և անցնել նոր մակարդակի, եթե կարողանան առաջ տանել ոչ միայն իրենց կարծիքը։ Ազատ Այծեղջյուրներն իրենց սիրուն կարող են հանդիպել աշնանը։ Հնարավոր են որոշակի բարդություններ կապված առողջության հետ՝ պայմանավորված էմոցիոնալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և անառողջ ապրելակերպով։

2019 թվականի աստղագուշակ. Ջրհոս

Ջրհոսների համար այս տարին հեշտ չի լինի։ Նրանց սպասվում են հակասություններ սրելիների և ընկերների հետ, ինչը տեղի կունենա, եթե Ջրհոսները չկարողանան սանձել իրենց եսասիրությունը։ Աշխատեք ավելի ըմբռնող լինել ուրիշների զգացնունքների և խնդիրների նկատմամբ․ կյանքը ձեր շուրջը չի պտտվում է։ Ամռան կեսին հնարավոր են նյութական խնդիրներ։ Հաղթահարել դրանք ինքնուրույն, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի։ Դիմեք ընկերների օգնությանը՝ նրանք ձեզ կօգնեն գտնել եկամուտի լրացուցիչ աղբյուր։ Ջրհոսները կկարողանան շունչ  քաշել միայն տարեվերջին։ Այդ շրջանում, եթե անեն ինչ ճիշտ արվի, գործերն աշխատավայրում և անձնական ճակատում բարեհաջող կընթանան։

2019 թվականի աստղագուշակ. Ձկներ

2019 թվականը Ձկների համար բավականին բարեհաջող կդասավորվի։ Նրանց սպասում է աճ կարիերայում և, հնարավոր է, անգամ գլխավորեն որևէ կազմակերպություն։ Ստեղծագործ Ձկները վերջապես կկարողանան իրականացնել իրենց գաղափարները․ իրենց ցուցահանդեսը կազմակերպել, գիրք հրատարակել, ֆիլմ նկարահանել և այլն։ Նրանց աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն, և, հնարավոր է, հայտնվի մարդ, ով կցանկանա հովանավորել Ձկների գործունեությունը։ Ամուսնացած Ձկները կյանքի հաճույքները կվայելեն իրենց մտերիմների հետ միասին, հնարավոր է՝ ճանապարհորդության մեկնեն կամ տան հաամար գնեն երկար սպասված իր։ Միայնակ Ձկները աշնանը կհանդիպեն շատ հետաքրքիր մարդու հետ, սակայն հավանականությունը, որ դրանից որևէ լուրջ բան կստացվի շատ քիչ է։ Հնարավոր է խնդիրներ առաջանան առողջության հետ կապված՝ պայմանվորված մրսելու կամ վատ սովորությունների հետ։ 2019 լավ շրջան է, որպեսզի վերջ տրվի ծխելուն, խմելուն և այլ վատ սովորություններին։

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 12244 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 426 անգամ
10.04.2024
Դիտվել է 261 անգամ
12.04.2024
Դիտվել է 213 անգամ
16.04.2024
Դիտվել է 93 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster