Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018

Երեկոն բուլվարը լցնում է բազում ձայներով ու երանգներով, բազմալեզու զրույցներին խառնվում է տարաբնույթ երգ-երաժշտությունը, ոճային ու մշակութային բազմազանությունը, գումարած՝ ծովի սիմֆոնիան։ Աջարական Բաթումի այս ծանոթ պատկերի մեջ ականջիս են հասնում լատինական երգի հնչյուններ, ավելի ճիշտ՝ մի ձայն, որը մեխում է ինձ տեղում․ միթե՞ նրա ձայնն է։ Ինքնաբերաբար քայլում եմ դեպի սրահը, ու...նա է՝ Լինան։ Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան հնչյունային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

«Երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Երաժշտությունն ինձ համար զգացմունք է և ինձ, իսկապես, երջանկացնում է: Դա ինձ համար հռչակ ստանալու կամ դեմքս թերթերում տեսնելու միջոց չէ: Դա այն փաստի վկայությունն է, որ ես, իսկապես, դրանով շնչում եմ, ապրում»,-այսպիսին է երգչուհի Լինա Խաչատրյանի կարգախոսը:

 600x580

Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը երաժիշտ Սարգիս Խաչատրյանն է, մայրը տիրապետում է դաշնամուրին: Սա դեռ վերջը չէ. հորաքույրը՝ Սոֆիա Խաչատրյանը, դասական երգչուհի է և վոկալի փորձառու մասնագետ, տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է և աշխատել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Տան փոքրն է՝ քրոջից ու եղբորից հետո:

 600x580

-Իսկ ինչու Լինա՞։ Ինչպե՞ս սկսվեց․․․

-Իրական անունս Լիանա է, սակայն ժամանակի ընթացքում կրճատելով անվանել են Լինա, և այդպես էլ մնացել է: Ես մանկուց տանը շատ եմ լսել դասական, ջազային, որակյալ այլ երաժշտություն, ունեցել եմ լավ լսողություն ու երգելու ունակություն։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ: Բայց դա միայն անիրական երազանք էր թվում ինձ, քանի որ ծնողներս, հատկապես հայրս, չէր ուզում, որ գնամ այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ է: Ես, լսելով նրան, իմ մեջ փորձում էի հանգցնել այդ կրակը:

-Եվ, այնուամենայնիվ, ո՞ր ճանապարհները քեզ բերեցին երգարվեստ։

-Սովորել եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2007-2008 ընդունվել Հայ-Ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն, ստացել վարսահարդար-ոճաբանի մասնագիտություն: 2010-2011 սովորեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ստանալով դիզայների մասնագիտություն: Երկար էի փնտրում իմ դերը այս կյանքում, սակայն հոգուս խորքում գիտեի, որ իմ տեղը բեմում է և երգարվեստում: Տարբեր ասպարեզներում ինձ փորձեցի: Փոքր ինչ ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար, սակայն այդ տարիներն ինձ շատ բան սովորեցրին։ Ոչինչ հենց այնպես չի լինում։

 600x580

-Իսկ ի՞նչ ճանապարհով կատարելագործեցիր երաժշտական մասնագիտական հմտություններդ։

-Պարել եմ Hip-Hop, Popping ոճերում, 5 տարի հաճախել եմ Սարգիս Անդրեասյանի պարային ստուդիա, 2013 թվականին popping ոճում երկրորդ մրցանակ նվաճեցի Armenian Street Jame մրցույթում։ Ի վերջո, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իմն է, ինչն, իրոք, ինձ պետք է՝ 24 տարեկանում որոշեցի և ընդունվեցի Երևանի Էստրադային և Ջազզային արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի 2016-ին ու կարծում եմ՝ շուտ պետք է այդ քայլն անեի։ Դա կօգներ ավելի շուտ սկսել երգչուհու կարիերան, որին այդքան տարիներ սպասում էի: Չնայած՝ լավ է ուշ, քան երբեք․ ես սիրում եմ խոչընդոտներ հաղթահարել: Ծնողներս հիմա ավելի մեղմ են նայում իմ որոշմանը՝ տեսնելով, որ ապրում եմ դրանով: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն մտքիս միշտ երգչուհի դառնալն էր։ Վստահ եմ, որ Հայաստանում կա ու կլինի որակյալ երաժշտություն:

600x580

-Որպես երգչուհի բեմահարթակում հանդես գալն ինչպե՞ս ստացվեց։

-2016 թվականից սկսվեց բուռն համերգների շրջանը: Ամերիկացի Ռոբին Բալմերը, ով վաղուց ապրում և ստեղծագործում է Հայաստանում, առաջարկեց միանալ իր խմբին և աշխատել միասին: Համաձայնվեցի, և մոտ մեկ տարի համերգներ տվեցինք Հայաստանի տարբեր վայրերում: Բազում երաժշտական առաջարկներ ստացա տարբեր խմբերից։ Ի վերջո որոշեցի աշխատել Lá Luna Band-ի փորձառու երաժիշտների հետ՝ Արմեն Ավետիսյան (դաշնակահար), Արմեն Մովսիսյան (հարվածային գործիքներ), Երևանի Ջազ բենդի բասկիթառահար Արամ Կարապետյան, Լևոն Պուչինյան (փողային), Վլադ Ծատուրյան (տրոմբոն), Մարատ Հակոբյան (սաքսոֆոն)։ Հիմա էլ հաճախ ելույթներ եմ ունենում Lá Luna Band-ի կազմում Հայաստանի տարբեր ջազային միջոցառումների ժամանակ։ 

 600x580

-Իսկ ի՞նչ ես ծրագրել ապագայի համար։

-2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից առաջարկ ստացա առաջին ջազ մենահամերգ կազմակերպելու առնչությամբ: Ես, իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գիտեմ՝ մեր ազգը ջազ սիրում է և ունի դրա քաղցը։ Այսպիսով, դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա առաջին մենահամերգս, որին հրավիրում եմ բոլոր ջազի սիրահարներին։ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, սակայն ասեմ, որ երազանքներս քայլ առ քայլ իրականանում են։ Շուտով կնկարահանվի առաջին տեսահոլովակս։ Մեկ այլ քաղցրություն ունի այն, ինչին դժվարությամբ ես հասնում։

600x580

-Ընթեցողներին միշտ հետաքրքրում է՝ զբաղվա՞ծ է արդյոք քեզ նման գեղեցկուհի երգչուհու սիրտը։

-Ուղղակի կասեմ, որ սիրտս զբաղված է երաժշտությամբ…

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1165 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018
Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան ձայնային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-03-2019 08:06
Չինաստանի Շանդունի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ արագաքայլ զբոսանքները նվազեցնում են սրտի տագնապից, ինսուլտից կամ քաղցկեղից մահվան վտանգը:
21-03-2019 07:57
Զամբիան արգելել է էներգետիկ ըմպելիքը, որի մեջ վիագրա են խառնել։
21-03-2019 05:00
Թոքերի քաղցկեղը ժամանակին ախտորոշելը բավականին դժվար է, սովորաբար այն բավականին ուշ են ախտորոշում, իսկ ցանն, ըստ մասնագետների, կարող է մատնանշել վաղ փուլի հիվանդության մասին, ինչը շատ կարեւոր է:
21-03-2019 02:12
Ռուս բժիշկ Վասիլի Շուրովը հայտարարել է, որ երգչուհի Յուլյա Նաչալովան բուժման համար գումար չի ունեցել,  նա նույնիսկ չի կարողացել աշխատավարձ վճարել իր մամուլի քարտուղարին:
20-03-2019 07:55
Ականջօղերի տեսքով հակաբեղմնավորիչներն իրականություն են դարձել. ԱՄՆ-ում Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների հայտնագործության շնորհիվ սինթետիկ հորմոնները կնոջ արյան մեջ հայտնվում են ականջների բլթակների միջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ մարտի 2019 թ   

01.03.2019
Բացառապես բարեհաջող ամիս է. լավագույն օգնականը՝ հաջողությունն է։

LADYNEWS TV
Սրբուկը ներկայացրել է եվրատեսիլյան՝ «Walking Out» երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.03.2019
Դիտվել է 1723 անգամ
15.03.2019
Դիտվել է 685 անգամ
19.03.2019
Դիտվել է 428 անգամ
19.03.2019
Դիտվել է 276 անգամ
21.03.2019
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster