Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 17-23-ը

17.12.2018

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը. Խոյ

Աշխատավայրում կսկսեք վստահորեն առաջխաղացում ունենալ՝ հաղթահարելով արգելքներն ու ձեր կողմը տրամադրելով ավելի մեծ թվով գործընկերների։ Սակայն չմտածված խոստումներ մի տվեք, ավելի ուշ դրանք ձեզ կհիշեցնեն, և ստպված կլինեք կատարել։ Ընդհանուր առմամբ աստղերն այս շաբաթ ձեզ հաջողության հնարավորություն կտան։


Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը. Ցուլ

Դժվար թե հնարավորություն լինի պահպանել անաչառությունը։ Իրավիճակները, որոնցում կարող եք հայտնվել, կլինեն անկանխատեսելի և խառնաշփոթ։ Հնարավոր են տրամադրության տատանումներ և անհանգստություններ, իրադարձություններին լավատեսորեն տրամադրվելը հատում է Ցուլերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը. Երկվորյակ

Պրոֆեսիոնալ ոլորտում անհանգստանալու առիթ չկա։ Ղեկավարությունը գնահատում է, գործընկերները՝ հարգում, նյութական խրախուսանքն իրեն երկար սպասեցնել չի տա։ Ընտանիքի շահերը հասարակական կարծիքին ստորադասելու հարկ չկա։ Եթե դա թույլ չտաք, ապա ընտանիքի անդամների հետ հարաբերությունները միայն կուրախացնեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը. Խեցգետին

Աշխատավայրում հնարավոր են անհիմն հակասություններ, իսկ շրջապատողները չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Աշխատեք ձեզ վրա ավելի պարտականություններ չվերցնել, քան կարող եք կատարել։ Մեծ է սխալներ գործելու հավանականոիթյունը՝ կապված անուշադրության և շտապողականության հետ։ 

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Առյուծ

Հանգիստ և արդյունավետ շաբաթ է։ Սովորեք ավելի լավ վերահսկել ինքներդ ձեզ, կանխագուշակել մտերիմների ցանկությունները և այդ դեպքում տպավորիչ հաջողությունների կհասնեք։ Ընտանիքում ևս հարաբերությունները զարգանում են ներդաշնակ․ բոլորը պատրաստ են օգնելու միմյանց և միասնաբար լուծելու բազմաթիվ տնտեսական հարցեր։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Կույս

Հիշեք նապաստակների մասին ասացվածքը, երբ կցանկանաք լուծել միաժամանակ երկու մեծ խնդիր (դրանցից ոչ մեկը չեք հասցնի մինչև վերջ)։ Այնպես որ՝ ուժերն ու էներգիան մի փոշիացրեք, որպեսզի հետագայում դաժան հիասթափություն չունենաք։ Կիրակի օրն աշխատեք ազատվել տագնապալի մտքերից և լավ հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Կշեռք

Ցանկություն կառաջանա ներփակվելու և հեռու մնալու ընթացիկ գործերից։ Դա ամենալավ որոշումը չէ, քանի որ ձեր կյանքում սկսվում է հաջողությունների փուլը, կարող եք շատ բանի հասնել և շատ բան իրականացնել։ Հարկ կլինի ճիշտ որոշել առաջնահերթությունները և հավատալ հաջողությանը։ Այդ դեպքում այն  կգա՝ անկախ ցանկացած խոչընդոտից։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Կարիճ

Արժե զգույշ լինել արտահարտություններում, քանի որ ձեր խոսքերը կարող են սխալ մեկնաբանել, ինչն, իր հերթին, բացասաբար կանդրադառնա ձեր կարիերայի վրա։ Իսկ մնացած ամեն ինչում ամպեր չեն կուտակվի։ Ժամանակն է կարգի բերել փաստաթղթերը։ Սա նաև լավ ժամանակ է ճանապարհորդելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Աղեղնավոր

Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին և հետևողական գնացեք դեպի ձեր նպատակը։ Նախկինում թույլ տված սխալները կուղղեք և նոր համախոհներ ձեռք կբերեք։ Մտերիմների հետ հարաբերություններում աշխատեք խուսափել երկակի և կիսատ մտքերից։ 

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Այծեղջյուր

Կկարողանաք նորովի հայացք նետել այն առարկաներին ու մարդկանց, որոնց նախկինում չէիք հասկացել և լուրջ չէիք ընդունել։ Դա կամրացնի ձեր դիրքերը կոլեկտիվում և կմեծացնի կարիերայում աճի հավանականությունը։ Տանը ևս շատ բան կհաջողվի անել․ դուք կկարողանաք անգամ իրականացնել երկար սպասված նորոգումը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը Ջրհոս

Այս շաբաթ լիարժեք կդրսևորեք այնպիսի որակներ, ինչպիսիք են հնարամտությունը, խիզախությունը, դժվար իրավիճակներում պատասխանատվությունը ձեր վրա վերցնելը։ Որոշ հարցեր ստիպված կլինեք լուծել շրջապատողներից ծածուկ, որպեսզի խուսափեք քննադատությունից և նրանց կողմից ձեռնարկված հակագործողություններից։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-23-ը. Ձկներ

Ավելորդ զգացմունքայնությունը և նեղացկոտությունը լուրջ խնդիրներ կառաջացնեն կարևոր խնդիրների լուծման ժամանակ։ Ինչ-որ պահի կթվա, որ գործընկերներից և մտերիմներից ոչ մեկ ձեզ չի հասկանում և գնահատում։ Սակայն դուք սխալվում եք։ Չարժե ժամանակից շուտ հետևություններ անել և վիճել նրանց հետ, ովքեր ձեզ սիրում են։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9183 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 703 անգամ
24.04.2026
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster