Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 10-16-ը

10.12.2018

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Խոյ

Աշխատավայրում դրսևորեք գործարար հատկանիշներ, վերլուծական միտք, իրավիճակի էությունը հասկանալու ունակություն։ Ձեր կեսը հիվանդ է և աջակցության կարիք ունի։ Ուշադրություն ցուցաբերեք, ձեր վրա վերցրեք տնային գործերի հիմանական մասը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Ցուլ

Մի ժամանակաշրջան է, երբ կապերը կարող են որոշել շատ բան։ Մի հրաժարվեք օգնությունից։ Տնային հոգսերը կստիպեն ծախսեր անել։ Մի ափսոսացեք, կարևորը՝ խաղաղությունն է ընտանիքում։ Միայնակները հնարավորություն ունեն նոր սիրավեպ սկսելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Երկվորյակ

Լարված շաբաթ է, զգացմունքները դուրս կգան վերահսկողությունից, դժվարություններ կծագեն հարազատների, գործընկերների հետ հարաբերություններում։ Բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկը պետք է ընդունել անմիջապես։ Հակառակ դեպքում կարող եք բաց թողնել հնարավորությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Խեցգետին

Հնարավոր է վերադարձ նախկին գործերին, հաջող աշխատանք նախկին գործընկերների հետ։ Երեխաները կուրախացնեն իրենց հաջողություններով, իսկ հարազատները, հնարավոր է, օգնության կգան անհրաժեշտ պահին։ Հարկ է ձեռնպահ մնալ ավելորդ ծախսերից, ֆինանսաական գործերը բարենպաստ չէ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Առյուծ

Կարիք չկա անմիջապես նետվել հորձանուտը, չարժե սկսել մի քանի գործ միանգամից․ ավելի լավ է ուժերն ուղղել ամենակարևորին։ Նախօրոք մտածեք իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների մասին։ Հաջողությունը կուղեկցի նրան, ով գիտի թե ինչ է ցանկանում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կույս

Այժմ ժամանակը չէ որոշումները երկար-բարակ ծանր ու թեթև անելու։ Արժե համաձայնվել հետաքրքիր առաջարկին։ Ձեր համար շատ ճանապարհներ են բացվել, սա հաջող շաբաթ է փոփոխութթյունների համար։ Խորհրդակցեք միայն ձեր կանխազգացման հետ՝ այն ձեզ չի խաբի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կշեռք

Աշխատեք թույլ չտալ փաստաթղթերի հետ սխալներ։ Մանրակրկիտ ստուգեք կատարած աշխատանքը։ Նոր գործեր սկսել խորհուրդ չի տրվում։ Ոչ բոլոր գործընկերներ են ձեր նկատմամբ բարեհաճ։ Հիշեք այդ մասին, երբ կփորձեք կիսվել ձեր ծրագրերի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կարիճ

Լավ շրջան է, որ փոխեք վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ և պահանջեք աշխատավարձի բարձրացում։ Մի շեղվեք մանրուքների վրա և խուսափեք հակասություններից։ Հակառակ դեպքում տհաճ հետևանքներ կլինեն։ Հնարավոր է հանդիպում նախկին սիրու հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Աղեղնավոր

Ձեզ մոտ կհայտնվեն մեծ թվով նոր պարտականություններ, սակայն սրանք հաճույք կպատճառեն, դուք ինքներդ եք ձգտում դրան։ Պետք չէ հրաժարվել այն գործն ավարտելուց, որը սկսել եք, անգամ, եթե մտերիմները կպնդեն, որ հետ կանգնեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Այծեղջյուր

Հնարավորություն է առաջացել ստանալու ցանկալի պաշտոնը, իսկ ղեկավարությունը կսկսի նկատել ձեր աշխատանքը։ Հնարավոր են որոշ անախորժություններ ընտանիքում՝ վեճեր, չհասկացվածություն։ Գլխավորը՝ ավելորդություններ չասել՝ ուղղելը հետո երկար ժամանակ կպահանջի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Ջրհոս

Աշխատանքում թույլ տված սխալը թույլ չի տա գործընկերներին սատարելզ ձեզ և կբարդացնի գործնական հարաբերությունները։ Հույսը դրեք ձեր ուժերի վրա, բայց ականջալուր եղեք նաև խորհուրդներին։ Կարելի է փոխել աշխատանքի վայրը․ նոր պաշտոնը գայթակղիչ հեռանկարներ կբացի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Ձկներ

Հարկ կլինի աշխուժորեն զբաղվել հին գործերի կարգավորմամբ․ ավարտել նախագծերը, շտապ փակել պարտքերը։ Ակնկալվում են գործուղումներ, սակայն գործընկերոջ հետ սիրավեպը պետք չէ շարունակել։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1958 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 21-27-ը 2019 թ․

21.01.2019
Այս ժամանակաշրջանը կարող է հաջողակ լինել սիրո և անձնական կյանքի հետ կապված ցանկացած նախաձեռնության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 14-20-ը 2019 թ․

14.01.2019
Ձեր նպատակը այդքան էլ դժվար հասանելի չէ, որքան ձեզ թվում է, և դեպի այն տանող ճանապարհի միակ խոչընդոտը կարող է ալարկոտությունը լինել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 7-13-ը 2019 թ․

07.01.2019
Բոլոր դժվարությունները, որոնք այժմ կծագեն՝ պահեք ձեր ներսում։ 

Ժպտացեք, և կյանքը ձեզ կժպտա

28.12.2018
«Ջազ երեկո՝ Լինա Խաչատրյանի հետ» խորագրով համերը ամանորյա լավ նվեր էր մայրաքաղաքի երաժշտասեր հանրությանը։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 24-30-ը

24.12.2018
Դուք կունենաք առանց հակամարտության նախատոնական շաբաթ։ Այնքան հանգիստ կլինեք, որ երկար ժամանակից հետո առաջին անգամ ձեզ կզգաք խաղաղության մեջ:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 17-23-ը

17.12.2018
Չմտածված խոստումներ մի տվեք, ավելի ուշ դրանք ձեզ կհիշեցնեն, և ստպված կլինեք կատարել։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-01-2019 08:11
Ջիլիան Անդերսոնը «Թագը» հեռուստասերիալում կմարմնավորի Մարգարետ Թետչերին:
21-01-2019 08:09
Շարժական հեռախոսը բացասաբար է ազդում կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա:
21-01-2019 08:08
Անբավարար քունն էապես մեծացնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը. գիտնականներ:
21-01-2019 08:07
Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման (2018 թ.), Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» դրաման (2018 թ.) եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը (2018 թ.) առավել մեծ շանսերն ունեն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւն ստանալու «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:
21-01-2019 08:03
Բեղմնավորումից հետո ոնքա՞ն ժամանակ անց է հնարավոր հաստատել հղիությունը. ներկայացրել է բժիշկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

2019 թվականի աստղագուշակ` Կենդանակերպի բոլոր նշանների համար

05.01.2019
Ի՞նչ կբերի խոզի տարին

LADYNEWS TV
ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.01.2019
Դիտվել է 1205 անգամ
16.01.2019
Դիտվել է 828 անգամ
21.01.2019
Դիտվել է 773 անգամ
18.01.2019
Դիտվել է 736 անգամ
17.01.2019
Դիտվել է 693 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster