Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը

29.10.2018

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Խոյ

Ուշադիր եղեք ամեն ինչում: Կարող եք ստանալ կենցաղային կամ արտադրական վնասվածքներ: Սիրո հարցում կլինեք հանդարտ, առանց հատուկ դրսևորումների։ Ոչ մի փոփոխություն: Դուք չեք կարողանա օբյեկտիվորեն գնահատել այն իրավիճակը, որը անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտությունների:

 Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Ցուլ

Առաջիկա օրերին ոչ միայն խորհուրդ է տրվում, այլև թույլատրելի գնալ ձեր ցանկությունների ետևից: Ձեր ներքին ձայնը կուղղորդի ձեզ ճիշտ ուղով, եւ եթե կարծում եք, որ չեք ցանկանում որեւէ մեկի հետ հանդիպել կամ որեւէ պարտականություն կատարել, ապա կարող հանգիստ խղճով դա չանել: Այս շաբաթ ձեզ կարող են ուրախացնել մտերիմ մարդիկ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Երկվորյակ

Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել կամ գործարար փաստաթղթեր ստորագրել: Սակայն շաբաթը հաջող է սիրո հարցերում: Միայնակներին այն կարող է պարգևել նոր հրապուրանք կամ ավելի լուրջ զգացմունքներ: Այս շրջանը լավ է առողջարարական համալիր միջոցառումներ սկսելու համար։ Նախընտրելի է միջավայրի փոփոխությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Խեցգետին

Մի կիսեք ձեր նվիրական մտքերը նույնիսկ սիրելիների հետ․ վտանգ կա, որ այդ տեղեկությունների արտահոսք կլինի եւ կարող է օգտագործվել ձեր դեմ: Մի վստահեք նրանց, ովքեր շատ խոստուներ են տալիս: Հնարավոր է բանավեճ սիրելի մարդու հետ: Առավելագույն ուշադրություն դարձրեք ֆինանսական հարցերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Առյուծ

Եթե ցանկանում եք նոր գործ սկսել, մի կորցրեք հնարավորությունը: Այս շաբաթը շատ բարենպաստ է ձեր ստեղծագործական ունակությունները բացահայտելու համար: Աշխատեք ավելի շատ ժամանակ նվիրել ձեր սիրած գործին կամ այն բանին, ինչ  հարկավոր է անել: Մի հրաժարվեք մարդկանց օգնելուց, բայց թույլ մի տվեք շահագործել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Կույս

Չի կարելի հանգստանալ եւ գնալ հոսանքի ուղղությամբ: Կազմեք ծրագրեր, սակայն որոշակի արդյունք մի ակնկալեք, սպասեք հարմար առիթի: Սիրելի մարդը պատրաստ է աջակցել ձեզ: Այժմ լավ ժամանակն է գնումներ կատարելու համար. դուք կարող եք շահավետ գնումներ կատարել եւ հաճույք ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Կշեռք

Շաբաթը շատ հնարավորություններ կտա, ուստի հանգիստ պլանավորեք դժվարին գործեր եւ կարեւոր հանդիպումներ: Ինչ-որ մեկին սպասում է ճակատագրական ծանոթություն, որը կարող է վերաճել մեծ սիրո: Միակ զգուշացումը. մի մոռացեք պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Կարիճ

Ուշադրություն դարձրեք փոքր թյուրիմացությունների վրա, որոնք կարող են առաջանալ, ընդ որում՝ ոչ ձեր մեղքով: Որոշ ծրագրեր կարող են ձախողվել, քանի որ ժամանակ չեք ունենա դրանք իրականացնելու համար: Փորձեք ստանալ հնարավորինս շատ դրական զգացմունքներ եւ շփվել միայն հաճելի մարդկանց հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Աղեղնավոր

 Դուք կարող եք ձեզ զգալ ջախջախված, եւ աշխատելու ցանկություն առանձնապես չեք ունենա: Ձեզ ձեռք մի առեք, ավելի լավ է ընդմիջում վերցրեք: Որոշ ժամանակ անց, կարող եք հեշտությամբ լրացնել բաց թողածը: Շատ հանդիպումներ, որոնց սպասում եք, կարող են տեղի չունենալ՝ ոչ  ձեր մեղքով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Այծեղջյուր

Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ վեճերում հաջողությունը ձեզ չի ուղեկցի։ Այժմ ձեզ ավելի ձեռնտու կլինի շրջանցելու մարտավարությունը։ Եթե փորձեք ինչ-որ բան պահանջել հարազատներից եւ մտերիմներից, ապա կստանաք միայն լարվածություն եւ թյուրըմբռնում:

 Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը. Ջրհոս

 Շաբաթը հարմար է մասնագիտական գործունեության փոփոխության եւ նվաճումների համար: Առանձնացրեք ամենակարեւոր գործերը եւ զբաղվեք դրանց իրականացմամբ։ Այս շրջանը հետաքրքիր է սիրային հարցերի առումով: Չեն բացառվում  նոր հանդիպումներ եւ ծանոթություններ, որոնք կարող են արմատապես փոխել ձեր ապագա կյանքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը. Ձկներ

Խուսափեք գործարքներ կնքելուց եւ նոր նախագծեր սկսելուց: Հնարավորության դեպքում տեղափոխեք ձեր պարտականությունները գործընկերների կամ սիրելիների ուսերին: Մի միջամտեք այլ մարդկանց հակամարտություններին: Փորձեք պահել բարձր տրամադրություն, խուսափեք հուզմուններից:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։

 

 

 

 

 

Դիտվել է 11125 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1189 անգամ
12.08.2026
Դիտվել է 308 անգամ
14.08.2026
Դիտվել է 228 անգամ
15.08.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster