Ինչպես գեղեցիկ երևալ նկարում... գիտեն մասնագետները
11.10.2018
Ավստրալիայի,ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները հաջող լուսանկարների համար կանոններ են առաջ քաշել: Նրանց հետևելով դուք նույնպես կունենաք գեղեցիկ լուսանկարներ:
Դեմքի ձախ մասը աջից գեղեցիկ է
Շրջվելով տեսախցիկին ձախ մասով, դուք ավելի լավ դուրս կգաք լուսանկարում: Մեր դեմքերը հավասարաչափ չեն և դեմքի ամեն հատվածը կարգավորվում է ուղեղի հակառակ կիսագնդով: Աջ կիսագունդը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար և վերահսկում է դեմքի ձախ մասը, ինչի շնորհիվ ձախ կողմի միմիկան ավելի արտահայտիչ է, քան աջինը:

Գինու բաժակը փչացնում է նկարը
Ալկոհոլի ներկայությունը կադրում, դարձնում է կերպարը ավելի պակաս գրավիչ:

Լայնացրեք բիբերը
Դա կատակ չէ. որքան լայն են լուսանկարի վրա բիբերը այդքան գրավիչ է թվում դեմքը: Այդպիսի արդյունք ստանալու համար լուսանկարվելուց առաջ կկոցեք աչքերը:

Զուսպ ժպտացեք
Նուրբ կիսաժպիտը մեծ համակրանք կառաջացնի համեմատած լուրջ դեմքի արտահայտության հետ, սակայն զարմանալին այն է, որ այն նույնիսկ ավելի լավ է, քան լայն ժպիտը:

Հեռու նայեք
Հայացքը ուղիղ տեսախցիկին ավելի քիչ գրավիչ է դարձնում, քան դեպի հեռուն ուղղված հայացքը:

Խմեք մեկ բաժակ գինի
Նույն մարդկանց գիտնականները նկարել են չհարբած, մեկ բաժակ գինուց հետո և մի քանի բաժակից հետո: Ամենահաջող նկարները համարվել են նրանք, որոնք արվել են մեկ բաժակ գինուց հետո:
Զարմացեք

Ամենահաճելի արտաքին միմիկան պարզվում է ժպիտը չէ: Գրավիչ և հաճելի էմոցիաներից լուսանկարների վրա համարվում է զարմանքը: Փոքր-ինչ բարձրացրած ունքերը, լայն բացած աչքերը, կիսաբաց բերանը և հետաքրքրությունը հայացքում՝ հաջողության գաղտնիքն է:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10312 անգամ
Читать на русском
|