Միասին ապրելով 80 տարի ամուսնական զույգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
06.09.2018
Ճապոնիայի բնակիչներ Մասաո և Միյակո Մատսւմատոները ստացել են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ աշխարհում ամենաերկար ամուսնության համար։
The Hindu-ի հաղորդմամբ՝ այժմ ամուսինը 108 տարեկան է, կինը՝ 100։ Նրանք ամուսնացել են 1937 թվականին և միասին ապրում են 81 տարի։ Այսօր նրանք ունեն 25 ծոռ։
«Ես այնքան ուրախ եմ։ Կարծում եմ՝ ամբողջ հարցը իմ համբերության մեջ է»,- ամուր կապի գաղտնիքը բացել է Միյակոն։
Նախկին ռեկորդը պատկանում էր նորվեգացիներ Կարլ և Գուրդեն Դոլվեններին։ 2004-ին Գուրդենը մահացել է։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5190 անգամ
Читать на русском
|