Քիմ Քարդաշյանը նկարահանվել է համեստ աղջկա կերպարով
22.08.2018
37-ամյա Քիմ Քարդաշյանը, սովորաբար, ուշադրություն է գրավում կիպ գրկող կարճ հագուստներով, սակայն CR Fashion Book ամսագրի նոր թողարկման համար նա Yeezy-ի սովորական հագուստը փոխարինել է Vivienne Westwood-ի կորսետով շրջազգեստով:
Վիկտորիանական բաճկոն, հյուսվածքներ, մետրերով կտորններ․ սրանք բոլորը աստղի՝ Կարին Ռոյթֆելդի կազմակերպած լուսանկարչական նկարահանումների բաղադրիչներն են:
«Զվարճալին այն է, որ հոգով ես համեստ մարդ եմ, չնայած այն հանգամանքին, որ ինձ համար շատ հարմար է այդպիսին չլինելը: Իմ ամենամոտ ընկերները գիտեն դա․․․Ես դիվա չեմ, ով հայտնվում է լուսանկարահանման հրապարակում և իր պահանջները թելադրում։ Սիրում եմ անել այնպիսի բաներ, որոնք ինձ հատուկ չեն»,-մեկնաբանել է Քիմը։
Աստղն առաջին անգամ չէ, որ համաձայնվում է փորձարկում անել CR Fashion Book- ի համար. անցյալ տարի նա հրատարակության էջերում հայտնվել էր Պամելա Անդերսոնի կերպարով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5725 անգամ
Читать на русском
|