Գիտնականները գտել են կնճիռներից ազատվելու եղանակը
01.08.2018
Գիտնականները բացահայտել են այն գենի մուտացիան, որը հանգեցնում է կնճիռների հայտնվելուն և մազաթափության:
Հետազոտության մանրամասն նկարագրությունը հրապարակվել է Cell Death & Disease ամսագրում:
Դոկտոր Քեշավ Սինգխն ու նրա թիմը Ալաբամայի ինստիտուտից (Բիրմինգհեմ) ուսումնասիրել են միտոխոնդրիալ գործառույթը: Միտոխոնդրները բջիջների համար արտադրում են էներգիա, բայց երբ նրանց գործունեությունը մարում է, սկսվում է ծերացումը: Գիտնականները հայտնաբերել են, որ այդ գործառույթի վրա ազդում է միջուկային գենոմը, որի մեջ և հայտնաբերվել է մուտացիան:
Փորձերն անցկացվել են լաբորատոր մկների վրա: Սկզբում հետազոտողներն հետևել են, թե ինչպես են կենդանիներն արձագանքում միտոխոնդրների ակտիվության նվազմանը. մկները սկսել են թուլանալ, մաշկի վրա ծալքեր են հայտնվել, մազածածկույթը թափվել է: Այնուհետև գիտնականներն անջատել են գենի մուտացիան. մաշկը դարձել է ավելի հարթ, սկսել են մազեր աճել և մեծացել է ակտիվությունը:
Այս բացահայտումը կարող է հեղափոխություն առաջացնել գեղեցկության ինդուստրիայում: Փորձագետները հույս ունեն, որ գիտնականներին կհաջողվի ստեղծել դեղ, որը կկարողանա ուժեղացնել միտոխոնդրիալ գործառույթը և կանգնեցնել ծերացումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5310 անգամ
Читать на русском
|