Սելենա Գոմեսը գերազանցել է Բեյոնսեի ռեկորդը
30.07.2018
Երգչուհի Սելենա Գոմեսը հուլիսի 23-ին տենեց ոչ միայն իր ծննդjան տարեդարձը, այլև իր հաղթանակը Instagram-ում։
Նրա հրապարակումը սոցցանցում հավաքեց 1 միլիոն «լայք» հաշված րոպեների ընթացքում։ Նախկինում այդ ռեկորդով կարող էր հպարտանալ մեկ այլ փոփ երգրուհի՝ Բեյոնսեն։
Երեկոյան տոնակատարությունից հետո երգրուհին հրապարակեց տարեդարձից լուսանկարների շարք։ Ընդամենը 13 րոպեի ընթացքում հրապարոկումը հավաքեց 1 միլիոն «լայք»։
Մինչ այդ «արագության» ռեկորդը պատկանում էր Բեյոնսեին` Instagram-ում կատարած միանգամից երկու հրապարակումների առնչությամբ։ Մեկով երգչուհին հայտարարեց իր հղիության մասին, երկրորդում ցույց տվեց նորածին երկվորյակների առաջին լուսանկարը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5214 անգամ
Читать на русском
|