«Միս ԱՊՀ-2018»-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 27-ին Աստանայում. երկու հայուհի կներկայացնեն տարբեր երկրներ
26.07.2018
Անկախ պետությունների համագործակցության ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար կպայքարեն 18-27 տարեկան 25 հաղթող-մասնակիցներ 16 մասնակից երկրներից (ԱՊՀ երկրներից բացի մասնակցում են նաև հրավիրված երկրների ներկայացուցիչներ Վրաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից)։
Մրցույթը, որն անցկացվում է 22-րդ անգամ, այս տարի նվիրված է Ղազախստանի մայրաքաղաք Արտանայի 20-ամյակին։
Մասնակիցները Աստանա են ժամանել եզրափակչից մի քանի օր առաջ։ Նրանց համար մշակված է ժամացային ծրագիր, որի ընթացքում գեղեցկուհիները ծանոթանում են ղազախ ժողովրդի ավանդույթներին և սովորույթներին, այցելում Աստանայի տեսարժան վայրեր, մասնակցում տարբեր, այդ թվում՝ բարեգործական միջոցառումների։
Միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կկայանա հուլիսի 27-ին «Կազմեդիա Օրտալիգլի» կինոհամերգային սրահում։ Մրցույթին մասնակիցները կցուցադրեն ազգային տարազներ, ինչպես նաև՝ երեկոյան զգեստներ։ Հատուկ շոու-ծրագրում հանդես կգամ համաշխարհային էստրադայի աստղեր, տաղանդավոր դերասաններ, հանրահայտ դիզայներներ։
2017 թվականին « Միս ԱՊՀ» մրցույթն անցկացվեց Երևանում։
Հայաստանը Աստանայում կներկայացնի 23-ամյա Ռոմելա Թամարյանը, ով ունի 171 սանտիմետր հասակ։
Եվս մեկ հայուհի՝ մոդել Սուսանա Եղոյանը կներկայաղնի Ղրղզստանը։ Նա 18 տարեկան է, սովորում է Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիայում՝ իրավունք և ձեռներեցություն ֆակուլտետում։
Եկեք ծանոթանանք մրցույթի մյուս մասնակիցներին․
Լատվիայի ներկայացուցիչ Լարիսա Մարիա Ագաֆոնովա, 21 տարեկան, 170 սմ
Ուկրաինան կներկայացնի Լիկա Շևչենկոն, 172 սմ
Վրաստանից մասնակից Կաչեիշվիլի Աննա-Մարիա, 18 տարեկան, 175 սմ
Ռուսաստանի մասնակիցը՝ Ուսսուրիյսկից՝ Վիկտորիա Շինին, 23 տ․, 172 սմ
Ռուսաստանից ևս մեկ մասնակից՝ Ռուսլանա Ռուսլանովնա, 20 տ․, 175 սմ
Եվս մեկ մասնակից Ուկրաինայից՝ Լևչենկո Օքսանա, 175 սմ
Ղազախստանի ներկայացուցիչը Աստանայից՝ Յակիմչիկ Քսենյա, 21տ․, 169 սմ
Ղազախստանի մասնակիցը Ալմաթիից՝ Ասեմ Եսենգելդիեվա, 20 տ․ 177 սմ
Բելառուսի մասնակիցը Մինսկից՝ Լավրենկո Վիկտորիա 25 տ․ 171 սմ
Ղազախստանի մասնակիղը Ալմաթիից՝ Յարլաբեկովա Ռոզա 21տ․, 171 սմ
Ռուսաստանի մասնակիցը Սարատովից՝ Վիկտորիա Վոլգինա 25 տ․, 176 սմ
Տաջիստանի ներկայացուցիչ Մալիկա Կայումովա 18տ․, 170 սմ
Ուկրաինայի մասնակիցը Օդեսայից՝ Ակուլեմկո Տատյանա, 24 տ. 172 սմ
ՌԴ ներկայացուցիչը Սամարայից Արինա Զինչենկո, 20 տ․, 176 սմ
Թաթարստանի մասնակիցը Կազանից՝ Սադիկովա Դիլյարա 19 տ․, 170 սմ
Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուխալիկովա Դիլդորա, 19 տ․, 178 սմ
Բելառուսի երկրորդ մասնակիցը՝ Պոնոմարյովա Աննա, 20 տ․, 180 սմ
Ռուսաստանի մասնակիցը Մագնիտոգորսկից՝ Հասենովա Ժանննա, 18 տ․, 173 սմ
Վրաստանի ներկայացուցիչը Թբիլիսիից՝ Լիկա Թորիա, 28տ․ 175 սմ
Տաջիկստանի մասնակիցը Դուշամբեից՝ Միրզոյևա Նազիրա, 18 տ․ 176 սմ
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5648 անգամ
Читать на русском
|