«Ես շատ ամաչկոտ եմ»․ Քիմ Քարդաշյանի մակագրությունը մինի-բիկինիով լուսանկարի ներքո
23.07.2018
37-ամյա Քիմ Քարդաշյանը երբեք չի ամաչել խցիկների առջև մերկանալուց։
Ինչ-որ պահի ԶԼՄ-ներն սկսեցին անգամ հրապարակումներ անել ոչ թե աստղի բաց սելֆիների մասին, այլ նրա զգեստների ու յուրահատուկ հագուստների՝ «Մոռացել է հանվել» վերնագրով։ Իսկ հիմա, ուշադրություն, պարզվում է, Քիմն, այնուամենայնիվ, շատ ամաչկոտ է, ինչի մասին նա հայտարարել է իր Instagram-ում։
«Ես շատ ամաչկոտ եմ»,-մակագրել է Քարդաշյանը սոցցանցում հրապարակելով լուսանկար, որտեղ նա լողավազանի մոտ է՝ մինի-բիկինիով։
Չնայած երկրպագուները Քարդաշյանին համարում են աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, իսկ շատերը փորձում են նմանվել նրան, անգամ դրա համար վիրահատություններ անում, ինքը՝ Քիմը, տառապում է բարդույթներից՝ ավելորդ քաշի հետ կապված։ Երկրորդ ծննդաբերությունից հետո նա խիստ անհանգստացած էր ավելորդ քաշի համար և մշակեց վարժությունների համալիր, որով վերականգնեց կազմվածքը։ Իսկ անցյալ տարի նա հրապարակեց տեսանյութ, որտեղ արտասովոր հագուստով էր՝ պլաստիկե պարկի նման։ Պարզվեց, որ դա յուրահատուկ շագեբաղնիք էր, որով անցկացվող մարզումներն ավելի արդյունավետ էին լինում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5444 անգամ
Читать на русском
|