Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Աշխատասեր կանայք առավել խոցելի են շաքարախտի առումով

07.07.2018

Լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2030 թվականին շաքարախտ կունենա 439 միլիոն հասուն մարդ, ինչը 50% ավելի է, քան 2010 թվականին էր։

BMJ Diabetes Research & Care ամսագիրը հրապարակել է կանադացի գիտնականների գետազոտությունը, ովքեր պարզել են, որ այն կանանց մոտ, ովքեր շաբաթական աշխատում են 45 ժամից ավելի, շաքարախտի առաջացման ռիսկը մեծանում է ավելի քան 60%։

Իրենց հետազոտության ժամանակ՝ 2003-2015 թվականներին, գիտնականները հետևել են 35-74 տարեկան 7065 կանադացի կանանց և տղամարդկանց։ Ըստ աշխատած ժամաքանակի մասնակիցներին բաժանել են չորս խմբի․ առաջին խումբը՝ շաբաթական 15- 33 ժամ, երկրորդը՝ 34-40, երրորդը՝ 41-44, չորրորդը՝ 45 ժամ և ավելի։

Արդյունքում նրանց մոտ, ովքեր աշխատում էին 45 ժամ և ավելի, շաքարաշտի զարգացման ռիսկն էապես բարձր էր (63%), համեմատած նրանց հետ, ովքեր աշխատում էին 34-40 ժամ։ Ռիսկի այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլը կամ ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչպես պարզվել է, գրեթե չեն ազդում հիվանդության զարգացման գործընթացի վրա։

600x580

Հետազոտողների խոսքով՝ երկարատև աշխատանքային օրը, գումարած՝ տնային գործերը, կանանց օրգանիզմի մեջ առաջացնում են լրացուցիչ սթրեսային ռեակցիաներ, ինչը մեծացնում է հորմոնալ շեղումների ռիսկը, այդ թվում՝ կաթվածների հակվածությումը։ Բացի այդ՝ կանանց հաճախ պարզապես ժամանակը չի բավականացնում, որպեսզի վարեն առողջ ապրելակերպ, քնեն և հետևեն առողջությանը։

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս շաբաթական 34 ժամից ավելի չաշխատել, իսկ տղամարդկանց, ովքեր նաև ծանրաբեռնված են տնային գործերով՝ 47 ժամից ոչ ավելի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8019 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2025 21:05
Ծաղկաձորում անցկացված ITF վարկանիշային առաջին մրցաշարի մենախաղի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը երկու սեթում 0։6, 5։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռադա Զոլոտարևային (աշխարհի 722-րդ ռակետ) ու զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հայ թենիսիստուհին երկրորդ տեղն է գրավել նաև զուգախաղում։
19-05-2025 08:53
Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34
ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
19-05-2025 07:55
Ծաղկաձորում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարում Անի Ամիրաղյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում, հայ թենիսիստուհին դիտարժան պայքարում, 3 սեթում՝ 2։1 (7-5, 5-7, 7-6) հաշվով առավելության է հասել ռուս Քրիստինա Կրոյտորի նկատմամբ։ Եզրափակիչում Ամիրաղյանի մրցակիցը ռուս Ռադա Զոլոտարևան է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2025
Դիտվել է 754 անգամ
14.05.2025
Դիտվել է 590 անգամ
16.05.2025
Դիտվել է 574 անգամ
15.05.2025
Դիտվել է 470 անգամ
19.05.2025
Դիտվել է 442 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster