Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արյունը ջրիկացնող միջոցներ

22.06.2018

Թանձր արյունը բավականին վտանգավոր է: Դանդաղեցված արյան շրջանառությունը բերում է ներքին օրգանների թթվածնային քաղցի, իսկ հետագայում նաև խցանումների առաջացման:

Լուրջ հետևանքներից խուսափելու համար պետք է ճիշտ սնվել և պահպանել խմելու ռեժիմը: Ահա մի շարք բնական միջոցներ, որոնց օգտագործումը կօգնի լավացնել արյան շրջանառությունը:


Դարչին և կոճապղպեղ

Վերցրեք 30 գր թարմ կոճապղպեղի արմատ, մի քիչ դարչին և մեկ թեյի գդալ կանաչ թեյ: Լցրեք 0,5 եռման ջուր և թողեք 15 րոպե: Քամեք, ավելացրեք կիտրոն և մեղր ըստ ճաշակի: Ըմպելիքը պետք է փոքր-ինչ գոլ լինի: Խմեք փոքր կաթիլներով օրվա ընթացքում:

600x580

Ծովակաղամբ

Մանրացրեք չորացրած ծովակաղամբը սրճաղացի մեջ: Օգտագործեք աղի փոխարեն սննդի հետ կամ օրը մեկ անգամ մեկ թեյի գդալ ընդունեք: Այն կօգնի նվազեցնել արյան մածուցիկությունը և բարձրացնել անոթների կենսունակությունը:

600x580

Ծլած ցորեն

Օգտագործեք օրական մեկ ճաշի գդալ՝ ավելացնելով այն աղցանների մեջ: Համեմեք մեկ թեյի գդալ կտավատի յուղով:

600x580

Սոդա

Շատերը ընտրում են սոդան բուժման համար: Կես թեյի գդալ սոդան խառնեք մեկ բաժակ գոլ ջրի հետ և խմեք:

600x580

Կտավատի յուղ

Մեկ ճաշի գդալ կտավատի յուղ, առավոտյան սոված փորին: Եթե այդպես չեք ցանկանում, ուրեմն ավելացրեք տարբեր ուտեստների մեջ առանց մշակման:

600x580

Այս միջոցների օգնությանը դիմելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ շատ ջրիկ արյունն էլ է վնասակար:

Հրաժարվեք նրբերշիկներից, ապխտած սնունդից, սպիտակ հացից, յուղոտ, տապակած ուտելիքներից, ինչպես նաև վիտամին K-ով հարուստ մթերքներից, օրինակ բանանից:

Պակասեցրեք սուրճի օգտագործումը: Բացի հատուկ դիետայի պահպանումից, կարևոր է մեծ ուշադրություն դարձնել հեղուկի չափաբաժնին: Խմեք օրական 1,5 լ-ից ոչ պակաս:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10940 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Ազատվեք ծանրությունից և այտուցվածությունից. ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը

03.07.2025
Եթե օրվա վերջում ձեր ոտքերը, կարծես, լցված են կապարով, այտուցվել են, այրոց կամ ջղաձգություն եք զգում, ժամանակն է վերանայել ձեր սովորությունները:

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2025 16:16
«Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնենք թշնամանքի վրա։ Այն պետք է ծախսել սիրո վրա»,-մամուլի ասուլիսում ասաց Սաթի Սպիվակովան։ Այս խոսքերը դարձան Ազգերի թատրոնի՝ Երևան կատարած այցի լեյտմոտիվը։ Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի թատրոնը երկու անգամ կներկայացնի «Սիրո մետաֆիզիկան»՝ Տուրգենևի և Պաուլին Վիարդոյի մասին պիեսը։ Ամբողջ հասույթը կփոխանցվի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը օգնում է քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով տառապող երեխաներին։
18-09-2025 10:19
Կիանու Ռիվզը գաղտնի արարողությամբ ամուսնացել է Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում են աղբյուրները RadarOnline.com-ին։ Ընկերները հավելում են, որ արտիստը դարձել է նրա ժայռը և օգնել է նրան ապաքինվել իր կյանքը հետք թողած ողբերգություններից։ «Մատրիցա» ֆիլմի 61-ամյա աստղը և 52-ամյա Գրանտը գաղտնի ամուսնացել են այս ամռան սկզբին եվրոպական ուղևորության ժամանակ, պնդում են ներքին աղբյուրները։
17-09-2025 11:29
Բահիա նահանգում հայտնաբերված երեք տարեկան երեխայի չափի զմրուխտե գլաքարը վաճառքի կհանվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնել է WDAF-TV-ն։ Թանկարժեք քարի չերկարությունն ու լայնությունը, մոտավորապես 90 և 40 սանտիմետր են, իսկ քաշը՝ 241 կիլոգրամ։ Զմրուխտի բյուրեղները կազմում են զանգվածի 45-50 տոկոսը՝ մոտ 110-120 կիլոգրամ: Հսկայական զմրուխտը գնահատվում է 365 միլիոն դոլար, սակայն աճուրդում դրա մեկնարկային գինը շատ ավելի ցածր կլինի՝ ընդամենը 19 միլիոն դոլար: Աճուրդը, ինչպես սպասվում է, կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:
17-09-2025 11:24
MAC Cosmetics-ը շտապել է կապ հաստատել Քրիս Ջենների հետ։ Գովազդային արշավից մի լուսանկարի արտահոսքից հետո երկրպագուները վերջապես կարող են վայելել ամբողջական գովազդային արշավն ու տեսանյութերը։ 69-ամյա վեց երեխաների մայրը Iconic Studio Fix Foundation շարքի դեմքն է՝ I Wear MAC գովազդային արշավի շրջանակներում։ Հայտնի հոլանդացի լուսանկարիչներ Ինեսի և Վինուդի կողմից նկարահանված Քրիսը ցուցադրում է իր կատարյալ, տոնուսավորված մաշկը և անթերի դիմահարդարումը։
15-09-2025 13:19
2025 թվականի Էմմի մ րցանակաբաշխության կարմիր գորգի ամենաշատ քննարկվող հյուրերից մեկը... խորհրդանշական Լաբուբու խաղալիքի իրական տարբերակն էր։ Եվ մինչ ոմանք այն անվանում էին ամենավատը, մյուսները՝ երեկոյի ամենալավ «հագնված» աստղը՝ դրագ արտիստ Ջոելլան (իսկական անունը՝ Ջոի) վերածվել է հայտնի հավաքորդական հրեշի՝ իր կերպարին ավելացնելով չինական մանրամասներ՝ ի պատիվ իր ծագման։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.09.2025
Դիտվել է 1221 անգամ
17.09.2025
Դիտվել է 770 անգամ
18.09.2025
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster