30-ամյա «Միսս աշխարհ-2018»-ը մահացել է ավտովթարից
04.06.2018
30-ամյա գեղեցկուհի «Միսս աշխարհ-2018» մրցույթի հաղթող Սանյա Շակիրովայի հետ տեղի ունեցել ողբերգություն. Նա ավտովթարի է ենթարկվել եւ տեղում մահացել:
Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ի գիշերը Ղրղզստանի Չոկ-Թալ գյուղում: Տաքսու վարորդը անհայտ պատճառներով չի կարողացել կառավարել ղեկը, ինչի արդյունքում մեքենան բախվել է մահմեդական գերեզմանոցի պատին:
Ավտոմեքենան ուղևորվում էր Բիշքեկ։ Վարորդց բացի սրահում եւս երկու ուղեւոր են եղել:
Սանյան տեղում մահացել է, երկրորդ ուղեւորը եւ տաքսու վարորդը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Հայտնի է, որ Սանյա Շակիրովան մի քանի տարի աշխատել է Քսենիա Բորոդինայի գեղեցկության սրահում, այնուհետեւ որոշել է վերադառնալ հայրենիք, որտեղ բացել է իր սեփական սրահները: Սանյան երեք երեխայի՝ մեկ որդու և երկու դստեր մայր էր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5874 անգամ
Читать на русском
|