Առօրյայի և լողափի համար 10 լավագույն կիմոնոները
30.05.2018
Մայիսի վերջը հաճելի է տաք եղանակով, բայց երբեմն, հատկապես քամոտ օրերին, ցանկանում ես մի որևէ բան հագնել վերնաշապիկի կամ հագուստի վրայից: Բաճկոնը՝ տաք է, բոլոր տեսակի կարդիգաններն արդեն հոգնեցրել են: Որեմն՝ ընտրեք կիմոնո:
Նորաձեւության ոլորտում ավանդույթ է ձևավորվել՝ ամեն երկու տարիներին մեկ նորաձեւություն է վերադառնում կիմոնոն: Ահա և 2018 թվականին էլ մեզ առաջարկվում են բազմապիսի տարբերակներ: Ավանդականից ժամանակակից մոդելում պահպանվել է միայն մետաքսե կտորը (չնայած դենիմից նմուշները ոչ պակաս հետաքրքիր են), ինչպես նաև գոտին՝ թե լայն է, թե նեղ:
Դրանք կարող եք հագնել ուր ցանկանաք. վերնաշապիկից և տաբատից բաղկացած հավաքածուն միայն կշահի, եթե ձեր ուսերին վառ «խալաթ» գցեք: Իսկ ահա լողափնյա զգեստապահարանի մասին ավելորդ է անգամ խոսել: Նորաձեւ բիկինի + վառ կիմոնո + ծղոտե պայուսակ և գլխարկ + նուրբ կապիչներով սանդալներ = նորաձեւ կերպար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4957 անգամ
Читать на русском
|