10 լավագույն պիկսի կտրվածք
11.05.2018
Այս հայտնիները խիզախորեն ընտրել են ուլտրակարճ կտրվածք և չեն սխալվել:
Պլատինե բլոնդ+անհավասարություն
Երկար թեք հերափունջ, գրեթե սափրված ծոծրակ և հարդարում մի կողմի վրա` հիանալի է դիտվում:
Մուգ արմատներ+հարթ հարդարում
Հիանալի սահուն գույնը և գրաֆիկական հարդարումը դարձնում է կտրվածքը դասական և խիստ:
Ճղրտած ծայրեր+անփույթ հարդարում
Անհավասար կտրված մազափնջերը գզգզված քամուց` վառ է, կտրուկ և կենսուրախ:
Ծավալ-ռետրո ոճ
Սանրվածքին արմատներից ծավալ հաղորդելը և Էլվիսից ոգեշնչվելը սուպերմոդայիկ է:
Շատ կարճ+առանց հարդարում
Կատարյալ տարբերակ է նրանց համար, ովքեր չեն ափսոսում գոնե 3 րոպե հարդարման համար՝ լվացիք, չորացրիք, դուրս եկաք:
Բազմաշերտ+թեթևակի ալիքներով
Շերտավոր կտրվածքը ալիքավոր մազերի վրա թույլ է տալիս սանրվածքը դարձնել ռոմանտիկ և կանացի:
Հավասար երկարություն+անփույթ հարդարում
Հետաքրքիր տարբերակ ճակատի հերափնջերի սիրահարների համար՝ ուղղակի քսեք հարդարման համար նախատեսված փրփուրը, սեղմեք մազափնջերը ձեռքերով և բաշխեք հավասար շերտով:
Ճակատի թեք հերափունջ
Ճակատի թեք հերափունջը, որը երկարում է դեպի մեկ կոպ տեսանելիորեն գեղեցկացնում է դեմքը, իսկ այն ֆիքսելու համար բավական է մազերին փոքր ինչ լաք ցանել:
Սանրվածք հետ+անհավասար ծոծրակ
Սթայլինգի միջոցը թաց մազերի էֆեկտով կընդգծի ծայրերի տարբեր երկարությունը և սանրվածքը կդարձնի թեթև և ոճային:
Ընդգծված անհավասարություն+հարդարում մեկ կողմի վրա
Բացելով մեկ ականջը, ֆիքսելով հարթ թեք հերաբաժանը և թողնելով մազերը փոքր ինչ գզգզված մյուս կողմից դուք կստանաք յուրահատուկ սանրվածք, որը աննկատ չի մնա:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5632 անգամ
Читать на русском
|