Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես դադարել շտապել և սկսել ապրել

10.05.2018

Մենք ամեն օր անց ենք կացնում շտապողականության մեջ՝ առավոտյան վազում ենք աշխատանքի, շտապում զեկույց ներկայացնել տնօրենին, գործից հետո շտապում ենք տուն՝ ընթրիք պատրաստելու: Մենք գրեթե ոչինչ չենք հասցնում անել, նյարդայնանում ենք և մտածում, որ լուրջ խնդիրներ ունենք թայմ-մենեջմենթի հետ: Սակայն դրանք ընդհանրապես կապ չունեն մեր ժամանակը կառավարել կարողանալու ունակության հետ: Ամենավատն այն է, որ այս ամենի մեջ մենք մոռանում են ամենակարևորը՝ ապրել:

Փոքրիկ երեխաները շատ դանդաղկոտ են, նրանք երկար են հագնում կոշիկները, երկար հետևում են կենդանիներին: Մեզ՝ մեծերին, բարկացնում է այդպիսի դանդաղկոտությունը, այն ընդհանրապես չի տեղավորվում մեր գրաֆիկի մեջ, որտեղ կա աշխատանք, պատրաստություններ, մաքրություն, բայց ոչ լիարժեք կյանք: Մենք կարծում ենք, որ հանգիստ առաջ ենք շարժվում, բայց իրականում շարժվում ենք բավականին արագ և չենք նկատում, թե ինչպես ենք ամեն ինչ բաց թողնում:

Կյանքի համը զգալը, դրա գեղեցկությունը նկատելը և չվախենալը որևէ տեղ չհասնելուց բոլոր երեխաներին է բնորոշ: Եղել է ժամանակ, երբ դուք էլ չէիք հասկանում, թե ինչու է մայրիկը բարկանում ձեր դանդաղկոտության վրա: Այդ տարիքում աշխարհի ժամանակը մերն էր, իսկ մեծանալով, մենք սկսեցինք զգալ, որ ժամանակը դառնում է ավելի ու ավելի քիչ:

Եթե դուք զգում եք, որ բաց եք թողնում կյանքի կարևոր պահերը և ցանկանում եք վերջապես դադարել շտապել, ապա հետևեք այս խորհուրդներին.

Զգացեք պահը

Իհարկե սկզբից դժվար կլինի ուշադրություն դարձնել ամեն ինչին, սակայն, վաղ թե ուշ, ձեր մոտ դա կստացվի: Սկզբում ձեր հարմար արհեստական իրավիճակ ստեղծեք, որում կարող եք շեղվել կողմնակի մտքերից և վայելել կյանքը: Հիանալի տարբերակ է թուլացնող լոգանքը՝ ծովի աղով կամ փրփուրով: Կարևորը ջրում գտնվելով մի մտածեք պայմանագրերի, հաշիվների մասին: Փորձեք գիտակցել պահի գեղեցկությունը: Մտովի պայմանավորվեք ձեր հետ. «Ես շտապելու տեղ չունեմ, ամեն ինչ հասցնում եմ: Այս լոգանքը կենսական նշանակություն ունի ինձ համար և մեկ շաբաթվա ուժ կհաղորդի»: Փակեք աչքերը և հանգստացեք:

600x580

Մեկ գործ արեք

Մարդիկ, ովքեր մշտապես շտապում են, անընդհատ կրկնում են. «Ես այնքան գործ ունեմ, որ չգիտեմ ինչից սկսել»: Զարմանալի չէ, որ նրանք հասցնում են ավելի քիչ բան անել, քան մնացածը: Եթե սկսել եք մեկ գործ՝ ուրեմն ավարտեք այն և միայն հետո անցեք մյուսին:

Դուք սուպերկին չեք

Ժամանակակից կանայք որոշել են, որ առանց հերոսությունների չեն կարող: Նրանք պետք է լինեն գեղեցիկ, արդյունավետ աշխատողներ, լավ մայրեր, լավ տնային տնտեսուհիներ: Հնարավո՞ր է արդյոք հաջողությամբ խաղալ այս բոլոր դերերը, եթե օրն ունի ընդամենը 24 ժամ: «Դժվար է, բայց հնարավոր», մտածում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և սկսում նմանվել քշված ձիու՝ հոգնած, ուժասպառ, սակայն միևնույն ժամանակ կրկին ինչ-որ տեղ շտապող: Դադարեք այդպես անել, դուք հերոս չեք: Մի պահանջեք ձեզանից անկատարելին, վերանայեք ձեր գրաֆիկը և թողեք վաղվան հետաձգվող գործերը:

Ձեր դերերը գրագետորեն բաշխեք՝ պետք չէ նույն օրը լինել լավ աշխատող, լավ տանտնտեսուհի: Մաքրությունը կարող եք թողնել հանգստյան օրերին:

Հասկանալ պատճառները

600x580

Հաճախ մենք շտապում ենք, երբ շտապելու առիթ ընդհանրապես չկա: Ոմանց մոտ դա սովորություն է դարձել, ոմանք մեծ պլաններ են կազմում օրվա համար, իսկ հետո նյարդայնանում, որ չեն հասցնի, երրորդները հատուկ այնպիսի իրավիճակ են ստեղծում, երբ վառվում են բոլոր ժամկետները, որովհետև հանգիստ պայմաններում ոչինչ չեն կարողանում անել: Հասկացեք ձեր շտապելու պատճառները, վերլուծեք, թե ինչու է ձեզ պետք մշտական վերջնաժամկետների զգացողությունը: Միգուցե հասկանաք, որ ամեն օր փորձում եք վազել իրական խնդիրների կողքով, ձևացնելով, թե դրանք գոյություն չունեն:

Եթե դուք գիտակցել եք ձեր խնդիրը և պատրաստ եք ջանքեր գործադրել դրա լուծման համար, ուրեմն ճանապարհի կեսն արդեն անցած է: Սակայն մի շտապեք վազել մյուս կեսը անցնելու համար, արեք դա զգացմունքով, գիտակցված: Համոզված եղեք, որ որոշ ժամանակ անց դուք կսովորեք նկատել շրջապատի գեղեցկությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6288 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 503 անգամ
18.04.2024
Դիտվել է 239 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster